Տպավորությունն այնպիսին է, որ երբ որոշ եվրոչինովնիկներ ՙգլուխ չեն հանում՚ մեր արտաքին քաղաքականությունից, ապա կոշտացնում են իրենց դիրքորոշումը ղարաբաղյան հարցում: Որքանո՞վ է սա արդարացված և արդյունավետ քաղաքականություն հենց Եվրոպայի համար:
13 Փետրվար 2014
168.am լրատվական կայքը հրապարակել է «Եվրոպական փաթեթ» կոչվող փաստաթուղթ՝ բաղկացած 20 կետերից, որը պաշտոնապես կոչվում է «Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո»: Բրյուսելյան գործընկերները լրատվամիջոցին տրամադրել են այս փաստաթղթի պաշտոնական, սակայն աշխատանքային տարբերակը: Այն բավական ուշագրավ կետեր է պարունակում՝ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, բացի այդ, հատկանշական է` անվտանգության և էներգետիկ ոլորտներում Արևելյան գործընկերության երկրներին Եվրամիության աջակցության […]
Անտեսելով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ կոչերը` մասնավորապես` Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում հայտարարված ավանդական զինադադարի պահպանման կապակցությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կրակոցներ արձակել հայկական դիր¬քերի և բնակավայրերի ուղղությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ըստ ՊՆ–ի՝ սա հիմք է տալիս […]
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարության մեջ անհանգստություն են հայտնել Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրական նոր սահմանափակող փոփոխությունների կապակցությամբ, տեղեկացնում է haqqin.az-ը։ «Բարձրագույն ներկայացուցիչն ու հանձնակատարը մտահոգված են Ադրբեջանում ՀԿ-ների նոր սահմանափակումներով, որոնք սահմանափակում են անկախ քաղաքացիական հասարակության գործունեության […]
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական-հասարակական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, թե` հայկական կողմը խախտել է Սոչիի օլիմպիադայի ընթացքում «օլիմպիական հրադադարը» պահպանելու` ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը, իսկ դա ըստ Հասանովի, նշանակում է, որ Հայաստանը հետաքրքրված չէ կառուցողական երկխոսության կայացմամբ: Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով վերոնշյալ հայտարարությունները, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը նշեց, որ Ադրբեջանի […]
ԱՄՆ-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում կոչ է արել վերականգնել Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտությունները կարգավորելու լիարժեք բանակցությունները: «Հունաստանի և Թուրքիայի կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են լիարժեք կարգավորման բանակցությունների: Իսկ ինչու՞ հենց նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում»,-գրել է Ուորլիքը: ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում պատասխանել է […]
նման ֆիլմերն անհրաժեշտ են ոչ միայն դրսում՝ Հայաստանը ճանաչելի դարձնելու նպատակով, այլև ազգային ինքնաճանաչման խթանման գործում: «Մեր ուսումնական ծրագրերում ֆիլմերը գրեթե ընդգրկված չեն, Հայաստանի կրթօջախների մեծ մասում ֆիլմադարաններ չկան, իսկ ֆիլմերը կարող են շատ ավելի տպավորիչ լինել, քան սովորական դասագրքային տեքստերը: Գիտահանրամատչելի ֆիլմերն, ի վերջո, գիտական աշխարհի նվաճումները հանրայնացնելու, ժողովրդի լայն խավերին հասանելի դարձնելու ամենաարդյունավետ ճանապարհներից են»,- ընդգծեց պատմաբան Արտակ Մովսիսյանը:
Երեկ Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ «Համահայկական ծնողական կոմիտեի», Դեմոկրատական կուսակցության, Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի, «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» եւ եւս 6 կազմակերպությունների նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել, որի նպատակը Ֆրանսիայում եւ աշխարհի տարբեր երկրներում գենդերային հավասարության քողի ներքո միասեռականությանն աջակցելու վերաբերյալ ընդունված օրենքների ու օրինագծերի դեմ սկիզբ առած հասարակական շարժումներին սատարելն է:




