23 Նոյեմբեր 2023

Նոյեմբեր 23, 2023թ. 23:27

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կոչ է անում Ադրբեջանին հաշվի նստել իր հարյուրամյա պատմության ընթացքում հայերի դեմ իրականացված բազմակի ոճրագործությունների հետ և գործնական քայլեր կատարել տարբեր ժամանակներում ադրբեջանական ագրեսիայից տուժած հայերի բոլոր իրավունքների արդարացի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին ասվում է Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարության մեջ՝ Ադրբեջանի կողմից կեղծ գիտական քաղաքական խոսույթների տիրաժավորման վերաբերալ: Պատմական փաստերի նկատմամբ ընտրանքային […]


Նոյեմբեր 23, 2023թ. 22:53

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանը միանա դրանց, ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։ Այս մասին գրում է ria.ru-ն: «Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, քննարկել ենք, ի թիվս այլ հարցերի, այս հարցերը, որոշումների կայացման մեխանիզմները: Բոլոր որոշումները, […]


Նոյեմբեր 23, 2023թ. 21:52

Իսրայելական սպառազինությամբ բեռնված հերթական՝ վեցերորդ ինքնաթիռը նախօրեին վայրէջք կատարեց Բաքվում: Ռազմական փորձագետները նկատում են` նոր զինատեսակներ է Իսրայելից հասել Ադրբեջան, որն ինտենսիվ զինվում է հարձակողական զենքերով։ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական նոր գործողությունների, զուգահեռաբար Ալիևը ավելացնում է իր ռազմատենչ հռետորաբանությունը: Զենքի գնման վրա միլիարդավոր դոլարներ ծախսող Ադրբեջանը Հայաստանին է մեղադրում բանակը զինելու հարցում, այն դեպքում, երբ […]


Նոյեմբեր 23, 2023թ. 21:10

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։