30 Նոյեմբեր 2023

Նոյեմբեր 30, 2023թ. 23:54

Ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Ծատուրյանը Թաթարստանի ազգային թանգարանում բացառիկ միջնադարյան քարտեզ է տեսել, ուր հայտնաբերել է, որ այնտեղ կան Արցախը, Պարիսոսը (Ուտիք գավառը) և Տաշիրը: Օգտատերը հրապարակել է քարտեզը՝ գրելով. «Արցախը մատնանշված է 9-րդ դարի Խազարիայի քարտեզում: Թաթարստանը պահպանում է Մեծ Հայքի գավառների մասին հիշատակությունները: Կազանում այցելեցի Թաթարստանի ազգային թանգարան, ուր հայտնաբերեցի բացառիկ միջնադարյան քարտեզ: Եվ ի՞նչ ես տեսա […]


Նոյեմբեր 30, 2023թ. 23:33

Իրանը պատրաստակամություն է հայտնել բարելավել ռազմական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։ Ինչպես տեղեկացնում է IRNA-ն՝ այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին: Բաղերին և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Մոհամմադ Բաղերին բարձր է գնահատել Սաուդյան Արաբիայի կառավարության ջանքերը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության […]


Նոյեմբեր 30, 2023թ. 23:26

Ադրբեջանը շարունակում է խեղել պատմական իրականությունը «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ արձագանքել է Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու Ադրբեջանի որոշմանը։ Հայտարարության մեջ նշված է, թե բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մտադիր է Ադրբեջանի Կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո Ստեփանակերտում ստեղծել «Ղարաբաղի համալսարան»։  Ըստ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության՝ Ադրբեջանի տարածած հայտարարության մեջ կրկին խեղված է պատմական իրականությունը. […]


Նոյեմբեր 30, 2023թ. 19:06

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին Հարգելի՛ գործընկերներ, Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում` վերջին մեկ տարվա ընթացքում այս կազմակերպությունն առաջնորդելու համար: Իսկապես դա հեշտ գործ չէր, քանի որ ԵԱՀԿ-ն, որը դեռևս հանդիսանում է աշխարհի ամենամեծ անվտանգային կազմակերպությունը, արագորեն հետընթաց է ապրում, քանի որ ժամանակին պատշաճ կերպով ընդունված և […]


Նոյեմբեր 30, 2023թ. 15:39

Նվեր Բարմիկի Առստամյան (1993-2023). Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող: Ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում: Մասնակցել է 44-օրյա պատերազմին: Զոհվել է սեպտեմբերի 19-ին Մարտունու «Կոհակ» բարձունքում: Ունի մեկ երեխա: Փա՜ռք հերոսին… «Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից