29 Նոյեմբեր 2023

Նոյեմբեր 29, 2023թ. 02:20

102 տարեկանում մահացել է «Թամանյան» դիվիզիայի վերջին զինվորը. Անդրանիկ Գևորգյան ծնվել էր 1921 թվականին Արագածոտնի մարզի գյուղ Շենավանում։ 1941 թ. սեպտեմբերին ռազմաճակատ մեկնած Անդրանիկ Գևորգյանը պատերազմի քառուղիներն անցել է որպես հրետանավոր: Պատերազմի ողջ ընթացքում Գևորգյանը կռվել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմում, որն այնուհետև ստացել է «Թամանյան» անվանումը։ Իր հրանոթով հասել էր մինչև Բեռլին, երեք […]


Նոյեմբեր 29, 2023թ. 02:00

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր էլ Օ’Բրայանն է (ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի օգնականն է) խոսել Հայաստանով Միջին Ասիայից, Ադրբեջանից եկող բեռների համար դեպի Նախիջևան ու Թուրքիա ճանապարհ բացելու անհրաժեշտության մասին։Կերա՞ք։ Բա ասում էիք՝ Ռուսաստանն է։ «Ազատություն» ռադիոկայան, ո՞ւր ես։ Կարո՞ղ է՝ ներողություն հայցես ստերիդ համար»։


Նոյեմբեր 29, 2023թ. 01:33

Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության իրական հնարավորություն է տեսնում և համարում է, որ դրանից կօգտվի ամբողջ տարածաշրջանը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենը։ «Մենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրական հնարավորություն ենք տեսնում։ Մեզ ոգևորում է այն, որ երկու կողմերը միմյանց հետ շփվում են ուղղակիորեն և […]


Նոյեմբեր 29, 2023թ. 01:19

Լրագրողների հետ զրույցում` պատասխանելով համապատասխան հարցին՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեությունն անիմաստ է. ըստ նրա՝ ՀՀ-ն պաշտպանում է արցախահայության իրավունքները։ «Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները գործում են` ի՞նչ անեն։ Հայաստանի Հանրապետություն կա, ՀՀ պետական ինստիտուտները գործում են, և այն ֆունկցիաները, որ նրանք պետք է անեն… ի՞նչ ֆունկցիա պետք […]


Նոյեմբեր 29, 2023թ. 01:07

Նոյեմբերի 27-ին Բաքվում կայացել է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան պաշտպանության նախարարների 10-րդ եռակողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նշել է, որ Թուրքիան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար շարունակելու է համերաշխ լինել Ադրբեջանի և Վրաստանի հետ: Գյուլերը, անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած 44-օրյա պատերազմին, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին […]


Նոյեմբեր 29, 2023թ. 00:12

Ցանկացած իշխանություն իր գնահատականը ստանում է գրանցած արդյունքներով։ Ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաձախողվածը, հույս ունի գրանցած արդյունքները բարելավելու և պատմության մեջ ինչ-որ ձեռբքերմամբ հիշվելու՝ փորձելով ստվերում թողնել ձախողումները։  Շատերին թվում է, թե 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը գիտեր՝ ինչ է անում և կամ գիտեր՝ ինչ պետք է անի դրանից հետո։ Մի պահ պատկերացրեք հակառակ վարկածը, որ […]