Համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում ԱՊՀ երկրների շարքում Ադրբեջանն իրեն հռչակել է ամենահաջողակը, Այդ երկրի կառավարության ներկայացուցիչներն հայտարարել են ,թե չնայած տնտեսական ճգնաժամին իրենց տնտեսությունը գրանցել է մոտ 8% տնտեսական աճ: Բայց մինչ երկրի ղեկավարները սեփական երևակայությանը զոռ տված նման հայտարություններ են հնչեցնում, նույն երկրի ԶԼՄ-ները ակամ ջրի երես են հանում իրականությունը, որը ճիշտ հակառակն […]
Թեգ` Ադրբեջան
Թուրքերը ճակատ են նախապատրաստում ՀԱՊԿ-ի դեմ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ռազմական փորձագետներից մեկը` Ուզեիր Ջաֆարովը, հոկտեմբերի 20-ի երեկոյան մի հայտարարություն է տարածել տեղական լրատվամիջոցներով: Ըստ այդ հայտարարության, նախապատրաստվում է ադրբեջանա-թուրքական ռազմական դաշինքի ստեղծում` հնարավոր պատերազմներին միասնական ուժերով դիմակայելու նպատակով: Եվ ահա, փորձագետը մատնանշում է Արցախյան հիմնախնդիրը պատերազմով լուծելու հավանականությունը: Վերջինս չի խուսափում նշել, որ հարևան երկրներից […]
Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ներկայումս Թուրքիային մատակարավող գազի գինը չափազանց ցածր է, այն դեռևս 2008-ին պետք է վերանայվեր, և ահա այսօր Ադրբեջանը որոշել է Թուրքիայի համար թանկացնել բնական գազի գինը: Իհարկե, հասկանալի է, որ Ալիևը հերթական անգամ Ադրբեջանի բնական ռեսուրսները փորձում է քաղաքական նպատակների համար ծառայեցնել: Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունն […]
Մինչ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարում է, թե ադրբեջանական բանակը տարածաշրջանում ամենահզորն է, ադրբեջանցի ռազմական փորձագետները հնչեցնում են հակառակ փաստարկները, համաձայն որոնց, վերջին շրջանում ադրբեջանական բանակում ավելացել է ոչ կանոնադրային հարաբերությունների, ինքնասպանությունների և դժբախտ պատահարների թվաքանակը: Եվ այսպես, ինչպես հայտնում է «novosti.az»-ը, ըստ «Պաշտպանության և անվտանգության ոլորտում հասարակական վերահսկողություն» դաշինքի տվյալների, 2009 թվականի ինն ամիսների ընթացքում Ադրբեջանի […]
Ադրբեջանցի մի խումբ ուսանողներ դեռ հոկտեմբերի 5-ին ցույց էին կազմակերպել` բողոքելով մետրոյի ուղեվարձի եռակի թանկացման դեմ: Նրանք պահանջել էին պաշտոնանկ անել Բաքվի մետրոպոլիտենի տնօրենին և վերականգնել նախկին ուղեվարձը: Ցույցից անմիջապես հետո ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ ցուցարարների: Բայց երևի թե դանակն այնքան է հասել ոսկորին, որ մի շարք երիտասարդական կազմակերպություններ, այլևս անկարող լինելով չընդվզել կատարվածի […]
Թուրքական Hurriet թերթին վերլուծաբան Բարչին Իյնանչն ասել է հետևյալը. «Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանն ինձ ասել է, որ դժվար թե Ղարաբաղի հայերը այլեւս համաձայնեն ապրել Ադրբեջանի ենթակայության տակ:Որքան էլ դժվար լինի Ադրբեջանի համար, նրանք պետք է հասկանան, որ ղարաբաղյան խնդիրն այնքան էլ չի կարեւորվում միջազգային քաղաքականության մեջ: Եվ այն, որԱդրբեջանն իր նավթադոլարներով ուզում էր «հետ բերել» […]
Ադրբեջանի արտգործնախարարությունը հոկտեմբերի 6-ին բողոքի նոտա է հանձնել Ադրբեջանում Իրանի դեսպանին, քանի որ հոկտեմբերի 4-ին Իրանի պաշտոնական զանգվածային լրատվամիջոցներով ցուցադրվել է տեսահոլովակ ու տպագրվել է հոդված, որոնք, ադրբեջանցիների կարծիքով, վիրավորում են Ադրբեջանի պաշտոնատար անձանց, Ադրբեջանի պետական դրոշը (դրա վրա պատկերված է եղել իսրայելական վեցթևանի աստղ` ադրբեջանական ութթևանիի փոխարեն) և աղավաղում պետական քաղաքականությունը: Ադրբեջանի փոխարտգործնախարար Վ.Սադիգովն […]
«Փաստորեն ես գոյություն չունեմ, քանի որ չունեմ ոչ մի փաստաթուղթ: Հետաքրքիր է, եթե ես մահանամ, ի՞նչ գրված կլինի գերեզմանիս վրա: Միայն անու՞նս, որն ինձ տվել են մանկատանը: Իսկ արդյո՞ք ես գերեզման կունենամ».- վհատված ասում է 18 տարին վերջերես բոլորած Ռադիկը: Անցյալ տարի նա լքել է ինտերնատը, որտեղ անցկացրել է իր կյանքի 16 տարին: Պահպանված գրառումներից […]
Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր տարածաշրջանի այն միակ պետությունն է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, ռազմական, տնտեսական կամ որևէ այլ բնույթի խնդիրներ չունի: Եվ դեռ ավելին, պաշտոնական Թեհրանն ու Երևանը ամեն կերպ նպաստում են տարածաշրջանում երկու երկրների ազդեցության մեծացմանը: Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հիմքերը քաղաքակրթական նմանությունների մեջ են: Չնայած այն հանգամանքին, որ Իրանն […]
«Ադրբեջանը գիտակցում է, որ օրեցօր դժվարանում է Ղարաբաղի վերադարձը»: Այդ մասին ասվում «Tumgazeteler» կայքէջում տեղ գտած մի հոդվածում: հոդվածագիրը գրում է, թե այն ժամանակ, երբ Ղարաբաղն «օկուպացվեց» հայկական զինուժի կողմից, Ղարաբաղի ապագան արդեն որոշվել էր: 10 տարի անց Ղարաբաղի հիմնախնդիրն այլևս օրակարգում չի լինի, քանի որ հայերն օր օրի ավելի ու ավելի են ամրապնդում իրենց […]




