Վերջին օրերի ամենահրատապ թեման հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն են և դրանց վավերացումից հետո սպասվող հնարավոր վտանգավոր հետևանքները: Ընթացող քննարկումները հիմնականում վերաբերվում են այն խնդրին, թե փաստաթղթի ստորագրումը, արդյոք, չի՞ ունենա ՀՀ-ի համար անդառնալի հետևանքներ, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցում և ԼՂՀ հարցի ոչ հայանպաստ լուծում: Անդրադառնալով այս անհանգստություններին ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նկատեց, […]




