Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհեր Մոթաքին Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հրավերով չորեքշաբթի օրը կայցելի Վրաստան: Մոթաքին հանդիպումներ է ունենալու տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվի երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների հետ կապված հարցեր:
Իրան
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրանի միջուկային ծրագրի զարգացման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում պատժամիջոցներ է կիրառել Գերմանիայում, Մալթայում և Կիպրոսում գրանցված 37 ընկերությունների նկատմամբ : Նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է. “Այդ ընկերություններն ու անձինք պատկանում կամ ենթակա են Իրանի նավային ընկերությանը կամ նրա հետ կապված կառույցներին»:
Իրանը մոտ ապագայում արտադրելու է իր սեփական S-300 համակարգը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին: Բացի այդ, Վահիդին հայտնել է, որ Ռուսաստանը, հրաժարվելով փոխանցել համակարգը Իրանին, խախտել է երկկողմ պայմանագիրը, և այժմ Իրանը պատրաստվում է սկսել փոխհատուցման ստացման գործընթացը: ArmAr.am
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ առաջին հանդիպում-առանձնազրույցը տեղի է ունեցել ԻԻՀ նախագահական համալիրի կենտրոնական մասնաշենքում` Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետքրքրություն ներկայացնող հարցեր։ Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են վարչապետի գլխավորած պատվիարկության անդամները։ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները […]
Իրանի և Իրաքի նախագահներ Մահմուդ Ահմադինեջադը և Ջալալ Թալաբանին երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ընդլայնման ճանապարհների մասին հեռախոսազրույց են ունեցել կիրակի օրը: Ահմադինեջադը Թեհրանի և Բաղդադի միջև հարաբերությունները բնորոշել է որպես գերազանց և հույս է հայտնել, որ իրաքյան նոր կառավարության կազմավորումը թույլ կտա ընդլայնել երկու երկրների քաղաքական և տնտեսական համագործակցությունը: Իրաքի նախագահը իր կողմից հույս է […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամադռեզա Ռահիմիի հրավերով, երկօրյա պաշտոնական այցով ասօր առավոտյան մեկնել է Թեհրան։ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարկան հանձնաժողովի համանախահ Արմեն Մովսիսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, […]
Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտնել է լրագրողներին, որ Իրանը Ռուսաստանից բացի այլ երկրներից չի փորձել գնել S-300 համակարգ: »Մենք չենք նախատեսում նման համակարգեր գնել ուրիշ երկրներից»,- ասել է նա Թեհրանում ազգային կոնգրեսում: Այլ երկրներ ասելով պաշտպանության նախարարը, մասնավորապես, նկատի է ունեցել Չինաստանին ու Վենեսուելային:
Trend գործակալության փոխանցմամբ, Թուրքիան ակնկալում է Իրանի հետ ապրանքաշրջանառության մեծացում` չնայած ՄԱԿ-ի պատժամիջոցներին: Այս մասին հայտնել է փոխվարչապետ Ալի Բաբաջանը Վաշինգտոնում: Նա հայտնել է, որ իր սպասելիքներով Իրանի հետ առևտուրը բացառությամբ ածխաջրածնի ավելանալու է կայուն տեմպերով: Բացի փոխվարչապետից նման հայտարարություն է արել նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Վերջինս հայտնել է, որ, չնայած ՄԱԿ-ի պատժամիջոցներին, Թուրքիան առաջիկա […]
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը լրատվամիջոցներից մեկի հարցին
Ադրբեջանը հանդիսանում է ԱՄՆ ռազմավարական գործընկերը: Այս մասին հայտնել է Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սթյուարտ Լեվին: “Ինչպես նշվել է Նյու-Յորքում նախագահներ Բարաք Օբամայի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ, Ադրբեջանը ԱՄՆ ռազմավարական գործընկերն է, և այսօրվա իմ այցը հիմնված է երկու ազգերի միջև շարունակական ընդարձակ երկխոսության վրա”,- ընդգծել է նա: Իսկ այցի […]




