Իրան

Մարտ 1, 2010թ. 14:50

Իրանի  հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել են «Արեւմտյան Ադրբեջան նահանգի ընդհատակյա ահաբեկչական վահաբիստական խմբավորման» մի քանի անդամներ: Իրանական մամուլի  հաղորդման համաձայն, Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է. «Անհանգստացած հասարակության կողմից մի քանի բողոք ստանալուց հետո վտանգավոր քրեական տարրերի խումբը բացահայտվել, ձերբակալվել եւ հանձնվել է դատական իշխանություններին»: Տարածված հայտարարության մեջ չի նշվում ձերբակալվածների քանակի մասին, սակայն նշվում է, […]


Փետրվար 25, 2010թ. 19:44

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում S-300 զենիթա-հրթիռային համակարգերի տրամադրման վերաբերյալ Իրանի հետ կնքված գործարքի կատարումից: Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտը»: Միաժամանակ  Լավրովն ընդգծել է, որ մինչ այդ անհրաժեշտ կլինի կարգավորել մի շարք հարցեր: Դրանից մեկը, ըստ նախարարի, հավատարիմ մնալ որդեգրած սկզբունքին`  «չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են ապակայունացնել […]


Փետրվար 25, 2010թ. 19:12

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաջորդ շաբաթ մեկնելու է Լատինական Ամերիկա, ներառյալ նաև Բրազիլիա: ԱՄՆ պետքարտուղարը փորձելու է ձեռք բերել այդ երկրների աջակցությունը Իրանի միջուկային նկրտումների դեմ պայքարում, մասնավորապես, ստանալ նրանց համաձայնությունը Իրանի  դեմ  պատժամիջոցներ կիրառելու հարցում: ArmAr.am


Փետրվար 17, 2010թ. 20:36

Իրանը պետք է բարելավի իր համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մամուլի խոսնակը: Նա ասել է, թե. «Պատժամիջոցների առնչությամբ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Ռուսաստանը դեռ հավատում է, որ Իրանը պետք է ավելի ակտիվ եւ խորը համագործակցի ԱԷՄԳ-ի եւ այլ երկրների հետ»,- հայտարարել է մամուլի խոսնակ Նատալյա […]


Փետրվար 17, 2010թ. 09:00

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին հայտարարել է, թե Իսրայելն այս տարվա գարնանը կամ աշնանը , պատրաստվում է պատերազմ սկսել, սակայն Թել Ավիվը դեռ վերջնական որոշում չի կայացրել: Իրանի նախագահը չի բացում փակագծերը, թե  ում վրա է պատրաստվում հարձակվել Իսրայելը: Փոխարենը, հայտարարում է, որ « եթե այնուամենայնիվ,   պատերազմ սկսվի, տարածաշրջանային պետությունը վերջ կդնի դրան»: «Տարածաշրջանային պետություն» ասելով […]


Փետրվար 15, 2010թ. 18:34

Իրանական մամուլը հաղորդում է, որ երկրում շարունակվող ճնշումների ընթացքում ձերբակալվել են «Բահա»-ի կրոնական խմբի մի քանի անդամներ, այդ թվում և ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ և մարդու իրավունքների պաշտպաններ: ԱՄՆ-ի պաշտոնյաներն այսօր այդ հարցն կքննարկեն Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում `ստիպելու համար Իրանին բարելավելու մարդու իրավունքների վիճակագրությունը: Թել-Ավիվում գտնվող MEEPAS-ի կենտրոնը փոխանցում ,է որ […]


Փետրվար 15, 2010թ. 18:23

Բենիամին Նեթանյահուն մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք: «Իրանի նկատմամբ պետք է խիստ պատժամիջոցներ կիրառել». սա է Իսրայելի դիրքորոշումը: Եվ Մոսկվայում վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս հարցը քննարկելու է ռուսական իշխանությունների հետ: Նա հանդիպելու է ինչպես նախագահի, այնպես էլ կառավարության ղեկավարի հետ: Իսրայելում անհանգստացած են Իրանի նախագահ Ահմադինեժադի այն հայտարարությունից, թե Իրանը պատրաստվում է ուրանի հարստացումը հասցնել մինչև […]


Փետրվար 12, 2010թ. 16:26

Փետրվարի 11-ին` Իսլամական Հեղափոխության 31-ամյա տարելիցի օրը, Իրանում բախումներ են տեղի ունեցել ընդդիմադիր ցուցարարների եւ անվտանգության ուժերի ու կիսառազմական կառավարական կազմավորումների միջեւ: Ընդդիմության ցույցեր եւ երթեր են տեղի ունեցել Թեհրանի բազմաթիվ շրջաններում. ընդդիմադիր ցուցարարները հակակառավարական լոզունգներ էին վանկարկում եւ պատռում Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեի լուսանկարները: Ականատեսների հաղորդմամբ` անվտանգության ուժերը իրանական մայրաքաղաքի հրապարակներում հավաքված ցուցարարներին ցրելու […]


Փետրվար 11, 2010թ. 17:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ԱՄՆ-ը և իր դաշնակիցները Իրանի միջուկային ծրագրի պատճառով այդ երկրի դեմ «պատժամիջոցների ակնհայտ ռեժիմ» են մշակում` ընդգծելով, որ միջազգային հանրությունը համախմբվել է Իրանի «վատ վերաբերմունքի» շուրջ: «Մոտակա մի քանի շաբաթների ընթացքում մենք կմշակենք պատժամիջոցների ռեժիմ, որը նրանց ցույց կտա, թե որքան են իրենք ընդհանուր առմամբ մեկուսացված միջազգային հանրությունից»,- […]


Փետրվար 11, 2010թ. 16:25

Օրերս գրողների միության փոքր դահլիճում գրքի շնորհանդես էր. թարգմանիչ Էմմա Բեգիջանյանը հայ հանրությանը ներկայացրեց Աբբաս Ջահանգիրյանի «Ֆարաբի» վիպակը՝ հայերեն թարգմանությամբ։ Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահը, Իրանի դեսպանը, հայ գրողներ, Իրանի դեսպանատան մշակույթի բաժնի պատասխանատուներ։ Հնչեցին տարբեր գնահատականներ  գրքի թարգմանության նշանակության մասին: Ինչպես նաև, կարևորվեց երկու երկրների միջև մշակութային կապերի զարգացումն ու ընդլայնումը: Իրանի […]