Իրան

Մարտ 1, 2011թ. 11:00

Իրանը հայտնել է Բուշերի ԱԷԿ-ի ռեակտորից վառելիքի բեռնաթաման իր մտադրության մասին: «Ռուսական կողմի պահանջով վառելիքը կբեռնաթափվի ռեակտորի ներքին տարրից` որոշ փորձարկումներ և տեխնիկական աշխատանքներ իրականացնելու համար»,- հայտնում է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Աշգար Սոլթանիեն: Նրա խոսքերով դա ժամանակավոր քայլ է , և  փորձարկուների ավարտից հետո վառելիքը նորից կլիցքավորվի ռեակտորի մեջ: ArmAr.am


Փետրվար 8, 2011թ. 14:30

Կրկին անգամ խորհրդարանը հանդիսացավ կիզակետը՝ գործադիր-օրենսդիր ատյանների բախման, եւ սա այն դեպքում, երբ երկիրը վերջին շաբաթվա ընթացքում պատրաստվում էր Իսլամական հեղափոխության հաղթանակի 32-րդ տարեդարձի նշանավորմանը: Արտաքին քաղաքական ոլորտում, սակայն, Իրանը աներկբայորեն վերահաստատեց իր ուրույն դիրքորոշումը՝ ինչպես Թունիսի, այնպես էլ՝ Եգիպտոսի իրադարձությունների վերաբերյալ, նույնինքն երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի հստակ բնութագրումներով: * * * Իրանական ներքին […]


Փետրվար 8, 2011թ. 09:58

Այցը կայանում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով: Եռօրյա այցի ընթացքում Գյուլը հանդիպումներ է ունենալու Իրանի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների հիմնական թեմաներն են լինելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային ու միջազգային խնդիրները: Շաբաթ օրը Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին Թուրքիայի պետնախարար Չեվդեթ Յըլմազի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ երկու երկրները պետք […]


Փետրվար 7, 2011թ. 15:48

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Մյունխենյան համաժողովի ժամանակ` շաբաթ օրը, պաշտպանել է Իրանի` խաղաղ միջուկային ծրագրերի իրավունքը, ինչպես նաև քննադատել է Իսրայելին միջուկային անօրինական գործունեության համար: «Այս իրավունքը պատկանում է բոլորին, այդ թվում և Իրանին»,- ասել է նա: Դավութօղլուն նշել է, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը ստորագրած բոլոր երկրները իրավունք ունեն օգտագործել միջուկային էներգիա, […]


Փետրվար 2, 2011թ. 16:00

Իրանը վերացրել է բոլոր արգելքները Աֆղանստան վառելիքի տարանցման: Եվ դա արվել է այն  բանից հետո, երբ Քաբուլը հաստատել է, որ վառելիքը չի մատակարարվի երկրում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերին: Թեհրանում Աֆղանստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել այդ քայլի համար եւ նշել, որ վառելիքը կօգտագործվի միայն աֆղան ժողովրդի համար:


Հունվար 27, 2011թ. 12:01

Ահմադինեժադը ստիպված եղավ բարձրաձայնել իր ղեկավարած կառավարության ծրագրերը խոչընդոտողների անունները:


Հունվար 26, 2011թ. 15:20

Իրանը չի աշխատում միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, սակայն նա կարող է ստեղծել այն մեկ-երկու տարում, եթե այդ երկրի ղեկավարությունը որոշի գնալ այդ քայլին: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի ռազմական  հետախուզության ղեկավար Ավիվ Քոչավին: «Հարցն այն չէ, թե երբ Իրանը կունենա ռումբը, այլ նրանում, թե ինչքան ժամանակ կանցնի այն պահից, երբ այդ երկրի ղեկավարները կտան […]


Հունվար 26, 2011թ. 15:00

Վրաստանի և Իրանի միջև սկսել է գործել առանց մուտքի արտոնագրման համակակարգը: «Համաձայն 2010 թ.-ի նոյեմբերի 3-ին կնքած համաձայնագրի` երկու երկրների քաղաքացիները իրավունք ունեն բազմակի անգամ մուտք գործել մյուս երկրի տարածք, դուրս գալ երկրից, տարանցիկ կերպով անցնել միջազգային մաքսային անցակետերը»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ArmAr.am


Հունվար 26, 2011թ. 09:50

Միջազգային միջնորդների «վեցյակի»` պաշտոնական Թեհրանի հետ բանակացությունների հերթական փուլը ՄԱԳԱՏԵ-ին սպառիչ փաստեր չի ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Յուկիա Ամանոն: «Համագործակցության ներկա մակարդակը բավարար չէ: Մենք չենք կարող հաստատել Իրանի միջուկային ծրագրի չհայտարարված պարագաների բացակայությունը, կամ նրա բացառապես խաղաղ բնույթը»,-ասել է Ամանոն,- […]


Հունվար 21, 2011թ. 10:00

Այսօր Ստամբուլում սկսվել են Իրանի և միջազգային միջնորդների վեցյակի միջև բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Հինգշաբթի Ստամբուլ էր ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավար Սայեդ Ջալիլին: Նույն օրը կայացել է Ջալիլի հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի Ահմեդ Դավութօղլուի հետ ունեցած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի […]