ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամ Միքայել Համբարձումյանը գրում է. «Արցախի նախագահները և մյուս պաշտոնյաները արժանապատիվ, իրենց կոչմանը հարիր վարքագիծ դրսևորեցին, նրանք առաջնորդեցին արցախցիներին մինչև վերջ, չվախեցան, չընկրկեցին, գնացին գիտակից անձնազոհության, այսպիսի վարքագիծը բնորոշ է միայն ուժեղ մարդկանց…»:
Society


Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքիան այսօր կրկին պահանջել է փակել Մեծամորի ատոմակայանը։ Ադրբեջանի ահաբեկչական զինված ուժերն այսօր կրկին կրակել են Գեղարքունիքի մեր դիրքերի ուղղությամբ, ունենք 1 զոհ և 2 վիրավոր։ Զուգահեռաբար Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են «Զանգեզուրի միջանցք» պահանջել, Ադրբեջանը բարձրաձայնում է մոտ 100 միլիարդ դոլար ռազմատուգանքի մասին, […]

Արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր տանը ճամպրուկ չկար, որովհետև մենք երբեք մի շաբաթից ավելի շատ հեռու չենք գնացել ու միտք էլ չունեինք… Նստել եմ բազմոցին ու նայում եմ մեր տան թանկարժեքին՝ գրադարանիս. այն ոչ մի պայուսակում չեմ կարողանում տեղավորել։ Մեր տան ամենաթանկարժեքը՝ ամուսնուս զինվորական համազգեստները, որով նա երեք պատերազմ է […]

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համալսարան մտնել, դռներն ու լսարանները թակելը, միանալու կոչ անելը որպես խուլիգանություն որակելը, այդ որակումով հայտնի լրագրողի ու լեզվաբանական համալսարանի նախկին պրոռեկտորի ձերբակալությունը կարող է տեղի ունենալ միայն նիկոլական Հայաստանում։ Բայց ուզում եմ դիմել գործով զբաղվող քննչական մարմնի ու դատախազության աշխատակիցներին։ Դուք ձեզ հարգում ե՞ք, դուք ձեր դիպլոմները, […]

Հայր Ասողիկ Կարապետյանը գրում է. «Քաոս է, մեր հասարակական և քաղաքական ոլորտներում խավար է տիրում: Ամենուր ձայներ են լսվում. գոռում են, կանչում, քաշում, հարվածում, հայհոյում… Անմիաբան ժողովուրդն էլ հախուռն հոսում է… Եվ այս սրտակեղեք իրողության մեջ, բնական է, որ հայտնվեն չինովնիկներ, որոնք իրենց թույլ կտան նենգ պահվածք, չարամիտ խոսքեր՝ միտված թույն թափելու և վատություն խառնելու […]

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Հաշվեցի, թե 2020 թ. կապիտուլիացիան ստորագրելուց հետո մենք որքան զոհ ենք ունեցել միայն պաշտոնապես։ 2021 թ. մայիսին ու նոյեմբերին Սյունիքում Ադրբեջանի հարձակման արդյունքում միայն պաշտոնապես ունեինք 30 զոհ։ 2022 թ. սեպտեմբերի պատերազմում (Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերի վրա հարձակման արդյունքում) միայն պաշտոնապես ունեցել ենք 224 զոհ։ 2023 թ. սեպտեմբերի […]

Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Արհեստական բանականությունը և նեյրոցանցերը անվերադարձ փոխելու են «ճշմարտության և իրականության» ընկալումը մարդկանց մոտ: Այսօր արդեն նեյրոցանցերի միջոցով կարելի է այնպիսի ճշգրիտ ձայն ու մարդկային ժեստիկուլյացիա ստանալ, որ 99%-ը չի տարբերի կեղծիքը: Փորձնական արդեն մի անգամ արվել է ու անողները հաջողել են: Ըստ այդմ սպասեք շուտով իբր «հեռախոսային գաղտնալսումների», կամ «տեսակոմպրոմատների», որտեղի […]

Լրագրող, «Մենք» հաղորդաշարի հեղինակ Արմինե Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հրապարակում եմ Արցախի պատգամավոր, հայրենասեր, մեր հրաշք հայուհի Մետաքսե Հակոբյանի` ինձ ուղարկված ձայնային հաղորդագրության հետևյալ խոսքերը: «Արցախում կատարվողն աննկարագրելի է… Ֆիլմեր կան, որտեղ պատկերվում է աշխարհի վերջը` այդպես է այսօր Արցախում: Ծանր է, շա~տ ծանր է Արցախում, մեռած ենք Արցախում… Մի պատգամ ունեմ` Արմինե, […]

Այսօր Կառավարության շենքի դիմաց նորից բախումներ են եղել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Ցուցարարներին վախեցնելու համար նրանք մահակներով հարվածում էին վահաններին: «Կազմակերպիչը գիտենք ով ա, պատասխան ա տալու՝ հայ ազգին խառնելու համար». բղավել է ոստիկանապետը: Ներկայացնում ենք լուսանկարներով:

Ինչպես տեղեկացրել ենք, կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է: Ցուցարարների մեջ է Լեւոն Քոչարյանը: Նա լրագրողների հետ զրույցում հարցին՝ այս գործողություններով հաջողության կհասնե՞ք, հատկապես, որ երկու անգամ նման փորձ եղավ՝ պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հաջողության հասնելու բանալին առաջին հերթին մարդկանց վճռականությունն ու կամքն է: Եթե դա լինի, հաջողություն էլ կլինի: Ես անում եմ այն, […]




