Society

Օգոստոս 9, 2023թ. 23:23

Երբ աջ ու ձախ անվանարկվում, դատապարտվում, պախարակվում, և զրպարտվում է անցյալը` ներկան դառնում է անտանելի գորշ, իսկ ապագան` մռայլ ու անորոշ: Երբ ամեն մեկն իրեն հռչակում է ամենագետ, ու գլխից մեծ դատողություններ է անում` հանրային կյանքը վերածվում է քաոսի: Երբ ժողովրդի մեջ անհետանում է առողջ միտքն ու բանականությունը` նրա երկիրը կորցնում է իր դրական ունակությունները: […]


Օգոստոս 9, 2023թ. 22:12

Անթիլիասի Մայրավանքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին է այսօր այցելել ՄԱԿ-ի քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայացուցիչ Եոաննա Վրոնեցկան: Այս մասին տեղեկացնում են կաթողիկոսարանից: Հանդիպման ընթացքում երկու կարեւոր հարց է քննարկվել՝ Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից եւ Լիբանանի նախագահական ընտրությունները:  Առաջին հերթին Նորին Սուրբ Օծությունը անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը եւ դրա հետեւանքով ժողովրդի ծանր սոցիալ-տնտեսական պայմաններին: Իր գնահատանքը […]


Օգոստոս 8, 2023թ. 22:49

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․ «Գեներալ Գրիգորի Խաչատուրովը շուրջ 5 ամիս է անազատության մեջ է: Եթե կամայական մարդկանց մոտենաս ու հարցնես, թե ինչու` կասեն` հաղթող գեներալ է, սկզբունքային է, դեմքին ճշմարտություն ասող է, այս իշխանության մասին իրականությունը բաց արտահայտող է: Ու բնականաբար որևէ մեկի մոտ կասկած չկա, թե […]


Օգոստոս 7, 2023թ. 22:17

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի օրն է օգոստոսի 7_ը ՀԱՀԳԲ արծիվ տղերքի հիշատակին Բոց ու կրակից ծնված ասպետներ, Դուք զենքը դարձաք զինաթափ ազգի, Ձեզ ուժ տվողը քաջ Անդրանիկն էր, Որ պիտի օրհներ զարկը ձեր բազկի։ Դուք Հայոց Դատի ահեղ դպիրներ, Ձեր սրտի հրից ռումբեր կոփեցիք, Սրբեցիք Դատից արցունքները մեր, Ու նոր էջերը ռումբով գրեցիք: Պայթյունի […]


Օգոստոս 6, 2023թ. 18:58

Երեկ Գյումրիում Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Արցախի հերոս 30 -ամյա Գոռ Մուրադյանը «Դավաճան» գրությամբ պաստառ էր պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած էին Նիկոլ Փաշինյանը, կառավարական մյուս հյուրերը։ Պաստառը հայտնվել է  սպորտային շքերթի ժամանակ Ստեփանակերտի մարզիկների բեմ բարձրանալու պահին։ Գոռ Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Ես նեղված եմ ստեղծված իրավիճակից․ սահման է դրված […]


Օգոստոս 6, 2023թ. 12:39

  Երբ «բանջարը» «հանճար» է, հանճարը՝ անճար, ժողովուրդն էլ՝ ճարահատյալ, արի ասեմ այդ ամենի հազար ու մի պատճառ… Կասեք՝ կյանքը շարունակվում է, բա հո չե՞նք նստելու ազգովի տառապենք… Կասեք՝ հո ազգովի Ղարաբաղի ձեռը կրակը չե՞նք ընկել, որ ամեն ինչից մեզ զրկենք… Կասեք՝ մեր դարդերը քիչ չեն հիմա էլ ղարաբաղցու դարդը պիտի քաշե՞նք… Կասեք, բա ինչ […]


Օգոստոս 5, 2023թ. 19:08

Կա մի այսպիսի հասկացություն՝ սինեկուրիզմ։ Սա այն է, երբ որևէ անձի պաշտոնի են նշանակում, երբ նա առանձնապես պարտականություններ չունի ու չի համապատասխանում այդ պաշտոնին, ստանում է բարձր աշխատավարձ և արտոնություններ։ Նման պաշտոնյաներն անվանվում են սինեկուր (sinecure): Սինեկուրին կոռուպցիայի մեղադրանք չես կարող հարուցել․ նա մաքուր աշխատավարձ է ստանում, կաշառք չի վերցնում, եկամուտները կարող է թափանցիկ հայտարարագրել […]


Օգոստոս 5, 2023թ. 18:21

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության 2023թ. հունվար-հունիս ամիսներին սոցիալ-տնտեսական զարգացումները։ Այսպես՝


Օգոստոս 4, 2023թ. 00:48

Հայ Եկեղեցու հայաստանաբնակ եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. Արցախի շարունակվող ամբողջական շրջափակումը, դրա հետևանքով ստեղծված աղետալի ծայրահեղ իրավիճակը, ինչը ցեղասպանության դասական դրսևորում է, անելանելիության ծանր զգացումներով են համակել մեր ժողովրդին: Արցախում սննդամթերքի, դեղորայքի և կենսական այլ առաջնահերթ անհրաժեշտությունների խիստ սակավության պայմաններում ամեն օր տեղեկանում ենք մարդկանց, այդ թվում՝ մանուկների, հղիների և հիվանդների […]


Մարտ 2, 2015թ. 23:03

Վերջին տարիներին ներդրումներ կատարելու պատրվակով Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցեր ընկերությունը ներգրավել է մեծածավալ վարկային միջոցներ, ինչի հետեւանքով հայտնվել է դրանք սպասարկելու եւ նոր միջոցներ վերցնելու խնդիրների առաջ։ Բէցերի վարկային պորտֆելը գնահատվում է 225 մլն դոլար։ Եթե առաջիկայում չլուծվեն ընկերության ֆինանսական դժվարությունները, ապա կարող են խնդիրներ առաջանալ Հայաստանի էներգամատակարարման կայունության առումով։ Այդ մասին օրերս Հանրային ծառայությունները կարգավորող […]