2. Չինաստանի ակտիվացումը Թուրքիայի միջուկային էներգետիկայի ոլորտում նշանակելու է վերջինիս ինտեգրումը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը: Դա, իր հերթին, թույլ կտա Անկարային ավելի լուրջ լծակներ ստանալ Հարավային Կովկասի ճակատագիրը կանխորոշելու գործում: Կա հստակ աշխարհաքաղաքական օրգանիկա, որի համաձայն Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, որպես կանոն, իրենց անդրադարձն են ունենում Հարավային Կովկասի վրա: Իսկ Մերձավոր Արևելքում Չինաստանն այլևս բավականին ակտիվ խաղացող է՝ հաշվի առնելով իրանա-արաբական «հալոցքի» կազմակերպումը: Հանդես գալով հատկապես որպես Իրանի առանցքային գործընկեր, իսկ ապագայում գուցե նաև՝ որպես դաշնակից, Չինաստանը ապահովում է սեփական ներկայացվածությունը նաև Հարավային Կովկասում, որն այդքան կարևոր է եվրասիական նշանակության տրանսպորտային ուղրների մշակման գործում: Նաև այս համատեքստում է պետք դիտարկել միջուկային համագործակցությունը Պեկինի և Անկարայի միջև:
Regions

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Ռոբերտ Մենենդեսի նախագահությամբ և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի ներկայությամբ անցկացվել է «Գնահատելով ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում» խորագրով լսումներ։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բուռն հակազդեցությունների ներքո ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը բազմիցս խուսափել է Արցախին պարտադրված ցեղասպան շրջափակումը վերացնելու վերաբերյալ գործուն քայլերի անհրաժեշտությանը վերաբերող հարցերին […]

Չափից ավելի երկար է տեւում այս կոնֆլիկտը: Սովորաբար ԱՄՆ-ն շատ հստակ է գործում նման դեպքում: Մենք տեսել ենք, թե ինչպես է ԱՄՆ-ն կարողանում ձգձգվող հակամարտություներում քայլեր ձեռնարկում դրան վերջ դնելու համար: ԱՄՆ-ի ղեկավարությունը սուր կարիք կա այս հումանիտար ճգնաժամը լուծելու համար

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում: «Ռուսաստանը չէ, որ ճանաչել է Ադրբեջանի իրավունքը Լեռնային Ղարաբաղի վրա, դա արել է Հայաստանի ղեկավարությունը: Հայաստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ինչպես դրան վերաբերվել: Բայց պետք չէ Երևանի կողմից ընդունված […]

Վաղը էրդողանը փաստացի պատասխան է պահանջելու իր կամակատարից, Արցախի նախագահի ընտրության վերաբերյալ։ Այս մասին նա այսօր արդեն հայտարարել է G20 գագաթնաժողովից հետո։ Դատելով այս հայտարարությունից, ադրբեջանի կողմից իրենց իսկ առաջարկած Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհի հրաժարումից և ԵՄ-ի դժգոհությունից, ակնհայտ է` արևմուտքը խիստ մտահոգված է, որ Արցախում ներքաղաքական իրավիճակը ծայրաստիճան չսրվեց և նախագահի ընտրությունը կայացավ։ Ինչ է սա […]

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱԶԵՐԹԱՋ գործակալությանը եւ հունգարական Magyar Demokrata պարբերականի հարցազրույցում, որը տվել է Հունգարիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, հերթական անգամ պահանջներ է ներկայացրել Հայաստանին, ընդ որում՝ դա մատուցել է խաղաղության հաստատման պատրաստակամության անվան տակ։ «Ադրբեջանը վճռական է տրամադրված Հայաստանի հետ խաղաղության հասնելու գործում։ Մենք <…> համոզված ենք, որ խաղաղության օրակարգը պետք […]

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկել է «հացահատիկի գործարքն» ու Սիրիայում համատեղ աշխատանքը։ Հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը արտգործնախարարին նշանակվելու կապակցությամբ և նշել, որ իր նախկին պաշտոնում աշխատելու ընթացքում «երկրներին հաջողվել է շատ անհրաժեշտ և օգտակար բաներ անել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի […]

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել․ «Նախագահ Միշելը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման գործում: Նրա ջանքերը, որոնց աջակցում էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, վերջին շաբաթների ընթացքում, որպես առաջնահերթություն, կենտրոնացած էին Ղարաբաղի հայերի հումանիտար իրավիճակի կարգավորման վրա: Կլաարը և Միշելի թիմը հաճախակի կապի մեջ են եղել […]

Էրդողանի խոսքով, Թուրքիայի առաջնահերթությունը նաեւ Ղրիմի բնիկ ժողովուրդների՝ Ղրիմի թաթարների անվտանգության ու բարեկեցության ապահովումն է։

Մարդասիրական քողի ներքո ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Մարդասիրական քողի ներքո ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան: Ադրբեջանի իշխանության ուղիղ համակարգմամբ, նկատի ունենալով […]





