«Փաստերով ապացուցված է, որ Հայաստանն առաջին պետությունն է, որը պաշտոնապես քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն: Այնպես որ դա անհերքելի է: Ինչ վերաբերում է Օսրոենեին, ապա այնտեղ էլ քրիստոնեության մուտք գործելը կապվում է հայոց Աբգար թագավորի հետ, բայց այդ ժամանակ քրիստոնեությունը պետականորեն չի ճանաչվել».Բագրատյանի մոգոնած կեղծիքին արձագանքում են մասնագետները:
Culture-Hogevor

Օրհնեցե՛ք, որ ձեր զավակները հայրենական սուրբ կրոնը, հավատքը, սուրբ հայրերի ավանդությունն անարատ ու անեղծ պահեն, սիրե՛ն Հայաստանյայց եկեղեցին, որ ազգը սիրեն, հայրենիքը սիրեն…դաստիարակե՛ք, որ նրանք ուսում սիրեն…եթե շինական են, հող սիրեն, մաճ սիրեն, աշխատանք սիրեն, հայրենի նվիրական ու սեփական հողերից մի բուռ անգամ չզիջեն:

Հունվարի 6-ին` Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր Տաճարում, Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Սուրբ Պատարագի արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ […]

Ավելի քան մեկ տարի առաջ մի խումբ հայ երիտասարդներ ստեղծեցին Ամերիկայի ծաղկասայլի հայկական ընկերակցությունը և ձեռնամուխ եղան մի հավակնոտ ծրագրի, որի մասին շատ հայեր վաղուց էին մտածել, սակայն ոչ ոք չէր փորձել իրականացնել:

Այսօր ՀԱՅՔ կենտրոնի կազմակերպած ասուլիսը՝ <Ամանորի ազգայինն ու հոգևորը> թեմայով, վերածվեց մի իսկական տոնի: Կենտրոնի հյուրերն էին Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, նկարչուհի Լուսիկ Ագուլեցին, ԱԺ պատգամավոր Կարինե Աժեմյանը, «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի փոխտնօրեն Հասմիկ Օքսուդյանը:
Մատուցվեց հին հայկական ուտեստներից մեկը՝ հայտնի «Ղափաման»:

100 տարի անց, երբ Օսմանյան կայսրությունը ծրագրեց և իրականացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, կազմակերպիչներն առաջին հերթին ոչնչացրեցին հայ մտավորականությանը` բանաստեղծների, գրողների, երգահանների, հրապարակախոսների: Դա հենց այնպես չարվեց. նրանց ձայնից և ազդեցությունից վախենում էին, ինչպես կրակից…

Համոզված եմ, եթե հայ երեխան լինի իրեն ժառանգված արժեքների կրողը, նա չի կարող մնալ դրսում, նա կստանա լավ կրթություն ու հաստատ կվերադառնա: Կգա՝ ստացած գիտելիքը հայրենիքին ծառայեցնելու գիտակմամբ:

Այս շաբաթ մխրճվում եմ մի կնճռոտ հարցի մեջ, որը մտահոգում է աշխարհասփյուռ հայությանը. մեծ աղմուկ է առաջացել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի կողմից համացանցում տեղադրված խիստ քննադատական և կոշտ նամակից՝ ուղղված Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որդեգրած ընթացքը, ով եկեղեցականին անհարիր բառապաշարով ու ոճով ստվերում է պատրիարքի բարձր հանգամանքը, հարված հասցնում Հայ Եկեղեցու վարկին և եկեղեցականության հեղինակությանը և փորձում անվանարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Եկեղեցական Ներկայացուցչական ժողովի անդամներին և եպիսկոպոսաց դասին:
Կուսակցությունս սթափության կոչ է անում Երուսաղեմի Հայոց
պատրիարքին և նրա գլխավորած միաբանությանը և գտնում, որ Հայ եկեղեցու
միասնության գաղափարին հավատարիմ յուրաքանչյուր պատասխանատու
հոգևորական անհրաժեշտաբար պետք է շինարար ու գործնական մոտեցմամբ
նպաստի հարցերի կարգավորմանը, այլ ոչ թե համացանցով կամ այլ
անընդունելի ձևերով անտեղի շփոթ և աղմուկ ստեղծի:





