Արևմտյան Հայաստան

Հունիս 12, 2013թ. 01:14

Վերջին օրերին թուրքական մամուլում տարածում գտավ թուրք հեղինակ Բայրամ Քալքանի «Ոչ մուսուլմանի անեծքը» վերնագրով հոդվածը, որտեղ փորձ է կատարվում գտնել մուսուլմանական աշխարհում այժմ տեղի ուեցող ներքին կոտորածների պատճառները: «Ermenihaber.am»-ի ներկայացրած հոդվածի հիմնական մասը` ստորև «Հոդվածս ուզում եմ սկսել հայտնի միասացվածքով. «Մի՛ վերցրու անմեղի անեծքը, այն կամաց-կամաց կկատարվի»: Ասել կուզի` ոչ ոքի վատություն մի՛ արա, երկնային […]


Հունիս 10, 2013թ. 21:36

Մասաչուսեթսի նահանգապետ (ԱՄՆ) Դևալ Պատրիկը Մերիմաք Վալեյի շրջանի (գտնվում է Նյու Հեմփշիրի և Մասաչուսեթսի նահանգների տարածքում, ներառում է Քոնքորդ, Մանչեսթեր, Նաշուա քաղաքները) 101-ամյա բնակիչ, Մեծ Եղեռնի ականատես Նելլի Նազարյանին պարգևատրել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հավաստագրով: Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարկվող Armenian Weekly պարբերականը, նահանգապետի անունից հավաստագիրը Նելլի Նազարյանին փոխանցել են նահանգային իշխանությունների և հայ […]


Մայիս 6, 2013թ. 23:36

Հարցազրույց արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ


Ապրիլ 20, 2013թ. 21:28

Վկայություններում տեղեկություններ կան նաեւ մարդկանց կրած նյութական եւ մշակութային կորուստների մասին»,-ասաց Վիրաբյանը` հավելելով, որ արխիվում պահվում են նաեւ աշխարհի մի շարք երկրների արխիվներում գտնվող եւ 1915թ. դեպքերը ներկայացնող փաստաթղթերի պատճենները. «Բուլղարիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Անգլիան, ԱՄՆ-ն, Գերմանիան եւ այլ երկրներ այդ ժամանակ դեսպաններ են ունեցել Թուրքիայում, որոնք հաղորդագրություններ են ուղարկել Թուրքիայում կատարվող դեպքերի, այդ թվում՝ հայերի տեղահանության եւ կոտորածի մասին»:


Ապրիլ 20, 2013թ. 21:07

Հայոց ցեղասպանության մասին խոսելիս հիմնականում արձանագրում ենք հայության ֆիզիկական ոչնչացման փաստը. քիչ ենք խոսում հայ ժողովրդի մշակութային արժեքների սպանդի` էթնոցիդի մասին: Եվ երբեւէ չենք բարձրաձայնել լեզվական ցեղասպանության մասին:


Ապրիլ 17, 2013թ. 23:03

Մի բան պետք է պարզ լինի հայության համար. աշխարհն այսօր, քաղաքական տարաբնութ շահերով պայմանավորված, Թուրքիայից պատրաստ է պահանջել միայն Հայոց ցեղասպանության ճանաչում, եւ ոչ ավելին: Բայց չէ՞ որ քաղաքական շահերը հավերժական ու անփոփոխելի չեն: Կնշանակի հայությունը պետք է ամեն պահ պատրաստ լինի ցանկացած աշխարհափոփոխության:


Ապրիլ 6, 2013թ. 22:05

Լոզանի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 23 հուլիսի 1923թ., Լոզանի 1922-23թթ. խաղաղության կոնֆերանսում, մի կողմից` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Ռումինիայի, Հարավսլավիայի, (ԱՄՆ-ը ներկա են որպես դիտորդ), մյուս կողմից` Թուրքիայի: Փոխարինեց Սևրի 1920թ. Հաշտության պայմանագրին: Փոխարինումը տեղի ունեցավ առանց Սևրի պայմանագիրը մերժելու: Հաստատեց Թուրքիայի ներկայիս սահմանները: Սա նշանակում է. օրինականացրեց բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի […]


Մարտ 23, 2013թ. 22:24

Արձանագրությունների դրույթները կամ ամբողջովին կրկնում են Եվրոպական պառլամենտի Բանաձևի դրույթները, կամ շատ դեպքերում, ինչպես օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, հետքայլ են կատարում: Այստեղ կներկայացնենք երկու փաստաթղթերի մի շարք կետերի համեմատական վերլուծությունները, իսկ հոդվածին կից` Բանաձևի և Արձանագրությունների ամբողջական տեքստերը:


Մարտ 3, 2013թ. 22:59

Ինչո՞ւ, ե՞րբ և ո՞ւմ կողմից շրջանառության մեջ դրվեց “Քրդական միություն”, “քրդական գավառ”, “Քրդստան” հասկացությունները… Ո՞րն է դրանցում երևութականը, և որը` իրականը, բուն խնդիրը: Հարցեր, որոնց հստակ պատասխանը, վերլուծական հենքը, իր ժամանակին տվել է Րաֆֆին: Սակայն, նրանք, ովքեր հայոց մեջ պարտավոր էին սերտել և հասկանալ իրերի իսկությունը, ովքեր պետք է վտանգները դիմագրավելու հակաքայլեր մշակեին, նախահարձակ լինելու […]


Փետրվար 27, 2013թ. 00:14

Փետրւարի 27-ի առաւօտեան թեհրանահայ համայնքի պահանջատէր ժողովրդի զաւակները համախմբւելու են թուրքական դեսպանատան առջեւ ` բողոքելու նոյն երկրի տարածաշրջանային եւ մասնաւորապէս սիրիական տագնապում ցուցաբերած դաւադիր քաղաքականութեան եւ դրանից բխող` ոչ-հայանպաստ հետեւանքների դէմ: