Արևմտյան Հայաստան

Հոկտեմբեր 22, 2014թ. 01:46

հայտարարել, որ 1915-ի դեպքերի 100-ամյակին, առանձնահատուկ կերպով պիտի զբաղվեն այդ հարցով: Էրդողանը «դեպքերը» ուսումնասիրելու նպատակով կոչ է ուղղել օգտվելու Թուրքիայի գրադարաններից, ուր պարզ պիտի դառնա, թե Ցեղասպանությունն իրագործողները հայերն են և ոչ թե թուրքերը:


Հոկտեմբեր 19, 2014թ. 21:29

Ցեղասպանության թեման նորովի ու ավելի հստակ շեշտադրումներով է պետք ներկայացնել, ու դա նախ պետք է սկսել դպրոցից՝ վերանայելով թեմայի դասավանդումը


Հոկտեմբեր 16, 2014թ. 00:13

Ամերիկացի լրագրող Լինկոլն Սթեֆենսը Լոուրենս Արաբացու հետ հարցազրույցը, որից հատվածներ ենք ներկայացնում ստորև, համարում է ամենաարտասովորն իր ամբողջ լրագրողական կյանքի ընթացքում: Մի մարդ, որ նպաստել է Իրաքի թագավորության ստեղծմանը, մասնավոր զրույցներում մնացել է նույնքան առեղծվածային, որքան իր քաղաքական ակտիվության շրջանի հրապարակումներում: Հարազրույցը գրի է առնվել 1919 թ. Փարիզի խաղաղության խորհրդաժողովի ժամանակ, առաջին անգամ հրապարակվել է 1931 թ. «Աութլուք ընդ ինդեփենդենթ» ամսագրում և արդիականությունը չի կորցրել մինչ օրս:


Հոկտեմբեր 5, 2014թ. 22:06

Ըստ իս, հայ-թուրքական արձանագրությունների ի հայտ գալն ուներ բոլորովին այլ նպատակ: Եթե հարցը վերլուծենք մաքսիմումի ու մինիմումի տրամաբանության մեջ, ապա առաջին դեպքում նպատակը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումն էր, ինչն ի սկզբանե հայտնի էր, որ չի ստացվելու, երկրորդ պարագայում նախատեսվում էր սկսել մի գործընթաց եւ փորձել դրանից հնարավոր դիվիդենտներ շահել` խնդիրներ հարուցելով Թուրքիայի համար: Այս առումով մենք հասանք որոշակի հաջողությունների:
Սակայն ներկայիս իրողությունները` մի կողմից Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը, մյուս կողմից՝ մոտեցող 2015 թվականը, մեզ պարտադրում են ավելի կոշտ մոտեցումներ ցուցաբերել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խնդրում եւ անել ավելի կտրուկ քայլեր: Ինչի ականատեսն ենք արդեն:


Հոկտեմբեր 5, 2014թ. 16:10

Այդտեղ` ապագայում, հուսամ արդեն անկախ պետություն ունեք և իրագործել եք մեր դարավոր երազանքը: Եթե այո, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մեկի իրագործված երազանքի մեջ: Միլիոնների երազանքի մեջ: Հուսամ` գիտակցում եք ձեզ բաժին հասած բախտիզորությունը: Կուզենայի իմանալ` ինչպիսին է այդ երազանքն իրականում: Բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, […]


Հոկտեմբեր 4, 2014թ. 21:57

Թուրքիայի կառավարությունը մշակութային կոթողների վերականգման քողի տակ Անիի եկեղեցիների վերանորոգումը վստահել է թուրք և օտարազգի շինարարների, որոնք եկեղեցիների վրայից իսպառ վերացնում են առանց այն էլ համարյա ոչնչացրած հայկական հետքերը՝ խաչեր, արձանագրություններ, որմնանկարներ…


Հոկտեմբեր 1, 2014թ. 21:53

Թուրք դեսպանի ջանքերը հօդս ցնդեցին, քանի որ խաչքարի բացման արարողությունը տեղի ունեցավ նախատեսված օրը՝ սեպտեմբերի 26-ին, որին ներկա էին և Պիտեշտի փոխքաղաքապետը, և Արճեշի նահանգապետը՝ ռումինացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների և Ցեղասպանության համաժողովի մասնակիցների հետ միասին:


Սեպտեմբեր 29, 2014թ. 23:28

«Մենք Սահմանադրական դատարանից պահանջելու ենք մեզ վերադարձնել մեր կալվածքները, իսկ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դիմումի մերժման դեպքում դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մինչև վերջ պայքարելու ենք մեր նպատակին հասնելու համար»,- նշել էր Արամ Ա-ն:


Սեպտեմբեր 26, 2014թ. 00:20

Սրբոց Նահատակաց եկեղեցու՝ պայթեցումից հետո առաջին լուսանկարը վիդեո 11:52 . 24/09/14 Համացանցում հայտնվել է Դեր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց եկեղեցու՝ պայթեցումից հետո առաջին լուսանկարը: Պահպանվել են միայն եկեղեցու գմբեթը եւ հիմնասյուները, իսկ պատերը հիմնովին ավերվել են: Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում Հայոց ցեղասպանության կարեւորագույն հուշարձաններից մեկը սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, պայթեցրել է, ըստ հրապարակումների՝ “Իսլամական […]


Սեպտեմբեր 25, 2014թ. 23:02

Կրոնական ազատության գծով Կանադայի դեսպան Էնդրյու Բենեթը երեկ հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասվում է․ – «Կանադան դատապարտում է ԻԼԻՊ-ի կողմից Դեյր էզ Զորում գտնվող հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու, ինչպես նաև մերձակայքում գտնվող Սուրբ Նահատակների Թանգարանի ոչնչացումը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և որտեղ պահպանվում էին 1915 թվականի բազմաթիվ զոհերի մասունքները»: