Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դատական հայց կներկայացնի Թուրքիայի դեմ Սիսի կաթողիկոսության հարցով: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն: Դա տեղի կունենա երկու շաբաթվա ընթացքում, հայցով Արամ Ա-ն Թուրքիայի իշխանություններից կպահանջի վերադարձնել Կիլիկիայի Սիսի կաթողիկոսությունը: Գործում կներգրավվեն մարդու իրավունքների արտասահմանցի իրավաբաններ: Այս մասին Արամ Ա-ն հայտարարել է Անթիլիասում կաթողիկոսության կենտրոնական վարչության հանդիպմանը: Արամ Առաջինը […]
Իրավական փաստաթղթեր

Մինսկում կայացած մոտ 16 ժամ տևած բանակցությունների արդյունքում «նորմանդական քառյակը» հրադադարի և ծանր զրահատեխնիկայի դուրս բերման մասին պայմանավորվածություն է ձեռք բերել: Բանակցությունների արդյունքում Ուկրաինայի վերաբերյալ փաստաթուղթ է ընդունվել, որը բաղկացած է 13 կետից: Փաստաթղթի կարևոր կետերը ենթադրում են՝ -փետրվարի 15-ից Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին հատվածներում կրակի անհապաղ եւ համապարփակ դադարեցում, -ծանր սպառազինության դուրսբերում՝ ԵԱՀԿ-ի […]

Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների 4 իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը միջնորդություններ է ներկայացրել նախաքննական մարմնին: Փաստաբանն ասել է, որ միջնորդության մեջ նշել է՝ նախաքննական մարմինը պարտավոր է գործով ձեռք բերված տվյալների հիման վրա հանցագործության կատարման հետ կապված բազմաթիվ վարկածներ առաջ քաշել և բազմակողմանի քննություն կատարել դրանցից յուրաքանչյուրը հաստատելու կամ հերքելու նպատակով: «Նախ՝ հաշվի առնելով սույն […]

,- ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Քաղաքագետը միաժամանակ նկատում է. «Խնդիրն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը յուղ լցրեց կրակին՝ իր իսկ վարքագծով: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Պերմյակովը միամիտ տեղը չհայտնվեց այդ թաղամասում, միամիտ չմտավ այդ մարդաշատ տուն, միամիտ չսպանեց 7 հոգու»,-ասաց քաղաքագետը՝ նկատի ունենալով ռուսական լրատվամիջոցներով տարածվող այն վարկածները, թե նա իբր […]

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը, շրջանակը պարզելու ուղղությամբ:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից այսօր՝ փետրվարի 10-ին, շրջանառության մեջ է դրվել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության նախագծի ընդունման վերաբերյալ Մերօրյա Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդը, […]

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախագահները Սփյուռքի խոշոր կազմակերպությունների ղեկավարների հետ միասին հանդես եկան համատեղ աննախադեպ հռչակագրով՝ հայտարարելով Թուրքիայից «իրավական պահանջների» համապարփակ թղթածրարի մշակման մասին՝ «անհատական, համայնքային և համազգային իրավունքները ու օրինական շահերը» վերականգնելու համար:

Ղարաբաղի իշխանությունները կարող են քննարկել ադրբեջանցի դիվերսանտներից մեկին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի հետ փոխանակման հարցը: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քատրուղար Դավիթ Բաբայանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: «Մենք կարող ենք մտածել դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներից մեկի փոխանակման առաջարկի մասին: Նրանցից մեկին փոխանակենք, օրինակ, Ռամիլ Սաֆարովի հետ (2004 թվականին Հունգարիայում կացնահարել էր […]

Թուրքական արխիվների կողմից վերջերս հրապարակած փաստաթղթերը Թալեաթ փաշայի անձնական թղթերի հետ միասին ապացուցում են, որ նա իսկապես Հայոց ցեղասպանության «ճարտարապետն» էր: Ըստ արձանագրույթունների՝ նա էր հրամայել իրականացնել 1915-16թթ. Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումը ու ուշադիր հետևել է նրանց իրականացմանը: Թալեաթին զեկուցում էին տեղահանման տարբեր փուլերի, ինչպես նաև հատուկ վերաբերմունքի արժանացածների ճակատագրերի մասին, գրում է Հորիզոն շաբաթաթերթը: […]

ՀՀ գլխավոր դատախազը դիմել է իր ՌԴ պաշտոնակցին՝ Գյումրու սպանության գործը ՀՀ-ին փոխանցելու միջնորդությամբ. այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։ «ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում […]





