Մշակույթ

Սեպտեմբեր 24, 2010թ. 09:30

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը, որոնք իրականացվում են Եգիպտոսի մշակույթի նախարար Ֆարուկ Հոսնիի բարձր հովանավորությամբ։ Մշակույթի օրերի պաշտոնական բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Կահիրեի օպերայի տան հոյակերտ մեծ դահլիճում։ Հանդիսավոր արարողությունից հետո ընդգրկուն համերգային ծրագրով հանդես է եկել Թաթուլ Ալթունյանի անվան երգի, պարի պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Ալթունյան)։ Ավելի քան […]


Սեպտեմբեր 24, 2010թ. 09:00

Հայ սրբազան մայրը ոչ միայն զավակ է ծնում, այլև արարում է Տեսակ: Այդ Տեսակը ինքնավստահ է և միայնակ… Հայը հեռանում է մեզանից, Տեսակը մնում է մագաղաթներում…


Սեպտեմբեր 23, 2010թ. 17:05

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Վերադարձ» երաժշտական փառատոնի բացառիկ հովանավորն է: Փառատոնին կմասնակցեն Գերմանիայից, Շվեյցարիայից, Իսրայելից, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած անվանի երաժիշտներ Փառատոնը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 17-ը: «Վերադարձ» անվան ընտրությունը խորհրդանշում է փառատոնի նպատակը` կա՞ արդյոք ավելի լավ բան, քան հայրենիք վերադառնալը: Փառատոնը կոչված է մեկ տանիքի ներքո համախմբելու հայազգի այն երաժիշտներին, ովքեր վերջին երկու տասնամյակների ընթացքում […]


Սեպտեմբեր 23, 2010թ. 16:15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանին` ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: Հանրապետության ղեկավարի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ուրախ եմ ողջունել Ձեզ` հռչակավոր կոմպոզիտորին ու մեծանուն հային, ում ստեղծագործական պատկառելի վաստակը նոր հորիզոններ է բացել մեր մշակույթի զարգացման ու միջազգային ճանաչման համար: Ձեր հարուստ […]


Սեպտեմբեր 23, 2010թ. 10:00

Պէյրութ, 2009 թուականին հրատարակուած է «Լիբանանի Հայերը, անցեալի իշխանուհիներ ու գաղթականներ եւ ժամանակակից համայնք» խորագրեալ եռալեզու հատորը, անգլերէն, ֆրանսերէն եւ հայերէն բաժիններով, մասնակցութեամբը աւելի քան տասնեակ մը աշխատակիցներու՝ խմբագրական տնօրէնութեամբ Այտա Պուճիգանեանի: Ինչպէս խորագիրը ցոյց կու տայ, այս հատորին հեղինակները կը յաւակնին լիբանանահայ գաղութին կազմութեան, ազգային կառոյցներու կազմաւորման եւ համասփիւռքեան կեանքին իր ունեցած մասնակցութեան պատմութիւնը […]


Սեպտեմբեր 21, 2010թ. 16:41

«Արվեստների Պատկերասրահ» Մշակութային Հիմնադրամը` ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի Բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Բացառիկ հովանավորությամբ ներկայացնում է «Վերադարձի» Դասական Երաժշտության Չորրորդ Փառատոնը: Հայաստանի առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության շարունակական հոգածության և աջակցության շնորհիվ արդեն ավանդական դարձած Փառատոնն այս տարի ևս հնարավորություն կընձեռի ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ Գյումրիի և Վանաձորի հանդիսատեսին հանդիպելու արտերկրում ապրող և […]


Սեպտեմբեր 17, 2010թ. 11:00

Կիրակի, Սեպտեմբեր 5, 2010-ին, Պուէնոս Այրէսի մէջ Ռ. Ա. Կ.-ի մեր շրջանակը եւ համակիրներ արդար հպարտութեամբ նշեցին Արժանթինի մէջ լոյս տեսնող «Սարտարապատ» երկլեզու պաշտօնաթերթին հիմնադրութեան 35-ամեակը: Գրել «Սարտարապատ»ի 35-ամեակի մասին, կը նշանակէ, անգամ մը եւս հաճոյքով անդրադառնալ Հարաւային Ամերիկայի հայաբոյր եւ ջերմ հայրենասիրութեամբ տոգորուած այդ գաղութներուն հաւաքական պատուաբեր ձեռքբերումներուն, նուաճումներուն, մաքառումներուն եւ յաջողութեանց մասին, որոնց […]


Սեպտեմբեր 16, 2010թ. 14:48

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լոռի բերդ» հուշարձանախումբը կարիք ունի հատուկ ուսումնասիրման և պահպանական պայմանակարգի սահմանման, կառավարությունը որոշել է ստեղծել «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց – «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ, հաստատել դրա կանոնադրությունը, սահմանների և տարածքների նկարագրությունը։ Արգելոցը գտնվում է Լոռու մարզի Լոռի բերդ գյուղական համայնքի վարչական տարածքում, որտեղ արգելվում […]


Սեպտեմբեր 16, 2010թ. 11:03

«Առաջին անգամ հնարավորություն կընձեռվի տեսնել նկարչի մասնավոր հավաքածուների եւ պետական թանգարանների աշխատանքները միաժամանակ»:


Սեպտեմբեր 11, 2010թ. 14:51

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Կարոտ»  հայկական  փառատոնի հիմնադիր, Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանին: Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահը նշեց, որ  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո  օրերս Հայաստանում եւ ԼՂՀ-ում անցկացված ՙԿարոտ՚ փառատոնի մասին դրական արձագանքներ են ստացվել Հայաստանի եւ արտերկրի  արվեստասերներից ու մշակույթի գործիչներից: Սա նշանակում […]