Մշակույթ

Փետրվար 23, 2015թ. 00:36

ՙԱվելի քան 50 տարիների գրական գործունեության ընթացքում միշտ համոզված եմ եղել, որ արձակագիրը ներշնչանքին պիտի չսպասի, ամեն օր գրասեղանի առջև նստի ու տքնի, սակայն այդպես էլ բեղուն գրող չեմ դարձել: Դրա փոխարեն՝ չեմ կարծում, որ այնպիսի գործ եմ գրել, որի համար ամաչեմ: Հրատարակել եմ քսան գիրք, թարգմանվել եմ աշխարհի տասնմեկ լեզուներով: Տասներկու թատերգության հեղինակ եմ, […]


Փետրվար 22, 2015թ. 23:50

Արտո (Հարություն) Չաքմաքչյան` քանդակագործ, նկարիչ, արվեստագետ, պարզապես հայ մարդ, ով ապրելով ու ստեղծագործելով Կանադայում` շարունակում է արմատներով ամուր կապված մնալ իր հողին ու ստեղծագործությունների մեջ հավատարմորեն իր ժողովրդից ու բնօրրանից վերցրած սնունդի կնիքն է թողնում` մարդկայինի սահմանները միաձուլելով հայրենի եզերքի կարոտին:


Փետրվար 22, 2015թ. 16:43

Նրա ապրած կյանքը մեծագույն սխրանք էր: Մեծ գիտնականի կյանքում թերևս չի եղել այնպիսի շրջան, որ հիշարժան ու խռովահույզ դեպքերով համեմված չլիներ: Շատ դառնություններ է տեսել իր կյանքում հայ գիտնականը, մեծ նեղություններ կրել, սակայն միշտ իր համառ աշխատանքի և բարի սրտի շնորհիվ կարողացել է արժանապատվորեն դուրս գալ բոլոր այդ փորձություններից: Թեև կրած յուրաքանչյուր դառնությունը չի պակասեցրել […]


Փետրվար 21, 2015թ. 19:51

Վերջին տարիներին քննարկումների ու վեճերի առարկա դարձած «Դվին» հյուրանոցում այսօր շինարարական եռուզեռ է. շենքում վերափոխման, ավելի ճիշտ՝ դեռ քանդման աշխատանքներ են ընթանում, չնայած նրան, որ ապագա ամբողջական կառույցի էսքիզային նախագիծն անգամ չի էլ հաստատվել իրավասու կառույցի ու մասնագետների կողմից Առայժմ միայն շենքի քանդման ու շինարարության թույտվությունն է տրվել: Բայց կառուցապատողը շտապել է հանրությանն ի տես […]


Փետրվար 21, 2015թ. 19:42

Ֆաթիհ Աքինը մերօրյա եվրոպական կինոյի վառ արտահայտված անհատականություններից մեկն է, որի ֆիլմերը բարձր են գնահատվել հեղինակավոր մի շարք փառատոներում և ունեն իրենց հանդիսատեսը: «Սպին» Ֆաթիհ Աքինի ամենաթույլ ֆիլմն է: XX դարի մեծագույն ոճիրներից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը, մինչ օրս չեն դատապարտել աշխարհի թելադրող երկրները, և համառորեն հերքվում է իրագործողի՝ Թուրքիայի կողմից: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված […]


Փետրվար 20, 2015թ. 21:52

Հարցազրույց արձակագիր ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻ հետ. “Առանց բարձրակարգ մտավորականության չի կարող քաղաքական դաշտն ընթանալ դրական, բարի ուղղությամբ, առանց մտավորականության ոչ երկիր է լինում, ոչ էլ քաղաքականություն: Ցավոք, մեր մտավորականությունը ակտիվ մասնակցություն չունի այդ գործընթացներին”:


Փետրվար 20, 2015թ. 21:47

Կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի` Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 10 տարի անց միայն՝ նվիրվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ստեղծագործությունը կատարեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և շեփորահար Ռամ Օրենը, ով Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի թիվ մեկ փողհարն է, մի երկիր, որը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։


Փետրվար 20, 2015թ. 12:31

Փետրվարի 16-ին Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Հանրային տան Սմետանայի հանրահայտ դահլիճում ղեկավարեց Հայաստանի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը՝ արդեն երկրորդ անգամ հանդես գալով այս նվագախմբի հետ։ Ժամանակին Պրահայի ռադիոյի այս նվագախմբի հետ հանդես են եկել նաեւ Արամ Խաչատրյանն ու Քշիշտոֆ Պենդերեցկին։ Լեփլեցուն դահլիճը ջերմորեն ընդունեց նախ նվագախմբի եւ հայտնի դաշնակահար Ալեքսանդր Գինդինի ելույթը՝ […]


Փետրվար 19, 2015թ. 01:23

Ճարտարապետությունը ոչ միայն շենքերի նախագիծն ու դրանց արտաքին և ներքին ձևավորումը մշակող գիտություն և մասնագիտություն է ,այլև աշխարհայացք է, ազգային մտածողության և հոգեկերտվածքի ըմբռնում է, ազգային մշակույթն իր մեջ կրելու, այն զարգացնելու և գալիք սերունդներին փոխանցելու փիլիսոփայություն է: Ինչ ասես և ինչպես ասես կարելի է կառուցել, և մարդկության պատմությունն ապացուցել է, որ դրանք երկար կյանք […]


Փետրվար 15, 2015թ. 15:30

Նկարչուհին ցուցահանդեսը նաև նվիրել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և խորագիրն էլ հայ ժողովրդի` ցեղասպանություն վերապրելուց հետո նոր կյանք սկսելու ուժի խորհրդանիշն է: