Մհեր Ավետիսյանը գրում է. «Սիրելի՛ հայ ժողովուրդ, ես ուզում եմ մի կարևորագույն հարցի շուրջ միասին խորհենք մարդկային և անկողմնակալ տրամաբանությամբ: Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ փաստացի Լեռնային Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի կազմում, Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանը զինված ուժեր չունի։ Հայաստանի ընդդիմությունը ցույցեր է անում Երևանում՝ հայտարարելով, որ […]
Քաղաքականություն


ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և կոչ է արել թույլ չտալ, որ մարդկությունը դեպի մեծ պատերազմ գլորվի։ «Այսօր մարդկությունը կրկին, ինչպես անցյալում շատ անգամներ, հայտնվել է ճամփաբաժանին։ Մեզանից է կախված պատմության զարգացումը։ Ընդհանուր շահերից է բխում, որ մեծ պատերազմ թույլ չտանք և նախորդ սերունդների ստեղծած միջազգային համագործակցության մեխանիզմները […]

Շիրազ Խաչատրյանը գրում է. «Պարզ մանիպուլիացիա է իշխանական պրոպագանդայի ու արցախյան իրենց կամակատարների էն քարոզը, որ Արցախի նոր նախագահի ընտրության պատճառով է սկսվել ադրբեջանական վերջին էսկալացիան։ Սամվել Շահրամանյանը Արցախի նախագահ է ընտրվել ընդամենը երկու շաբաթ առաջ, իսկ թե երբվանից են սկսվել ադրբեջանական զորաշարժերը մեր սահմանների ուղղությամբ, քանի ամիս շարունակ են ադրբեջանցիները տարբեր բորտերով սպառազինություն ներկրել […]

X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Արցախի դեմ Բաքվի լայնամասշտաբ հարձակմանը: «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բացման օրն Ադրբեջանի նախագահը թքում է միջազգային հանրության երեսին և հարձակվում Արցախի վրա: Նա քաջատեղյակ է, որ անգործությունը և տաղտկալի հայտարարությունները մարդկության դեմ հանցագործությունների իրագործման և անպատժելիության համար կանաչ լույս են»: […]

Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին մեծամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ օգտագործելով նաեւ արգելված կասետային զինատեսակներ։ Այս մասին սեպտեմբերի 21–ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Շնորհակալություն հայտնելով Անվտանգության խորհրդին Լեռնային Ղարաբաղում անվտանգության եւ մարդասիրական վիճակի հարցով հրատապ նիստ անցկացնելու համար՝ Միրզոյանը շեշտեց, որ Ղարաբաղում այդ վիճակը ստեղծվել է Ադրբեջանի՝ […]

«Այս պահին ԼՂ-ում իրավիճակը մնում է ծանր, մենք տեղեկություններ ենք ստանում քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին»․ ԱՄՆ ներկայացուցիչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով։ ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով, որը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական […]

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով։ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին հարաբերությունների նախարար Կատրին Կոլոննան իր ելույթում ասաց, որ Ֆրանսիան հրատապ նիստ է հրավիրել՝ հաշվի առնելով իրավիճակի լրջությունը Լեռնային Ղարաբաղում։ «Մի քանի շաբաթ շարունակ մեծածավալ զորք եւ ռազմական տեխնիկա կիրառելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին որոշեց մեծամասշտաբ ռազմական […]

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով։ Միացյալ Թագավորության արտաքին հարաբերությունների նախարարն իր ելույթում հայտարարեց, որ Միացյալ Թագավորությունը մտահոգված է այն լուրջ ճնշումներով, որոնք կրում է ԼՂ ժողովուրդը։ «Տեղում մարդասիրական կարիքն ահռելի է, շարունակում է մեծանալ։ Ադրբեջանը հայտարարեց, որ ռազմական գործողություն է սկսում։ Մեր գործընկերներից շատերի հետ Միացյալ […]

Վազգեն Մանուկյան. «Արցախն են վերացնում: Հետո էլ Հայաստանը կվերացնեն: Այսպիսի սարսափելի բան, որ այսպիսի իշխանություն կգա ու Հայաստանն ու Արցախը այսպիսի վիճակի մեջ կգցի, հնարավոր չէր պատկերացնել: Եվ եթե ժողովուրդը ոտքի չկանգնի, իր իրավունքների, անվտանգության տերը չդառնա, կործանված ենք մինչեւ վերջ: Ադրբեջանը հետեւողականորեն իրականացնում է իր ծրագիրը եւ դրա համար կարող է տարբեր պատճառներ, պատրվակներ […]

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան ալիքում գրառում է արել՝ ենթադրաբար ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես Ձեզ համար օտար եմ, Դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի, որ պարտավոր եմ: «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործերով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց պաշտոնին։ Հետո որոշեց իր անտաղանդ […]




