Ռուսաստանի նախագահ Պուտինի այցը Թուրքիա համարվեց պատմական իրադարձություն. Ռուսաստանը, հրաժարվելով Հարավային հոսքի ծրագրից հսկայական ներդրումներ կկատարի Թուրքիայի էներգետիկ ոլորտում: Այսպիսով, տարածաշրջանային նոր իրողության սկիզբ է դրվում հանձին Ռուսաստան-Թուրքիա տնտեսական մերձեցման:
Հարցազրույցներ


Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խորհրդային այլախոհ ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ հետ –Իրեն՝ , հայտարարած Պարույր Հայրիկյանն այսօր դարձյալ փողոցում է, ու իր շուրջն հավաքված խմբի հետ զբաղված է աղմկելով, վիրավորանքներ հասցնելով բոլորին՝ անգամ խորհրդային տարիների իր համախոհներն: Նրանց, ովքեր Հայաստանի անվտանգությամբ պայմանավորված, ԵՏՄ անդամակցումը համարում են միակ ճիշտ ընտրությունը: Սա վայել պահվածք է՞, թե գործ ունենք պատվիրված […]

Խոսում են ազատության մասին, բայց խոսողների մի մասը այդ “ազատության” տարբեր օջախներից սնվողներ են, մենք դա շատ լավ ենք հասկանում, որ նստած են ճյուղին ու չեն ուզում այն սղոցել: Նմանների համար երկրի շահը երկրորդական պլանում է:

Դա շատ կարևոր ծրագիր է, որը մեկ օր անպայմանորեն պետք է իրականացվի: Ի դեպ, խոսքը ոչ թե նոր երկաթգծի կառուցման, այլ ընդամենը վերագործարկման մասին է: Չէ՞, որ Աբխազիան Հարավային Կովկասին կապող երկաթգիծը դեռ 20-րդ դարի առաջին կեսին է կառուցվել: Իսկ այն չի գործարկվում զուտ քաղաքական դրդապատճառներով:

Մենք պետք է սեփական հարցերը լուծենք, վարենք սեփական քաղաքականություն և չսպասենք, թե արտաքին “քեռիները” մեզ ի՞նչ կասեն: Իսկ նրանք այլ բան չեն ասում, քան նպաստում, որ երկու ժողովուրդները անդադար իրար դեմ ելնեն ու իրար սպանեն:
Արցախյան վերջին զարգացումների եւ այդ հարցում միջազգային կառույցների արձագանքի մասին ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է Արցախի վարչապետ Արա Հարությունյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ. -Պարոն Հարությունյան, նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված հայկական ուղղաթիռի հարցով Ղարաբաղյան հիմնահարցով զբաղվող միջազգային կառույցների արձագանքը բավարար համարու՞մ եք: -Բնականաբար, բավարար չի կարող համարվել միջազգային կառույցների արձագանքը, քանի որ արդյունք չի ունեցել […]
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպի, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի գործողությունների եւ միջազգային կառույցների արձագանքի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ: Նրա կարծիքով մեր կողմի սխալն այն է եղել, որ ՄԻ-24 ուղղաթիռը հասել է մինչեւ չեզոք գոտի: «Ուղղաթիռները […]

Ադրբեջանում դատում են այդ երկրի իրավապաշտպան քաղաքացիների, որոնց զրկում են փաստաբան ունենալու իրավունքից կամ հետապնդում են նրանց փաստաբաններին, ինչը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, իսկ Արցախում հակամարտության պայմաններում փաստաբաններ են տրամադրել Ադրբեջանի քաղաքացիներին, ովքեր ապօրինաբար հատել են Արցախի տարածքը:

Երբ Հայաստանը պատրաստվում էր ԵՄ հետ ասոցացման գործընթացին, տեղական արևմտամետները ցինիկաբար ոչ մի խոսք չէին ասում ԵՄ հետ ինտեգրման վտանգների մասին: Կնշանակի ազնից չեն…

Հայկական ուղղաթիռը չի մտել Ադրբեջանի տարածք, այն շփման գծից հեռու է եղել 1 կմ, այսինքն գտնվել է Արցախի տարածքում, ուղղաթիռը չի ունեցել մարտական զենք:




