Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների 4 իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը միջնորդություններ է ներկայացրել նախաքննական մարմնին: Փաստաբանն ասել է, որ միջնորդության մեջ նշել է՝ նախաքննական մարմինը պարտավոր է գործով ձեռք բերված տվյալների հիման վրա հանցագործության կատարման հետ կապված բազմաթիվ վարկածներ առաջ քաշել և բազմակողմանի քննություն կատարել դրանցից յուրաքանչյուրը հաստատելու կամ հերքելու նպատակով: «Նախ՝ հաշվի առնելով սույն […]
Հասարակություն


Մեր երկիր դեմ ուղղված տեղեկատվական պատերազմը գրեթե ամեն օր մեզ մատուցվում է նոր երանգներով: Գործի են դրվել հնարավորն ու անհնարը, ամենաստոր քարոզչական գործիքները՝ մեզ ներսից պառակտելու, մեր ներքին, հոգևոր միասնությունը վերջնականապես ջլատելու համար: Իսկ մարտահրավերների առաջ կանգնած ու իր զգոնությունը կորցրած մերօրյա հայը տակավին չի էլ գիտակցում, թե իրականում ի՞նչ են իր դեմ խաղարկում: Այդ […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ մարզպետները: Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից՝ խորհրդակցության ընթացքում արծարծվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին և հնարավորություններին առնչվող հարցեր: ՀՀ մարզպետները […]

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը, շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը ո´չ թե թանկացել է, այլ փոխվել է վճարման կարգը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը՝ նշելով, որ բաժանորդները վճարելու են այնքան, որքան վճարում էին, սակայն ո´չ թե յուրաքանչյուր ամիս, այլ՝ տարին երկու անգամ: «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոփոխություններ է կատարել գազի […]

2015-ի առաջին 2 տասնօրյակը, այդ օրերին ունեցած անդառնալի կորուստները, դեռևս հաղթահարվող փորձությունները եկան հավաստելու այն սպասելիքները, որ, իրոք, տարին հանգուցային է լինելու: Մինչդեռ, եթե մինչ այս 2015-ի կարևորումը հիմնականում արտաքին քաղաքական հարթության շրջանակներում էր՝ ներառյալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ԵՏՄ-ին արդեն գործնականում անդամակցումը և այլն, ապա արևելյան սահմաններում Ադրբեջանի աննախադեպ ակտիվացումը, նրա կողմից ձեռնարկված տարաբնույթ […]
Մահափորձից փրկված 9-ամյա տղայի վիճակը շարունակում է մնալ ծանր 13:54 . 10/02/15 Նոր Նորքի բնակչուհի Աննա Բադալյանի 9-ամյա որդու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Նա դեռեւս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Փոքր, բայց դրական տեղաշարժ բժիշկները նկատում են: Նա հիվանդանոց էր տեղափոխվել գանգուղեղային բաց վնասվածքով եւ մարմնի տարբեր մասերի այրվածքներով, վիրահատվել […]

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հաշվեհամարները մշտապես գրանցվել են Ամենայն Հայոց Հայրապետների անունով և որևէ տարօրինակ և զարհուրելի երևույթ չկա նրանում, որ Գարեգին Բ Կաթողիկոսի անվամբ հաշվեհամար է առկա HSBC բանկում: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նման պարզաբանում է ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը: «HSBC բանկի հաճախորդների ցուցակների և հաշվեհամարների վերաբերյալ բանկի աշխատակցի […]

«Մեդիա կենտրոնն» այսօր քննարկում էր կազմակերպել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ կառավարության օրենքի նախագծի դրական և բացասական կողմերի առնչությամբ: Անդրադառնալով անեմիայի վերաբերյալ տվյալներին, կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանն ասաց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սննդամթերքի ֆորտիֆիկացման (հավելանյութերով հարստացման) 2006թ. ուղեցույցի համաձայն` սննդի պարտադիր հարստացումը ցանկալի է հանրային առողջության լրջագույն կարիքների կամ ռիսկերի դեպքում: Ըստ այդ ուղեցույցի, ողջ բնակչության […]

Երեկ ստոմատոլոգների միջազգային օրն էր, ինչի առնչությամբ որոշեցինք պարզել, թե մեզանում այդ ոլորտի ի՞նչ խնդիրներ ու ձեռքբերումներ կան և որքանո՞վ են ստոմատոլոգիական ծառայությունները հասանելի հասարակությանը: Պարզվում է` սա այն ոլոտն է, որտեղ վերջին մի քանի տարիներին պարբերեբար ծառայությունների գներ են վերանայվում` տարեցտարի ատամնաբուժական միջամտությունները թանկարժեք հաճույքի վերածելով սոցիալական ցածր և միջին խավերի համար: Իսկ գների […]




