Հասարակություն

Փետրվար 5, 2015թ. 15:34

Հունվարի 31-ին Կալիֆորնիայի Նորթրիջ համալսարանի հայագիտության ամբիոնը Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով է անցկացրել, որի հիմնական մասնակիցներն էին ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնցից շատերի բարեկամները վերապրել էին ցեղասպանությունը: «Հայոց ցեղասպանություն. Հաշվետվություն և պատասխանատվություն» գիտաժողովին ելույթ ունեցան բազմաթիվ բանախոսներ, որոնք ներկայացրին Հայոց ցեղսպանության տարիներին տեղի ունացած իրադարձությունների մասին իրենց գիտական աշխատաքները: Հիմնական 4 ուղղություններն էին լեզուն, ցեղասպանության կրթությունը, […]


Փետրվար 4, 2015թ. 23:37

. մեզ հետ զրույցում ասաց Արեւմտահայոց ազգային համագումարի խորհրդի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը: Պատգամավորին վրդովվեցրել է Հիմնադիր խորհրդարան կոչվող ուժի քայլերը: : Արագած Ախոյանը խժդժություններ հրահրելու մտադրություն ունեցողներին հիշեցնում է՝պատերազմի մեջ ենք, Արցախում պետք է սահման պահել, կանգնել զինվորի կողքին, ոչ թե գնալ ու շոու սարքել: :


Փետրվար 4, 2015թ. 13:36

Ադրբեջանական մամուլի հրապարակումներից եւ պաշտոնական անձանց ելույթներից հետեւում է, որ նրանք ուշի ուշով հետեւում են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կյանքին, ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին: Հատկապես Իլհամ Ալիեւին ոգեւորում է ՀՀ-ում արտագաղթի տեմպերի ավելացումը, որը նա կապում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման, սահմանային շփման գծում լարվածության, դիվերսիոն գործողությունների հետ: Բաքվի իշխանությունները 1992-94թթ. […]


Փետրվար 4, 2015թ. 00:48

Յուրաքանչյուր հայի համար դա ցավալի միջադեպ է, յուրաքանչյուրն օրենքի առջև հավասար է, անկախ նրանից, թե նա ով է, ինչ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական Սերգեյ Ղազարյանը` անդրադառնալով Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ծեծի ենթարկելու փաստին։ Պատգամավորը նշեց, որ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, վերջին քաղաքական գործընթացները, սահմանում տեղի […]


Փետրվար 3, 2015թ. 17:55

Ակնհայտ է, որ վերջերս մեր հասարակություն ներթափանցել են կեղծ արժեքներ, հայտնվել են կեղծ հերոսներ և հայրենասերներ, ովքեր մեր պետության համար դժվարին ու վճռական պահերն օգտագործում են հանդես գալու իբրև հայրենասիրության շոումեններ: Այլ կերպ չենք կարող անվանել Արցախի իշխանությունների հորդորներն արհամարհող դեպի Արցախ ավտոերթի կազմակերպիչներին:


Փետրվար 3, 2015թ. 01:41

Հայաստանում կան ներքաղաքական խնդիրներ, ինչ-ինչ քաղաքական ուժեր խնդիրներ ունեն իշխանությունների հետ, դժգոհ են իշխանություններից, պետք է իրենց շարժումը ծավալեն Հայաստանում, իրենց գաղափարները հասանելի դարձնեն Հայաստանում, Ղարաբաղում նման բան անելն անիմաստ է, ուստի ինչո՞ւ ԼՂ-ին խառնել նման ներքաղաքական հարցերին:


Փետրվար 3, 2015թ. 01:26

«Շարժում 88» կուսակցության հայտարարությունը «Շարժում 88» կուսակցությունը խստորեն դատապարտում է հունվարի 31-ին ԼՂՀ եւ ՀՀ սահմանին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնությունները, ազատ կամարտահայտման եւ մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարումները։ Կատարվածի եւ դրան հաջորդած զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա։ Մենք կոչ ենք անում իշխանություններին զերծ մնալ մարդու իրավունքների ոտնահարմանն ուղղված […]


Փետրվար 3, 2015թ. 00:43

Ըստ «Ստրատֆոր»ի զեկույցի՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հետխորհրդային տարածքում Մոսկվայի ամենահավատարիմ դաշնակիցներ Բելառուսը և Հայաստանը հնարավոր է վերանայեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Արևմուտքի հետ հակամարտության լույսի ներքո:


Փետրվար 3, 2015թ. 00:39

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով Բերձորում տեղի ունեցած ծեծուջարդին, ասաց, որ ինքը թեև չի ողջունում Ժիրայր Սեֆիլյանի ու նրա ընկերների իշխանափոխություն քարոզող ավտոերթը դեպի Արցախ, սակայն միաժամանակ ցնցված է Արցախի ոստիկանության հանցագործությունից: «Ես ունեմ իմ ուրույն տեսակետը էս հարցի վերաբերյալ: Նախ առաջինն ասեմ, որ շատ հարգելով պարոն Սեֆիլյանին` որպես Արցախի ազատամարտի կարկառուն ներկայացուցչի, […]


Փետրվար 1, 2015թ. 13:38

«Մենք գաղափարական պատերազմ ենք հայտարարում Եհովայի վկաների դեմ: Ունենք մի քանի կետերից բաղկացած ծրագիր և արդեն գիտենք՝ ինչ քայլերով ենք առաջ գնալու, որպեսզի կանխենք Եհովայի վկաների քարոզչությունը հասարակական վայրերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյանը: Վերջինս շեշտել է, որ Եհովայի վկաները վտանգ են մեր պետականության համար. […]