Զինված ուժեր

Փետրվար 23, 2015թ. 14:01

Այսօր Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները գնացել էին Շիրակի մարզի դատախազություն` դատախազ Րաֆֆի Ասլանյանից պահանջելով, որ կազմակերպի հանդիպում կամ հեռախոսազրույց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Ավետիսյանների հարազատները ցանկանում են ստանալ իրենց հարցերի պատասխանները` գործի քննության և ընթացքի մասին : Եվ մինչև ուրբաթ ժամանակ են տվել գլխավոր դատախազին` ներկայանալ և անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնել իրենց հակառակ դեպքում […]


Փետրվար 22, 2015թ. 23:35

Այս օրերին պետական սահմանին լարվածությունը որոշ չափով թուլացել է: Իհարկե չի կարելի ասել, թե անդորր է, բայց փաստ է նաև, որ չկան իրար հաջորդող դիվերսիաներ՝ այն, ինչի ականատեսը եղանք հունվարին: Եթե ընդունելու լինենք այն տեսակետը, թե հունվարյան լարվածության պատճառներից մեկը Բաքվի ցանկությունն էր ռևանշի դիմել անցյալ տարվա օգոստոսյան ջարդի դիմաց, ապա փաստ է, որ ռևանշը ձախողվեց՝ վերածվելով նոր ջարդի: […]


Փետրվար 21, 2015թ. 15:12

Գյումրիում Ավետիսյանների ողբերգական սպանությունից անցել է 40 օր: Նրանց տան դիմաց հավաքված հարազատները, գյումրեցիները միասին գնացին Գյումրիի գերեզմանատուն, որտեղ կայացավ Ավետիսյանների քառասունքի հոգեհանգստյան կարգը: Ներկա էին նաև քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ: Արարողությանը ներկա Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին հայտնեց, որ Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները՝ հարազատները, երկու օր առաջ հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտե և […]


Փետրվար 19, 2015թ. 20:01

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար, միաժամանակ ստուգվում են առաջ քաշված բազմաթիվ վարկածները։ Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ 2015թ. փետրվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության […]


Փետրվար 19, 2015թ. 19:30

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 19-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Պիեռ Անդիոին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: անդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները: ՀՀ […]


Փետրվար 18, 2015թ. 16:00

«Մեզ համար շատ մտահոգիչ են բռնությունները շփման գծում, եւ ես իմ այցի ընթացքում այդ մասին ասել եմ։ Մենք ուզում ենք, որ լինի խաղաղություն, լինեն ուղղակի բանակցություններ, եւ այդ մասին նշել են Մինսկի խմբի համանախագահները։ Ես երկու նախագահների՝ ե՛ւ նախագահ Ալիեւի, ե՛ւ նախագահ Սարգսյանի հետ խոսել եմ արյունահեղության դադարեցման մասին, որը ոչ մեկին օգուտ չի բերում: […]


Փետրվար 15, 2015թ. 17:12

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի՝ 2015թ. փետրվարի 10-ի միջնորդությունը: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ բջջային օպերատորներից ստացվել են Վալերի Պերմյակովի կողմից մինչև դեպքն օգտագործված հնարավոր բջջային հեռախոսահամարի, Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից […]


Փետրվար 14, 2015թ. 21:40

Aravot.am-ը Ավետիսյանների սպանությունից հետո տուժողի իրավահաջորդ ճանաչված անձանց փաստաբան Երեմ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինքը հարցում ուղղե՞լ է ՌԴ -ի համապատասխան կառույցներին՝ Պերմյակովի սակավամտության մասին տեղեկությունները ճշտելու : «Այդ միջնորդությունը ես պատրաստվում եմ քննչական մարմնին ներկայացնելու: Նաեւ դրանից բխող որոշակի այլ միջնորդություն կա, որ այս պահին չեմ ուզում անմիջապես ասել, որովհետեւ գործողություններ կան, որոնք որ պետք […]


Փետրվար 14, 2015թ. 12:31

Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում ապացույցներ են ձեռք բերվել՝ սպայական աձնակազմի կողմից դրսևորված անգործության վերաբերյալ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Սպանության դեպքի առթիվ քննվող […]


Փետրվար 14, 2015թ. 12:27

ԼՂՀ մարտական հենակետում զինծառայող է զոհվել Փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արման Սերգեյի Օսիպյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը […]