Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո գլխավոր հարցը, որ հուզում է հասարակությանը, նոր ինտեգրացիոն միավորման կազմում Հայաստանի հայտնվելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սպասող հետագա ճակատագիրն է։
Վերլուծական

Իրանի Իսլամական Հանրապետությունից փորձագետ Փույա Հոսեինին կարծում է, որ իր երկրի համար նոր հեռանկար է բացվում Հայաստանում խոշոր ներդրումներ անելու եւ Եվրասիական տնտեսական միության երկրներ ապրանքներ արտահանելու առումով։
Իտալական առաջատար «Osservatorio balcani e caucaso» պարբերականում լույս է տեսել ադրբեջանցի հեղինակ Արզու Գեյբուլաևայի հոդվածը, որտեղ հեղինակը անդրադառնում է ադրբեջանական իշխանությունների կողմից երկրում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին և այդ ամենի նկատմամբ միջազգային հանրության ցուցաբերած լռությանը: Հոդվածագիրը նշում է, որ կան քաղաքական առաջնորդների այնպիսի տեսակներ, ովքեր հակված են ամեն կերպ անտեսել առկա խնդիրները: Ըստ հոդվածագրի` նման […]
Հոկտեմբերի 1-2-ին Գիտությունների ազգային ակադեմիան եւ Երեւանի պետական համալսարանը կազմակերպել էին միջազգային գիտաժողով՝ «Առաջին աշխարհամարտը եւ հայ ժողովուրդը. պատմություն եւ արդիական խնդիրներ» խորագրով։ Ինչպես հայտնի է, Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը ներկայումս նշվում է ողջ աշխարհում, ուստիեւ նման գիտաժողովի անցկացման նախաձեռնությունը առավել քան տեղին է։ Եվ, բնականաբար, «Հայոց Աշխարհ»-ը չէր կարող հետ մնալ մնացյալ աշխարհից, առավել […]
Գիտե՞ք, երբ կարող ենք Հայաստանում դրական տեղաշարժեր ակնկալել: Վստահ եմ, ա՛յն ժամանակ միայն, երբ ուսուցչին հիշեն և իբր մեծարեն ոչ թե և ոչ միայն ուսուցչի օրը (ինչպես կանանց հարկադրված մի փունջ ծաղիկով ՛՛գնահատում են՛՛ մարտի 8-ին), իսկ մյուս օրերին՝ լավագույն դեպքում կենացներ շռայլեն, այլ ամեն օր: Գոնե ամեն անգամ, երբ հայ մարդը՝ ռամիկ, թե նախարար, […]
Միջինարեւելյան տարածաշրջանային պատերազմը կտրուկ դիմափոխությունների է ենթարկվում: Եթե Սիրիայի դեպքում բանակ-ազատ բանակ ձեւաչափով էր առաջին փուլը, ապա դա վերածվեց Դաեշ-վարչակարգ ընդհարումների վրա կենտրոնացած պատերազմի: Հիմա արդեն մարտերի թեժ կետերում ներգրավվել են քուրդերն ու իսլամական պետության զինյալները: Իհարկե որոշ տարբերություններով` իրավիճակը ընդհանուր առմամբ նույնն է Իրաքի դեպքում: Այնտեղ եւս իրադարձությունների վրա բացված լուսարձակները վերաբերում են իսլամական […]
Ադրբեջանի կողմից գերեվարված Հայաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացրած ռասիստական հաշվեհարդարի փաստերը միջազգային իրավունքի մասնագետներին լիովին իրավունք են տալիս ասելու, որ այդ ամենը հոմոֆոբիայի, արմենոֆոբիայի ակնհատ դրսեւորումներ են, ինչի մասին եւս առանձնահատուկ ձեւով պետք է բարձրաձայնել միջազգային ատյաններում:
Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը սպառնալիքներից գործուն քայլերի է անցել` որոշ առեւտրականների պայմանագրերը խզելու գրավոր պահանջներ է ներկայացրել` պատճառաբանելով, թե իրենց առեւտրային տարածքում շինաշխատանքներ են նախատեսվում:
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների առանձնազրույցը: Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, որոնց ավարտին ստորագրվել են հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն […]
Հայաստանը եկող տարվա հունվարի 2-ից արդեն կարող է լինել Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ-պետություն:
Համենայն դեպս նման հայտարարություն է արել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ Մաքսային միության եւ տնտեսական համագործակցության մարմինների փոխգործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոեւան:




