Վերլուծական

Սեպտեմբեր 29, 2014թ. 22:41

Եվրոպայի խորհուրդը, պատրաստվում է եվրոպականացնել Բաքվի պաշտոնական դիրքորոշումը և դարձնել Խորհրդարանական վեհաժողովը Միլի մեջլիսի կցորդը:


Սեպտեմբեր 29, 2014թ. 22:12

Եվրասիական ինտեգրման գաղափարը բախվում է լուրջ դժվարությունների, եւ ավելի ճիշտ կլինի Ռուսաստան-Հայաստան երկկողմ հարաբերությունների զարգացումը չպայմանավորել միայն ինտեգրացիոն գործընթացներով:


Սեպտեմբեր 25, 2014թ. 22:58

Սփյուռքի նախարարության կազմակերպած Հայաստան-Սփյուռք համաժողովի հազարից ավելի մասնակիցներ բուռն ծափահարություններով ընդունեցին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի անսպասելի հայտարարությունն առ այն, որ Կաթողիկոսարանը հայց է ներկայացնելու Թուրքիայի դատարան՝ պահանջելով վերադարձնել 1915-1923 թթ. Ցեղասպանության ժամանակ իր առգրավված կալվածքները: Վեհափառը բացատրեց, որ նախքան այս կարևոր որոշման կայացումը, նա վերջին երկու տարիների ընթացքում խորհրդակցել է միջազգային իրավունքի մասնագետների […]


Սեպտեմբեր 25, 2014թ. 21:22

Համագործակցելով «Իսլամական պետության» հետ Սեպտեմբերի 21-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Դեյր Էլ Զոր քաղաքի հայկական Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը իրեն «Իրաքի ու Լեւանտի իսլամական պետություն» կամ ուղղակի «Իսլամական պետություն» հորջորջող ահաբեկչական խմբավորման կողմից, բազմաթիվ հարցականներ է ծնում, որոնք բացահայտելու համար հարկավոր է վերականգնել վերջին շաբաթների Մերձավոր-Միջին Արեւելքի իրադարձությունների ժամանակագրությունը։ Ակնհայտ է, որ Իսլամական պետություն կոչվող խոշոր […]


Սեպտեմբեր 25, 2014թ. 20:45

Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ հեղինակային հոդվածը «International New York Times» պարբերականին


Օգոստոս 21, 2014թ. 12:23

թշնամու ամառային դիվերսիան ի ցույց դրեց նաեւ մեր խոցելի կողմերը, ավելին՝ նշմարվեց ամենաթույլ օղակը, այն է՝ տեղեկատվական դաշտը:
Պետական շահի ու անվտանգության գիտակցումն այստեղ կարծես փոքր-ինչ հետնահանջ է ապրում. դրա վկայությունը օգոստոսյան լարված օրերին շրջանառված կեղծ, իրականության հետ կապ չունեցող, երբեմն էլ թշնամու ջրաղացին ջուր լցնող ապատեղեկատվությունն էր:


Հուլիս 14, 2014թ. 23:21

Գրեթե ամեն օր էլեկտրոնային հասցեներով, սոցիալական ցանցերով աշխարհի հայերին են ուղղվում թուրք-հայ բարեկամությունը գովերգող նամակներ, համագործակցության առաջարկներ, կազմակերպվում ստորագրահավաքներ: Հայերին ուղղվող նամակներում թուրքերը շողոքորթ զգացմունքայնությամբ խոսում են հայի ու թուրքի վաղեմի երազի՝ բարեկամաբար հարաբերվելու մասին: Իսկ սրտից թույլ հայերն էլ միանգամից հայտնվում են թուրքական ցանցում, ստորագրում ու դառնում սրանց քարոզչության զոհը:


Հուլիս 10, 2014թ. 22:46

Ու մինչ պուտինյան Ռուսաստանին թշնամին հայտարարած Արևմուտքը նոր քաղաքականության որոնումների մեջ է, գործի են անցել ԱՄՆ հասարակական, հետազոտական կառույցները՝ մշակելով նորանոր սցենարներ կովկասյան նոր տեսլականի շուրջ:


Հուլիս 7, 2014թ. 21:46

Թուրքիայի արտգործնախարարի հեղինակած հոդվածը, որն անցած ամսվա վերջին տպագրել էր Turkish Policy պարբերականը, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ գնահատմամբ, որեւէ նոր ասելիք չի պարունակում, թուրքական կողմի ժխտողական քաղաքականության հերթական դրսեւորումներից է: «Թուրքական դիվանագետներին ու նաեւ իշխանություններին մոտ կանգնած մտավորականների մի շրջանակ կա, որն արդեն մի քանի տարի է, ցեղասպանության […]


Հուլիս 2, 2014թ. 00:37

Կարծիքը, թե պարթյուրքիզմի գաղափարն արդեն անցյալում է, սխալ է, եւ հարկավոր է զգալի սպառնալիք ակնկալել, առաջին հերթին, ղարաբաղյան հարցում: Այս մասին հունիսի 30-ի մամուլի ասուլիսում հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, թյուրքալեզու պետությունների հարաբերությունների ջերմացումը Հայաստանի համար անհանգստացնող գործոն է: «Եվ ղարաբաղյան հարցն ընդլայնում է իր սահմանները: Թյուրքալեզու պետությունների ներկայացուցիչների տարբեր հանդիպումների ժամանակ այդ հարցը […]