ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձգտում է «հասնել այն կետին, որը իրական որոշումն է Հայաստանի կողմից դառնալ Արեւմուտքի գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի»:
Տարածաշրջան


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ փոխկապակցվող “Իրան” թերթն անդրադարձել է Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված ներկա իրավիճակին: …Թեհրանը պետք է պատրաստ լինի կանխելու արկածախնդրությունը Կովկասում: …2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի փորձը անեքսիայի ենթարկելու Հայաստանի հարավը կրկին ճգնաժամի ձևավորման պատճառ է դառնում: Այն ժամանակ փորձը չհաջողվեց, բայց 2021 և 2022 թվականներին այդ փորձերի կրկնությունը սահմանային […]

Իրանի անվտանգության ուժերը մի քանի ահաբեկիչներ են բռնել, որոնք ծրագրում էին կրակել մարդկանց վրա Սակեզի անօրինական հանրահավաքում (քաղաք Իրանի արեւմտյան Քուրդիստան նահանգում), տեղեկացրել է Tasnim-ը։ Tasnim-ին հայտնի է դարձել, որ ահաբեկչական խմբավորման հետ կապված խմբի անդամները եկել են Իրան իրաքյան Քուրդիստանից՝ հարձակման նպատակով անօրինական հանրահավաքի ժամանակ, որը ուրբաթ կայացել է Սակեզում։ Անվտանգության իրանական ուժերը կանխել […]

ТАСС գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ասել է. «Մենք ոչ Հայաստանի, ոչ էլ որևէ այլ երրորդ կողմի հետ չենք քննարկի հարցեր, որոնք կասկածի տակ են առնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մեր պետության ներքին գործերին միջամտության ցանկացած փորձ, այդ թվում՝ Ադրբեջանի կենտրոնական իշխանության և Ղարաբաղի էթնիկ հայ փոքրամասնության միջև երկխոսության ինչ-որ «միջազգային […]

Մեր շահը թելադրում է մաքսիմալ անխոցելի ու պաշտպանված պահել Սյունիքը արտաքին միջամտություններից: Պատահական չի, որ դեռ մեկ դար առաջ Նժդեհն ու նրա համախոհները գիտակցում էին Սյունիքի նշանակությունը հենց Հայաստանի՝ որպես պետության գոյության համար»։

Մենք առաջարկել ենք քառակողմ հանդիպում անցկացնել, անգամ քառակողմ հանդիպում Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ իմ եւ Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի մասնակցությամբ:

2. Չինաստանի ակտիվացումը Թուրքիայի միջուկային էներգետիկայի ոլորտում նշանակելու է վերջինիս ինտեգրումը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը: Դա, իր հերթին, թույլ կտա Անկարային ավելի լուրջ լծակներ ստանալ Հարավային Կովկասի ճակատագիրը կանխորոշելու գործում: Կա հստակ աշխարհաքաղաքական օրգանիկա, որի համաձայն Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, որպես կանոն, իրենց անդրադարձն են ունենում Հարավային Կովկասի վրա: Իսկ Մերձավոր Արևելքում Չինաստանն այլևս բավականին ակտիվ խաղացող է՝ հաշվի առնելով իրանա-արաբական «հալոցքի» կազմակերպումը: Հանդես գալով հատկապես որպես Իրանի առանցքային գործընկեր, իսկ ապագայում գուցե նաև՝ որպես դաշնակից, Չինաստանը ապահովում է սեփական ներկայացվածությունը նաև Հարավային Կովկասում, որն այդքան կարևոր է եվրասիական նշանակության տրանսպորտային ուղրների մշակման գործում: Նաև այս համատեքստում է պետք դիտարկել միջուկային համագործակցությունը Պեկինի և Անկարայի միջև:

Չափից ավելի երկար է տեւում այս կոնֆլիկտը: Սովորաբար ԱՄՆ-ն շատ հստակ է գործում նման դեպքում: Մենք տեսել ենք, թե ինչպես է ԱՄՆ-ն կարողանում ձգձգվող հակամարտություներում քայլեր ձեռնարկում դրան վերջ դնելու համար: ԱՄՆ-ի ղեկավարությունը սուր կարիք կա այս հումանիտար ճգնաժամը լուծելու համար

Կարծում եմ՝ մենք բոլորս ողջունում ենք, որ մեկ բեռնատար անցել է Աղդամով, բայց կարծում եմ՝ բոլորս կհամաձայնենք, որ դա բավարար չէ․ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այլ ճանապարհներ կարող են օգտագործվել, բայց Լաչինի միջանցդքը պե՛տք է բացվի։

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում: «Ռուսաստանը չէ, որ ճանաչել է Ադրբեջանի իրավունքը Լեռնային Ղարաբաղի վրա, դա արել է Հայաստանի ղեկավարությունը: Հայաստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ինչպես դրան վերաբերվել: Բայց պետք չէ Երևանի կողմից ընդունված […]




