Սևակ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ Իրանում ներքաղաքական ճգնաժամը, որի ակտիվ շրջանն ավարտվեց հուլիսին, բերեց իսլամական հանրապետության շուրջ արտաքին քաղաքական նոր զարգացումների։ ԵՄ քաղաքացիների ձերբակալումների արդյունքում` սրվեցին հակասություններն Իրանի և եվրոպական պետությունների միջև։ Միևնույն ժամանակ, ակտիվացան գործընթացներն իրանական միջուկային ծրագրի շուրջ։ Ս.թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Բ.Օբաման անուղղակի պահանջ ներկայացրեց Թեհրանին` ակտիվացնել համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ և […]
Թեգ` ԱՄՆ
Հոկտեմբերի 1-ին Ժնևում 5+1-ի խմբի (ՄԱԿ-ի 5 մշտական անդամներ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա գումարած Գերմանիա) և Իրանի ներկայացուցիչների միջև տեղ են ունենալու Իրանի միջուկային ծրագրերի շուրջ հերթական բանակցությունները:
Այսօր Նյու Յորքում տեղի է ունենալու Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքնարկվի Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր:
Վերջին շրջանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի և Փիթսբուրգում կայացած «Մեծ քսանյակի» ղեկավարների հանդիպման ընթացքում այս թեման գտնվում էր բոլորի ուշադրության կենտրոնում, հետևապես այն հայտնվեց համաշխարհային քաղաքական գործընթացների առանցքում:
2009 թվականի սեպտեմբերի 22-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ: Չնայած այն հանգամանքին, որ հանդիպումը փակ բնույթ է կրել, այնուամենայնիվ, ԱՄՆ Պետքարտուղարությունից տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել, որից պարզվել է, որ Սահակաշվիլու հետ զրույցի կենտրոնական թեմաներից է եղել հայկական Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հիմնախնդիրը: Հիլարի Քլինթոնը դժգոհել է այն փաստի կապակցությամբ, որ այդ […]
Երեկ armar.am էլեկտրոնային թերթը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ: Չնայած այն բանին, որ հանդիպումը փակ դռների հետևում է կայացել, այնուամենայնիվ, արևմտյան լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ…
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI, Federal Bureau of Investigation) մշտական աշխատանքի հիմունքներով անվտանգության գծով ավագ խորհրդական է փնտրում: Այս մասին տեղեկացնում է Zone-H կայքը: Աղբյուրը ենթադրում է, որ ՀԴԲ թափուր տեղերի հայտացուցակում հաջորդ հայտարարությունը հենց այս պաշտոնին է վերաբերելու, քանի որ երեկ Բյուրոյի պաշտոնական կայքը հարձակման է ենթարկվել հակերների կողմից: Ըստ Zone-H-ի, այդ հարձակումը թուրք […]
Թուրքական «Ռադիքալ» թերթում հրատարակված` «Հինգ տարբերություն երկու խնդիրներ» խորագրով հոդվածի հեղինակը փորձել է զուգահեռներ անցկացնել հայկական և քրդական հարցերի միջև: Ըստ պարբերականի, իրավիճակը հանգամանորեն վերլուծելու դեպքում հայկական ու քրդական խնդիրների միջև ի հայտ են գալիս բազմաթիվ տարբերություններ: Նախ և առաջ ակնարկելով, որ հայկական խնդիրը հիմնականում դիվանագիտական հարց է: Իսկ քրդերի դեպքում` խնդիր է դրված ժողովրդավարական […]
Ռոբերտ Բրադկեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկայի համանախագահի պաշտոնում նշանակելու կապակցությամբ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ պատրաստ է այսուհետ եւս աշխատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, մասնավորապես, Ռոբերտ Բրադկեի հետ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծմանը հասնելու համար: Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնում փորձառու դիվանագետ Ռոբերտ Բրադկեի նշանակումը վկայում է այն մասին, […]
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին շրջանի ակտիվացումը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան դիվանագիտական շրջանակում: ԱՄՆ պետքարտուղարությունը, որը բավական լուրջ ջանքեր է գործադրել Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացման ուղղությամբ, լիովին գիտակցում է, որ արևմտյան դիվանագիտությունը մեծ հաջողություններ կունենա Հարավային Կովկասում, եթե Հայաստանին հնարավորություն տրվի բեռնափոխադրումներ իրականացնել նաև Թուրքիայի տարածքով: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Հայաստանում […]
Հոկտեմբերի 6-ից 9-ը Ֆրանսիայում` «Թուրքիայի տարվա եղանակներ» միջոցառումների շրջանակում, Ստամբուլի առևտրի պալատը Թուրքիայի հայ գործարարների հետ միասին կմեկնի Ֆրանսիա` Մարսել: Ստամբուլի առևտրի պալատի նախագահ Մուրադ Յալչընթաշն այս առիթով հայտարարել է, որ իրենց նպատակը երկկողմանի հարաբերությունների զարգացումն է: Միաժամանակ տեղեկացրել, որ Ֆրանսիայում հայկական սփյուռքը մեծ դեր ունի, հետևապես, թուրք-ֆրանսիական կապերի ամրապնդման գործում կարևոր դերակատարում կարող են […]




