Ցեղասպանության համապատկերին զբաղված են կապիկություններով, կլոունադայով Կատարվողը մի անբարո, խայտառակ կլոունադա է, որ ցեղասպանության եզրին կանգնած Արցախի բնակչության ողբերգության հաշվին ու համապատկերին իրականացրել և իրականացնում են արևմտյան մի շարք պետություններ: Կապիկությամբ են զբաղված Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, արևմտյան այլ պետություններ և եվրոպական որոշ կազմակերպություններ: Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած, մինչև Բերձորի (Լաչինի) միջանցքի սկզբնամասի […]
Արցախ 24


Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում վաղուց իմաստ չունի, քանի որ Ռուսաստանի շահերն Անդրկովկասում լիովին ապահովված են Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանի ռազմակայաններով

Սեպտեմբերի 2-ին Սփյուռքի հայաշատ տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն Արցախի շրջափակման դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյանն էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Պատերազմում պարտությունը և դրանից հետո երկրում ստեղծված դժվարություններն էականորեն նվազեցրել են նաև իշխանությունների, հատկապես՝ Նախագահի նկատմամբ վստահությունը, ինչը լրջագույնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագա ընթացքին: Հետևաբար, պետք է փոփոխությունը սկսել հենց ինձնից:

Պահանջվեց մոտ երեք շաբաթվա լարված աշխատանք, որպեսզի մենք ամբողջովին համակարգենք, թվայնացնենք և ստուգենք բոլոր ստորագրությունները, բայց այժմ այդ աշխատանքը ավարտված է, և Մենք պատրաստ ենք անցնել Հայաքվեի հաջորդ փուլին, տանելու մեր օրենքի նախագիծը Ազգային ժողով, և հետամուտ լինելու նրա ընդունմանը:

Բարոյապես և քաղաքական առումով չեզոքացրե՛ք նրանց:

Բաքվի հաշվարկը շատ պարզ է՝ ծանր պայմաններում գտնվող Արցախի բնակչությունը կամ թեկուզ նրա մի մասը սովամահ չլինելու, ինչպես նաև հայտնի այլ պատճառներից հարկադրված, ինչպես ասում են, իր ոտքով կհեռանա իր հայրենիքից…

«Աղդամով (Ակնա- խմբ.) ճանապարհի բացումից 24 ժամ անց կբացվի նաև Լաչինի ճանապարհը»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ «Որքան շատ ճանապարհներ, այնքան լավ բոլորի համար»,- ընդգծել է Հաջիևը։

Այսօր նրանք խաղում ենք արցախցիների զգացմունքների հետ, որովհետեւ շատերը չեն էլ պատկերացնում այդ քաղաքական իրավիճակը;

Պատմական հիշողությունը Սումգայիթում, Բաքվում, Լեռնային Ղարաբաղում ողբերգական այն իրադարձությունների վերաբերյալ, երբ հայ բնակչության նկատմամբ իրականացվել են դաժան հանցագործություններ, թելադրում են Ադրբեջանի կազմում լինելու ու ստեղծված իրավիճակում համատեղ ապրելու անհնարինության մասին:




