Արցախ 24

Սեպտեմբեր 19, 2023թ. 18:40

Այսօր Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունները, ի թիվս այլ բաների, ուղղված են Ռուսաստանին՝ «Կովկասից վտարելուն»,- ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ «Մոսկվան խոսում է» ռադիոկայանի եթերում։ Նրա խոսքով, Ադրբեջանի գործողությունները խախտում են պայմանավորվածությունները և զինադադարը, ինչպես նաև սպառնում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի […]


Սեպտեմբեր 19, 2023թ. 18:36

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը էսօր Արցախում իր գրեթե բոլոր զինատեսակներն օգտագործել է: Արցախի բանակը, իհարկե, պատասխանել է, բայց էդքան մարդկային ուժ, ու տեխնիկա չունեին: Զոհեր ու վիրավորներ ունենք»:


Սեպտեմբեր 19, 2023թ. 17:59

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան ալիքում գրառում է արել՝ ենթադրաբար ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մի անգամ  եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես Ձեզ համար օտար եմ, Դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի, որ պարտավոր եմ: «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործերով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց պաշտոնին։ Հետո որոշեց իր անտաղանդ […]


Սեպտեմբեր 17, 2023թ. 13:03

Ինչու՞ Արցախի դեմ պատերազմ սկսել, եթե սովածության ես մղում 120 հզ մարդու, իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, թե Արցախն Ադրբեջան է:


Սեպտեմբեր 17, 2023թ. 11:51

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձգտում է «հասնել այն կետին, որը իրական որոշումն է Հայաստանի կողմից դառնալ Արեւմուտքի գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի»:


Սեպտեմբեր 16, 2023թ. 22:17

Մենք առաջարկել ենք քառակողմ հանդիպում անցկացնել, անգամ քառակողմ հանդիպում Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ իմ եւ Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի մասնակցությամբ:


Սեպտեմբեր 16, 2023թ. 22:01

այ ժողովուրդը հազարավոր տարիներ ապրել է՝ հակառակ բոլոր պատերազմական հարձակումներին, կործանումներին, ջարդերին և նույնիսկ Ցեղասպանության, և ցավալին այն է, որ բազմաչարչար այս ժողովրդի կյանքը կարող է ավարտվել մի մարդու պատճառով, որի անունն է Նիկոլ Փաշինյան


Սեպտեմբեր 14, 2023թ. 21:06

Կարծում եմ՝ մենք բոլորս ողջունում ենք, որ մեկ բեռնատար անցել է Աղդամով, բայց կարծում եմ՝ բոլորս կհամաձայնենք, որ դա բավարար չէ․ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այլ ճանապարհներ կարող են օգտագործվել, բայց Լաչինի միջանցդքը պե՛տք է բացվի։


Սեպտեմբեր 11, 2023թ. 21:00

Մի քանի դիտարկում Պուտինի հայտարարության մասին: Նա պնդում է, որ իրենք տասնամյակներով հայկական կողմին առաջարկել են լուծումներ, որոնցից իբրև հայկական կողմը հրաժարվել է: Այդ դեպքում ինչպե՞ս էր, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել կազանյան թուղթը, որը մերժեց Ալիևը: Բացի այն, որ Պուտինի այս հայտարարությունը չի արտացոլում իրականությունը, դրա վտանգն այն է, որ այստեղ պատերազմի մեղավորությունը […]


Սեպտեմբեր 9, 2023թ. 13:50

Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի Հանրապետության նախագահ:Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 11-ից մեկնարկել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ԱՀ նախագահ ընտրելու հարցով։ Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից  22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։ Քվեարկության արդյունքում  ԱՀ ԱԺ-ն որոշել է Սամվել Սերգեյի  Շահրամանյանին  ընտրել ԱՀ նախագահ։ Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում […]