Վերջին ամիսների ընթացքում հայրենի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում իշխող տրամադրությունները վկայում են, որ այս ուժերը իսպառ կորցրել են ժամանակի զգացողությունը։ Մինչդեռ ներկայումս Հայաստանում ու նրա շուրջ ձեւավորվում է սկզբունքորեն նոր ներքին ու մանավանդ արտաքին կացություն, որի հիմնական առանձնահատկություններն են. ա) ներքաղաքական պայքարում անխուսափելի դարձող գոնե մի քանի ամսվա թայմ-աուտը, բ) երկրի եւ ողջ հասարակության ուշադրության […]
Վերլուծական
Երկու օրից լրանում է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը նշեց, որ թե’ Թուրքիայի, թե’ հայ հասարակությունը սպասում են, թե ինչ է տեղի ունենալու այս տարի, նաև հաջորդ տարի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սպասում են, թե արդյո՞ք տարբեր պետություններ կճանաչեն Հայոց […]
Հայկական աշխարհը նախապատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 99-ամյակը եւ աշխատանքային ժամացույցի սլաքները լարելու 100-ամյակի ուղղությամբ: Պահանջատիրության բովանդակային եւ եղանակային խնդիրներ, շեշտադրումներ, պետություն-սփյուռք թե՛ հռետորաբանության եւ թե՜ համակարգման մեքենականությունների ճշտման հարցեր, իրավական ուղիների որոնումներ եւ հակառակորդի ձեռնարկած ու մշակած ծրագրերի գաղտնազերծման փորձեր:
Ըստ հրապարակման՝ Քեսաբի գրոհը պլանավորվել է ամիսների ընթացքում: Թուրքիայի իշխանությունները օժանդակել են ապստամբ խմբավորումներին՝ թույլատրելով նրանց հատել ուժեղ ռազմականացված հսկողության տակ գտնվող թուրքական սահմանային անցակետը, որի դիրքը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ գրոհի հաջողության համար:
Եւրոխորհրդարանէն ներս, տեղի ունեցաւ խորհրդաժողով մը, կազմակերպուած Պոնտոսի համայունական միութիւններու դաշնութեան, իբրեւ հիմնական նիւթ ունենալով եկեղեցապատկան հարստութեան վերադարձը յոյն ժողովուրդին: Խորհրդաժողովին ներկայ էին յոյն պետական անձնաւորութիւններ, եւրոերեսփոխաններ եւ պոնտական միութիւններու ներկայացուցիչներ: Ներկայ էր նաեւ Եւրոպայի եւ Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբերու պատուիրակութիւնը մը: Խորհրդաժողովին իր մասնակցութիւնն ունեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի քաղաքական եւ Հայ Դատի գրասենեակի տնօրէն՝ Կիրոյ […]
Վարչապետի հրաժարականը թեպետ փոքր-ինչ ստվերեց Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը, սակայն որոշ գերատեսչությունների հակադարձումներն այդուհանդերձ չուշացան: ՄԻՊ-ն էլ իր հերթին շտապեց “գաղտնազերծել” որոշների անընդունելի գործելաոճը, երբ սեփական սխալներն ու թերություններն ընդունելու փոխարեն օմբուդսմենին են ուղղում իրենց “ավանդական դարձած խայթոցներն” ու “էժանագին պիտակները”:
Եւ այսպէս՝ հայերիս համար ոչ այնքան զարմանալի թուրքական նորօրեայ հակահայ ձեռագիրը ի վերջոյ աւարտւելու է հէնց իր վնասին, քանզի Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի շեմին իսկ, բազմապատկելու է հայաշխարհի ցասումը, պահանջատիրական ոգին ու յարատեւ պայքարի վճռակամութիւնը:
Ազդեցիկ հրեա գործարարները Գերմանիայում և Ավստրո-Հունգարական կայսրությունում պահանջեցին, որ իրենց կառավարությունները ճնշում գործադրեն Թուրքիայի ղեկավարների վրա` հրաժարվելու հրեաներին տեղահանելու իրենց ծրագրերից: Վերջապես Ջեմալ փաշան ստիպված եղավ չեղյալ համարել տեղահանման հրամանը…
Սա կարելի է բացատրել նրանով, որ նախօրեին իրար հետեւից Ադրբեջան այցելեցին Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ու վարչապետը։ Ռ.Էրդողանը Բաքվում հերթական անգամ իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին Ղարաբաղի հարցում եւ զուգահեռաբար պայմանավորվածություն ձեռք բերեց ադրբեջանական գազը Եվրոպա արտահանելու համար անհրաժեշտ՝ «Տրանս-Անատոլիա» գազատարի շինարարության շուրջ։ Հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ական Թուրքիան փորձում է լրացուցիչ պարտավորություններ ստանձնել Ադրբեջանի անվտանգության […]
Հայ սերիալիստները, գրական լեզվի հերը հաջողությամբ անիծելուց, հեռուստաեթերը հայկազյան անաղարտ բառերի փոխարեն զանազան բառաչ ու ձայնարկություններով լցնելուց հետո, անցել են այդ լեզուն հնարավորինս աղավաղելու, իմաստազրկելու և դրանով իսկ ծաղրելի դարձնելու «առաքելության» իրականացմանը:




