Առաջին Հանրապետությունը ծնվեց ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ: 1918 թ. դրվեցին պետականության, հայկական գաղափարի շուրջը ազգային միասնության հիմքերը
Վերլուծական
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, խոսել մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգի կարեւորագույն հարցերի մասին: «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ մեր նախկին հանդիպումից բավական ժամանակ է անցել՝ չնայած դուք պարբերաբար տարածաշրջանային հանդիպումներ եք […]
Ոմանք ի սկզբանե բացասաբար տրամադրվեցին այս խորհդանիշի դեմ եւ փորձեցին իրենց «հեղափոխական» տրամադրությամբ վարակել նաեւ ուրիշներին: Օրինակ, ոմն սփյուռքահայ Զավեն Զաքարյան, հիմնվելով համացանցում եղած անհեթեթ տեղեկատվության վրա, հայտարարեց, թե անմոռուկ ծաղիկն իբրեւ խորհրդանիշ մասոնական է: Ազգագրագետ ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻՆ մեզ տեղեկացրեց, որ իր տանը հնագույն հայկական բռնոթի է պահպանվում, որի մի երեսին հենց այդ ծաղկի խորհրդանիշն է պատկերված: Ինչն էլ վկայում է, որ հայերը դեռ վաղուց այն օգտագործել են` առանց որեւէ մտավախություն ունենալու, թե մասոնական է:
Այսօր պետականորեն նշվող 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի խորհուրդը պարունակում է հայոց պետականության պահպանման ու զարգացման համար անհրաժեշտ գաղափարաբարոյական արժեքների մի ամբողջ գանձարան
Այս տարվա մայիսի 7-ին, Լոս Անջելեսի Hyatt Regency Century Plaza հյուրանոցում ես մասնակցել եմ մի շատ տպավորիչ բարեգործական միջոցառման` նվիրված Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի 20-ամյակին, որը հավաքագրում է՝ Հրեական հոլոքոստը, Հայոց, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանությունները և 1937 թվականի Նանկինի կոտորածը վերապրածների ու ականատեսների վկայությունները: Միջազգային հայտնի «Օսկար» մրցանակի դափնեկիր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը «Շինդլերի ցուցակը» […]
«Սուտ վկայություն մի տուր», «Աստվածաշունչ» Մատյան, տասը պատվիրաններ: Դատարանների գործը չէ՛քաղաքական որոշումներ կայացնելը: Այդ գործընթացը դուռ կարող է բանալ երկու տեսակի երեւույթների առջեւ, մասնավորապես՝ 1. համընդհանուր վստահություն ճգնաժամ առաջացնել միջազգային իրավական համակարգի եւ արդարադատության նկատմամբ, 2. մի շարք պետությունների ու ժողովուրդների ստիպել խորհելու ձեւավորել արդարադատության մեկ այլ համակարգ՝ ծագող խնդիրներին արդարացի լուծումներ գտնելու նպատակով: Խնդիր […]
Հայերի նկատմամբ ռասիզիմի, այլատյացության, հալածանքի, կոտորածների ու ցեղասպանության քարոզչությունից, այսինքն՝ 1873-74 թթ. 20 տարի անց՝ 1894-96թ.. հայերի նկատմամբ սկսվել հալածանքների ու հանցագործությունների մի երկար շղթա, որ շարունակվում է մինչեւ այսօր, ձգվում մինչեւ Մերձավոր Արեւելք՝ Լիբանան, Իրաք, Սիրիա ու… Քեսապ:
Ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է աշխարհի որեւէ անկյունում, թուրք պաշտոնյաներն աղմուկ-աղաղակ են բարձրացնում՝ վատ արարքի մեջ բռնված չարագործի նման: Անցյալ շաբաթ աշխարհն ականատես եղավ թուրքական ցասման եւս մեկ պոռթկման, երբ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, չնայած Անկարայի վարչակարգի եւ նրա կողմից շռայլորեն վարձատրվող լոբբիստական ընկերությունների հզոր ճնշմանը, ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ […]
Եթե առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, այս հարցում մենք ազգովին չկողմնորոշվենք, ապա մնացած ամեն ինչ կվերածվի ողբի ու անզորության հերթական դրսեւորման։
Մեզանում՝ գուցեեւ միտումնավոր, գուցեեւ անգիտությամբ հաճախ շրջանառվող այն թյուրընկալումներին, թե հայերը «մորթվել են ոչխարների նման»՝ չկարողանալով ինքնապաշտպանվել: Մինչդեռ ճիշտ հակառակն է տեղի ունեցել…




