Թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ կարծիքով, ներկա պահին միջազգային իրադրությունն այնքան էլ բարենպաստ չէ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար «Նման կարգի խնդիրներ լուծելու համար պետք է միջազգային իրավիճակը հարմար լինի: Այս պահին միջազգային հանրությունը զբաղված է Ուկրաինայի խնդրով: Դժբախտաբար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին մեր տարածաշրջանում կան հակամարտություններ: Ճիշտ է, որոշ դրական տեղաշարժեր նկատվեցին: Մեկը […]
Վերլուծական
Աշոտ Ենգոյան Քաղաքագիտության դոկտոր, ԵՊՀ քաղաքագիտության տեսության և պատմության ամբիոնի վարիչ 2013թ. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին հղած ամենամյա ուղերձում, իսկ մի փոքր ավելի ուշ պետության ղեկավարի ավանդական տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վ.Պուտինն առաջ է քաշել ռուսաստանյան հանրությունում սոցիալական գործընթացների հանդեպ պահպանողական մոտեցումներն ակտիվացնելու անհրաժեշտության գաղափարը։ Դա պայմանավորված էր, նախևառաջ, բնակչությանը դրսից պարտադրվող խորթ […]
Խոջալուի խաղաղ բնակիչները գնդակահարվել են ադրբեջանական զինված կազմավորումների կողմից վերահսկվող Աղդամի շրջանում և ԼՂՀ՝ Աղդամի շրջանին հարակից տարածքում։ Նրանք են կրում խաղաղ բնակիչների զոհվելու պատասխանատվությունը։
Հայաստանն այսօր հայտնվել է օրենսդրական ծուղակում՝ իր իսկ կողմից ընդունած օրենքների արդյունքում: Փաստորեն, գերին ենք դարձել դրսից մեզ պարտադրված մի շարք օրենքների, որոնց հղում անելով միջազգային տարբեր կառույցներ ժամանակ առ ժամանակ մեզ հիշեցնում են, նույնիսկ պահանջում՝ ստանձնել եք պարտավորություններ, ուրեմն խտրական վերաբերմունք չցուցաբերեք ԼԳԲՏ-ների հանդեպ:
արևմտյան ուղեղային կենտրոնները վաղուց են փնտրել ու գտել Հայաստանը ներսից քանդելու սցենարներ, որոնց շարժիչն աշխատում է այսպիսի նպատակադրմամբ. հայ հասարակության այլասերում, հավատի, բարոյականության խաթարում, հայ ընտանիքների կազմաքանդում, ասել է, թե՝ ողջ ազգային արժեհամակարգի փլուզում ու դրանց վերաձևում “ամերիկյան արժեքներին” համապատասխան:
Վերջերս ադրբեջանցիները հերթական «սենսացիոն» հայտարարությունն արեցին, թե 400-ից ավելի ժամանակակից հայկական ազգանուններ ադրբեջանական ծագում ունեն Այս «բացահայտման» հեղինակները Ադրբեջանի ԳԱԱ ֆոլկլորի ինստիտուտի աշխատակիցներն են: Նրանց «հայտնագործությունը», սակայն, զուտ հայտարարությամբ չավարտվեց. ընթերցողի սեղանին հայտնվեց «Թուրքական ծագմամբ հայկական ազգանուններ» գիրքը, որում քոչվորը նույնիսկ հեռուն գնացող հետեւություն է անում. «Սա լույս է սփռում հայերի գենետիկ ծագման վրա, այդ […]
ՄԱԿ-ի տվյալներով 2030 թվականին մեր տարածաշրջանում 17 անգամ կավելանա քաղցրահամ ջրի պահանջարկը: Ամեն տարի Արաբական երկրները քննարկում են ներքին շուկայի ջրային դեֆիցիտի լուծման ուղիները: Ներկայումս Եվրոպական երկրներից ներմուծված վերամշակված ջուրն ամբողջությամբ գրավել է Մերձավոր Արևելքի շուկաները, մինչդեռ մեր սառնորակ աղբյուրների բարձրորակ ջուրը կարող է լինել ամենամրցունակը: Բնությունը Հայաստանին արդեն իսկ բարձրորակ ջրի առաջարկ է արել, […]
Հայերի զանգվածային սպանությունները, զանգվածային ճնշումները եւ արտաքսումները պատմական հայրենիքից, որն ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, ինչպես նաեւ Սումգայիթից եւ Բաքվից, համաձայն բոլոր միջազգային օրենքների, բնութագրվում է որպես ցեղասպանություն։ Իսկ դա նշանակում է, որ պետք էր դատել հայերի ցեղասպանության կազմակերպիչներին եւ կատարողներին։
Օրերս Բրյուսելում Եվրամիության գործադիր կոլեգիայի անդամ, ներքին գործերի եվրոպական կոմիսար Սեսիլիա Մալստրեմը զեկույց ներկայացրեց Եվրամիության երկրներում կոռուպցիայի մասին։
Եվրամիության ոչ մի երկիր չի կարող հպարտանալ, թե ազատ է կոռուպցիայից։ Պարզապես որոշ երկրներում հիվանդությունը մարգինալ է, իսկ մյուսներում լրջորեն ախտահարել է տնտեսական եւ քաղաքական հյուսվածքը, առօրյան։
«Զվարթնոցի» ուղեւորային հին մասնաշենքի քանդման կամ պահպանման հարցը դեռեւս որեւէ տրամաբանական լուծում չի ստացել։ Այսօր էլ ճարտարապետներն ու շինության պահպանման կողմնակիցները դիմում են տարբեր ատյանների` պահանջով կլոր շենքը ներառել պետության կողմից պահպանվող պատմաճարտարապետական հուշակոթողների ցանկում եւ այդպիսով խոչընդոտել այն ոչնչացնելու ծրագրին: Շինության պահպանման հոգածությամբ ձեւավորված հանրային նախաձեռնությունն այժմ էլեկտրոնային ստորագրահավաք է կազմակերպել համացանցում` ի պաշտպանություն […]




