Վերլուծական

Ապրիլ 5, 2014թ. 16:08

Թեև Դավութօղլուն ժխտում է Թուրքիայի մասնակցությունը սիրիական հակամարտությանը, բայց կոնկրետ Քեսաբի դեպքում այնքան շատ են փաստերը, որ ակնհայտ է՝ Թուրքիան անմիջական մասնակցություն է ունեցել բուն օպերացիային. այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, ով ասուլիսին էր եկել համացանցում հայտնված տեսանյութի փաստերով։ Թուրքագետը տեսանյութը ներկայացնելով՝ ընդգծեց, թե այնտեղ երևում են, թե ինչպես են Թուրքիայի […]


Ապրիլ 2, 2014թ. 11:03

Քեսապի դեպքերի առնչությամբ թվում է, որ տեղեկատվական պատերազմը Սիրիայում իր գագաթնակետին է հասել: Խոսքը չի վերաբերում միայն պատերազմի առաջին օրից սկսած իշխանություն-ընդդիմություն դիրքեր գրավել-վերագրավել անվերջանալի հաստատվող-հերքվող (ապա)տեղեկությունների շղթային: Մի կողմից Անկարան քաղաքական անհեթեթության նմուշներ է հրամցնում ոչ միայն իր տարածքներից դեպի Քեսապ թափանցման գործողություններին նկատմամբ պյուղատոսություն ցուցադրելով, այլ տարհանված քեսապահայությունը «հյուրընկալ» Թուրքիա հրավիրելով: Պաշտոնական Անկարան […]


Ապրիլ 1, 2014թ. 23:43

Մի քանի օր է, որ համացանցում մեկը մյուսի հետևից տարածվում են դաժան սպանությունների մասին պատմող լուրեր, արյունոտ տեսարաններ պատկերող լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ իբրև թե զանգվածաբար խոշտանգվում, գնդակահարվում են քեսաբահայերը: Մինչ սարսափելի տեսարաններ պատկերող այս լուսանկարներն արագընթաց տարածվում են սոց. ցանցերում, արժանանալով աշխարհասփյուռ հայության վրդովմունքին ու բողոքին, զուգահեռաբար, շրջանառվեց մեկ այլ տեղեկատվություն, որով հայության ուշադրությանն է հրավիրվում այն փաստի վրա, որ հիշյալ տեսանյութերը, լուսանակարները ոչ մի առնչություն չունեն Քեսաբի ու քեսաբահայության հետ, դրանցում պատկերված անձինք հայեր չեն:


Մարտ 31, 2014թ. 23:47

Ս. թ. մարտի սկզբին փարիզյան «Սիժեստ» (Sigest) հրատարակչությունում լույս է տեսել Ա. Այվազյանի «Հայ զինվորականությունը Բյուզանդական կայսրությունում. հակամարտությունն ու դաշնությունները Հուստինիանոս և Մավրիկիոս կայսրերի օրոք» (The Armenian Military in the Byzantine Empire: Conflict and Alliance under Justinian and Maurice, Alfortville: Ed. Sigest, 152 pages) անգլերեն մենագրության երկրորդ, վերանայված և ընդլայնված հրատարակությունը։ Գրքի առաջին հրատարակությունը հրապարակվել […]


Մարտ 29, 2014թ. 23:28

Քեսապի բռնազավթման ու Քեսապի հայության նոր բռնագաղթի կազմակերպիչները արթնացրել են ամբողջ հայությանը, վերաբացել են Հայոց ցեղասպանության հիշողությունը եւ դրա ճանաչման, դատապարտման եւ հատուցման թղթածրարը…


Մարտ 28, 2014թ. 15:03

Несмотря на то, что Армения имеет небогатую экономику, страна представляет огромный интерес для интеграционных проектов, потому что, играя заметную геополитическую роль, она может оказывать влияние на внешнюю политику региона.


Մարտ 27, 2014թ. 23:42

Եվ հայ-վրացական հարաբերությունները Ուկրաինայի վերջին իրադարձությունների հետեւանքով եւ մայիսին Թբիլիսիում նախատեսվող բարձր մակարդակի Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան հանդիպումից առաջ երկու բարեկամ երկրները վերստին հայտնվել են բարիկադների տարբեր կողմերում։ Ուստի ինչպես 2008-ին, այնպես էլ հիմա մեծագույն զգուշություն է հարկավոր սադրանքների չենթարկվելու համար։ Մինչդեռ Վրաստանի նախկին ու ներկա մի շարք պետական ու քաղաքական գործիչներ առաջնորդվում են ճիշտ հակառակ տրամաբանությամբ՝ փորձելով […]


Մարտ 27, 2014թ. 23:31

Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների՝ Ռուսաստանի հանդեպ վարվող լկտի քաղաքականությունը զսպող միակ գործոնը Սեւծովյան շրջանում «Մոսկվա» հրթիռահածանավն է, որի մարտական հզորությունը, իհարկե, կարող է սառեցնել ցանկացած արեւմտյան ստրատեգների տաք գլուխները։


Մարտ 26, 2014թ. 00:40

Ցավոք, ամերիկահայ կազմակերպությունների կողմից ԱՄՆ պաշտոնյաներին ուղղված բազմիցս խնդրանքները` օգնելու հայերին և մյուս սիրիական քրիստոնյաներին, անարձագանք են մնում: Չի թվում է, որ ԱՄՆ կառավարությունը հետաքրքրված է սիրիահայերի և այլ փոքրամասնությունների աղետալի վիճակով…


Մարտ 25, 2014թ. 22:58

Հայկական տարրի մը գոյութիւնը շատ մը ուսումնասիրողներ կը տանին մինչեւ Մեծն Տիգրանի օրերը կամ նոյնիսկ անկէ առաջ: Շատեր Քեսապը կը դիտեն իբրեւ Կիլիկեան Հայաստանի սահմանակից եւ այդ ժամանակաշրջանի կազմուած հայկական գաւառակ: