• Այս յօդուածաշարի մէջ կներկայացնենք հայկական մի քանի ծիսական պարերի անուանումների լեզուական եւ մշակութաբանական ծագումը, նաեւ կներկայացնենք ի՞նչ խորհուրդ ունի պարը հայ ժողովրդի մշակոյթի մէջ: Հայ ազգային մշակոյթի, հայոց լեզուի, հոգեւոր եւ նիւթական մի շարք արժէքների ազգային պատկանելիութեան իրաւունքի պաշտպանութիւնը միջազգային ասպարեզում շատ յաճախ դառնում է խնդրահարոյց: Հայ ազգային մշակոյթին պատկանող այս կամ այն արժէքի […]
Վերլուծական
Ընդամենը երկու միջազգային համաձայնագիր կա գոյություն ունեցող սահմանների ճանաչման վերաբերյալ – Մոսկվայի և Կարսի պայմանգրերը: Ահմեդ Դավուդօղլու, Թուրքիայի արտգործնախարար, Թուրքիայի ազգային մեծ ժողով, 21 հոկտեմբերի 2009թ., Այսօր արդեն ակնհայտ է` Հայաստան-Թուրքիա զույգ չարաբաստիկ արձանագրությունների վավերացուման գործընթացն ինչ ելք էլ ունենա, այլևս նախկին իրավիճակին վերադարձ չի լինի: Որոշ անհեռատես մարդիկ ջինը բաց են թողել քաղաքական սրվակից […]
ԱԺ նիստերի դահլիճի հարակից միջանցքը դեռ նախօրեին ամբողջությամբ պատրաստ էր, տեղադրվել էին քվեարկության համար անհրաժեշտ բոլոր պարագաները՝ օրենսդիրը նախապատրաստվում էր փակ գաղտնի քվեարկությամբ իր դիրքորոշումն արտահատելու գլխավոր դատախազի պաշտոնին հավակնող Գևորգ Կոստանյանի թեկնածությանը: Բայց մինչ այդ, օրենքով սահմանված կարգով նախ ելույթ ունեցան խորդարանական խմբակցությունների ներկայացուցիչները. գլխավոր դատախազի թեկնածության քննարկումը հարմար առիթ էր, որ օրենսդիրները վերստին […]
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Նոր եմ վերադարձել Երևանում կայացած եռօրյա համաժողովից, որտեղ 40 հայ ակտիվիստներ, լրագրողներ և քաղաքական, կրոնական ու մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ աշխարհի 18 երկրներից (Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Դանիա, Եգիպտոս, Եթովպիա, Իսրայել, Իրան, Լիբանան, Կանադա, Հոլանդիա, Ռուսաստան, Սիրիա, Ուրուգվայ և Ֆրանսիա) մասնակցում էին դռնփակ ճեպազրույցների կառավարության բարձրաստիճան […]
Իրանի յետխաթամիական ժամանակաշրջանում հրապարակ իջած ահմադինեժադական 8-ամեայ արտաքին քաղաքական կուրսը թէեւ ընդհանուր սկզբունքների ու ռազմավարական-նպատակային առումներով անփոփոխ, բայցեւայսպէս՝ մարտավարական-վարքագծային առումներով փոփոխութիւն կրեց՝ խիստ յարձակողապաշտ-ագրեսիւ դրսեւորումներով…. Արդիւնքում. ա- ԱՄՆ-Արեւմուտքի կողմից (մասնաւորապէս եւրոպական երկրներ) եւ յատկապէս Իսրայէլի դրդմամբ՝ խիստ մեկուսացման դիրք որդեգրւեց Իրանի նկատմամբ, բ- Միեւնոյն մեկուսացման քաղաքականութեան արդիւնքում՝ Իրանի ազգային-պետական շահերը խարխլող ծանրակշիռ քաղաքական եւ տնտեսա-առեւտրային […]
Սերգեյ Սարգսյան «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ Ե՛վ Մոսկվան, և՛ Բրյուսելը, դիվանագիտորեն և վերամբարձ ոճով հայտարարելով այն մասին, թե հակասություններ չկան Եվրոպական և Մաքսային միություններին Հայաստանի ինտեգրման գործընթացներում, այնուամենայնիվ, հասկանալ են տալիս, որ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրման և Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթներում կարող են լինել և, ամենայն հավանականությամբ, կան […]
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի մոտենալուն զուգընթաց աճում է հասարակական հետաքրքրությունը Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու հարցում: Միջազգային իրավունքի պրոֆեսոր Յուրի Բարսեղովը եղել է այս ոլորտի առաջադեմ փորձագետներից մեկը, որ բազմաթիվ գրքեր և հոդվածներ է գրել հայկական պահանջատիրության մասին: 2008 թվականին, մահվանից օրեր առաջ, Մոսկվայից պրոֆեսոր Բարսեղովն իր՝ «Հանցագործության համար պատասխանատվության կանչելու ուղիների և եղանակների մասին» խորագիրը […]
Բանակն այսուհետ պատերազմ է հայտարարում փողոցային բարքերին: Այս մասին այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Այո’, մենք հայտարարում ենք պատերազմ: Ես ուզում եմ, որ մենք միասին պայքարենք այն բարքերի դեմ, որոնք այսօր հաճախ նորմալ են համարվում քաղաքացիական կյանքում ու քարոզվում են անգամ հեռուստատեսությամբ: Դա ամենամեծ սխալներից մեկն է, քանի […]
Բայց գուցե մարդիկ, ովքեր կարդացել են Գառն ու գայլը, շարունակում են վախենա?լ…: Ուզում ենք համոզված լինել, որ այդպես չի լինի: Հայաստանի իշխանությունը չի կարող գնալ այնպիսի քայլի, որը կարող է վտանգել մեզ համար ամենից կարևոր արժեքը՝ մեր անկախությունը:
Կառավարության վերջին նիստից տեղեկացանք, որ Երևանի կենտրոնն առաջիկայում կառուցապատման նոր փուլում է հայտնվելու: Գլխավոր պողոտայի, Աբովյան, Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով շրջանակված տարածքների նկատմամբ ծանաչվել է նոր գերակա հանրային շահ: Թե հանրային շահը որն է, տեղեկություն չունենք, բայց որ Երևանի կենտրոնի գլխին նոր փորձանք է նախապատրաստվում, տեսանելի է: Ըստ որոշման, նախատեսվում է իրականացնել ճարտարապետական միջավայրը: […]




