1988-ի փետրվարը արցախյան ազատագրական պայքարի տարեգրության մեջ նշանավորվեց սումգայիթյան եղեռնագործությամբ: Քսանմեկ տարի առաջ` այս օրը, նոր ուրվագծվող ղարաբաղյան շարժումը ճնշելու նպատակով Բաքվից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում, պետական հովանավորությամբ ու խորհրդային կենտրոնի թողտվությամբ կազմակերպվեցին և իրագործվեցին հայ բնակչության ջարդեր: Ընդգծում ենք` անմեղ մարդիկ սպանվել են միայն այն բանի համար, որ ազգությամբ հայեր են: […]
Վերլուծական
Հայերն ազգային միասնության անխոնջ ջատագովներն են, և նույնիսկ կարելի է ասել, որ համակված են այդ վեհ գաղափարով: Սակայն, ի հեճուկս հայ ժողովրդի միավորման վերաբերյալ բոլոր խոսքերին ու միասնության առավելությունները գովերգող բոցաշունչ բանաստեղծություններին ու հայրենասիրական երգերին, այս բաղձալի երազանքը դեռևս մնում է անկատար: Միավորման ձախողված փորձերի բազում օրինակներ կարելի է բերել: Անգամ օրհասական պահերին հայերը մնացել […]
Վերջին շրջանում, կապված ԵԱՀԿ-ում ժամանակավոր նախագահի կարգավիճակի հետ, տարածաշրջանային հարցերում ակտիվ դիրքորոշում է փորձում ցուցաբերել Ղազախստանը: Այս առումով, իրենց վերաբերմունքը չեն թաքցնում ռուս վերլուծաբանները, որոնց դիտարկումները վերաբերում են, մասնավորապես, այն հայտարարությանը, թե Ղազախստանը չի պատրաստվում վերանայել իր կարծիքը Վրաստանի տարածքային ամբողջականության մասին: Ռուսական լրատվամիջոցներն այս հայտարարությունը որակել են, որպես նոր «խաղաղարարի» նախաձեռնություն: Արտաքին քաղաքականության բնագավառում […]
Ռուբեն Սաֆրաստյան Նոր միտում Հայոց պահանջատիրության դեմ պայքարը տասնամյակներ շարունակ եղել և մնում է Թուրքիայի Հանրապետության կառավարող շրջանների կարևոր խնդիրներից մեկը` Հայկական հարցում պետական քաղաքականության մաս կազմելով։ Այն ունեցել է մի շարք փուլեր ու նպատակներ, տարվել է տարբեր ուղղություններով և ձևերով, օգտագործվել են բազմաթիվ միջոցներ ու հնարքներ։ Ցավոք, հայրենական պատմաքաղաքագիտական միտքը դժկամորեն է անդրադարձել այդ […]
Թուրքիայի ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրավիճակը հայտնվել է «բարձր լարման» տակ: Գերլարված ու շիկացած մթնոլորտը գոնե թուրք հանրության համար առայժմ հուսադրող չէ և լավատեսության հիմքեր կարծես չի տալիս: Արտաքին քաղաքական իրադրություն Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի ղեկավարած գերատեսչության «Զրո խնդիր հարևանների հետ» ռազմավարական հիմնադրույթը թեև դեռ չի սպառել իրեն, բայց մեծ հաշվով դեռ ոչինչ էլ չի […]
Այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում ԱՄՆ-ն ու Ռուսաստանն իրենց շահերն են հետապնդում, պարզ էր ի սկզբանե։ Միամտություն կլինի կարծել, թե իսկապես, այն, ինչ տեղի է ունենում, միմիայն Հայաստանի ու Թուրքիայի բարի կամքի դրսևորման արդյունք է։ Իհարկե, պետք է հաշվի առնել նաև այն, որ այս խաղում որոշակի ակնկալիքներ ունի նաև Թուրքիան, այն է՝ հնարավորինս շուտ […]
Վերջերս Ախալքալաքում ավտոմեքենայով կանգնած էինք մի խանութի առջև և սպասում էինք ծխախոտ գնող մեր մյուս ուղևորին: Մեր կողքով անցնող պարեկի մեքենայի միջից մեզ ձայն տվեցին. “ծադի ջիփի”: Կողքս նստած վարորդը շվարեց. “տեսնես ինչ ասեց. գնա, մոտեցիր, հեռացիր, իջիր թե այլ մի բան”: Ծխախոտի խանութի առջև հավաքվածներից ամեն մեկը (քանի որ Վրաստանում ծխախոտը տալիս են անձնագրի […]
16 տարի առաջ` 1994-ի փետրվարի 18-ին, ԼՂՀ պաշտպանական բանակին հաջողվեց իր վերահսկողության տակ վերցնել Քարվաճառի հյուսիսային հատվածը, ներառյալ Օմարի լեռնանցքը: Ներկայացնում ենք մի հատված` ԼՂՀ պաշտպանական բանակի իրականացրած ռազմական գործողությունների մասին. Մինչ այդ, փայլուն կերպով իրականացնելով պաշտպանական ռազմագործողությունը, ԼՂՀ պաշտպանական բանակի հարավային խմբավորումը հունվարի 12-ին անցավ հակահարձակման եւ ոչնչացրեց ադրբեջանական ռազմական հենակետերը Կորգան, Աշաղի Աբդուռահմանլու […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է ղարաբաղյան հարցը լուծել «ուժային ճանապարհով»: Հաճախակի դարձած այդ հայտարարություններն, ի վերջո, ռուս վերլուծաբաններին մղել են ուսումնասիրելու, թե իրականում ի՞նչ կարող է անել Ադրբեջանը: «vpk-news.ru»-ն հրապարակել է Կոնստանտին Չուպրինի «Պատերազմ հանուն Ղարաբաղի. մարտական գործողությունների վարկածային սցենարի վերլուծություն» հոդվածը, որտեղ նշվում են Ադրբեջանի հարձակման հավանական ուղղությունները, […]
Մի խոստումնալից միջակություն մի անգամ ասաց, որ ժամանակակից աշխարհում մամուլը հնացած, իր դարն ապրած երևույթ է. ապագան համակարգիչներինն է: Ակամայից հիշեցի «Մոսկվան արցունքներին չի հավատում» կինոնկարը, որի հերոսներից մեկը հեռուստատեսության արշալույսին պնդում էր, որ ապագայում չեն լինի ոչ կինո, ոչ թատրոն, այլ միայն հեռուստատեսություն: Հիմա կա մամուլ, որ ի հեճուկս ժամանակից շուտ ապագա հասած «մարգարեների»` […]




