Վերլուծական

Փետրվար 10, 2010թ. 11:25

Ամերիկյան բանակի սպա Ռալֆ Պիտերսի քարտեզի «հետքերով» Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն իր քաղաքականությունը աշխարհին մատուցում է փորձագիտական  ուսումնասիրությունների կենտրոնների միջոցով: Սա շատ հարմար տարբերակ է` արտաքուստ տպավորություն ստեղծելու, թե աշխարհի այս կամ այն անկյունը վերաձևելուն միտված փորձագիտական ծրագրերը ընդամենը այդ կենտրոնների  ուսումնասիրությունների արդյունք են: Մինչդեռ իրականում դրանք, լինելով պետականորեն հովանավորվող փորձագիտական կենտրոններ, շրջանառում են […]


Փետրվար 9, 2010թ. 13:48

Դավիթ Ջամալյան հոգեբանական գիտ. թեկնածու Հայատյացության քարոզչությունը վաղուց արդեն դարձել է Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքի մի մասը: Հատկանշականն այն է, որ այդ քարոզչությունը տարվում է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին զուգահեռ և հենց այդ համատեքստում էլ հետաքրքրում է մեզ: Ի դեպ, առնվազն երկակի չափանիշների դրսևորում պետք է որակել այն «տարօրինակ» փաստը, որ վերջին տարիների ալիևյան հայատյացության […]


Փետրվար 8, 2010թ. 14:40

Երբ մի հայացք ես գցում Թուրք ժողովրդի պատմությանը /որը, պատմաբանների փաստարկներով, որպես ժողովուրդ ձևավորվել է 19-րդ դարի 30-ական թվականներին/, պարզից պարզ է դառնում մի հանգամանք` այս զանգվածն ունի կողոպտելու, սպանելու, ոչնչացնելու, թալանելու, հարմարեցնելու անուրանալի ձիրք: Քաղաքակրթությունը պատուհասած թուրքի ձեռագիրը միշտ փոխվել է` ժամանակի ոգուն համապատասխան: Հենց այն պահից, երբ վաչկատուն ցեղախմբերը հասան մարդկանց երկիր: Այսօր […]


Փետրվար 5, 2010թ. 19:29

Ռուսաստանի Դաշնությունը կարծես թե չի բավարարվում մասնատված Վրաստանի ներկա վիճակից: Ըստ երեւույթին քիչ է համարում այն փաստը, որ Թբիլիսին այլեւս իրավունքներ չունի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Եվ, շատերի կարծիքով, Ռուսաստանն ու Վրաստանը կանգնած են նոր ռազմա-քաղաքական տարաձայնության առջեւ, թեպետ մի շարք փորձագետներ հիմնավորում են, որ “տաք” բախումից հնարավոր է դեռեւս խուսափել: Ակնհայտ է, որ այս […]


Փետրվար 5, 2010թ. 13:24

«Ռեգնում» գործակալությունը անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում ոմն, այսպես ասած, քաղաքագետի մեկնաբանություններին, որոնք  վերաբերում են  Ադրբեջանի և Արցախի միջև պատերազմի վերսկսման հնարավորությանը: Սույն «քաղաքագետը»` Մուբարիզ Ահմեդօղլին, այնքան է խորացել իր անգիտության խորխորատների մեջ, որ «հիմնավորումներից» հետո նշել է նաև պատերազմի վերսկսման ժամկետը: Բայց հերթով: Սա մեկնաբանել է ԱՄՆ հետախուզության տնօրեն Դենիս Բլերի  այն միտքը, որ Հայաստանի […]


Փետրվար 4, 2010թ. 11:40

Հայաստանի արտաքին քաղաքականությունը հետապնդում է երկու նպատակ, առաջինն ակնհայտ է՝ երկրի անվտանգության ապահովումը, երկրորդր զուտ հայկական խնդիրներն են, որոնց թվում՝ նաեւ Հայկական հարցը։ Եվ այս երկու նպատակների համադրությունն է, որ ստեղծում է մեր արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղությունը։ Այս երկու նպատակները փոխկապակցված են։ Որքան մենք կունենանք ուժեղ, անվտանգ Հայաստան, նույնքան հեշտ կլուծենք մեր ազգային խնդիրներր։ Որքանով […]


Փետրվար 2, 2010թ. 15:06

Ռուսաստանի ու Արևմուտքի, մասնավորապես , ԱՄՆ-ի կողմից  Հարավային Կովկասում ներկայումս իրականացվող  քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես «դերաբաժանումների քաղաքականություն»: Այսպես. եթե հայ-թուրքական հարաբերություններում դիրիժորի փայտիկը Միացյալ Նահանգների ձեռքում է, ապա   Ղարաբաղի հիմնախնդրում այդ դերը ստանձնել է Ռուսաստանը։ Ռուս քաղաքագետների կողմից արդեն իսկ հնչել են մտահոգիչ կարծիքներ, թե  ԱՄՆ-ը դժվար լուծելի ղարաբաղյան հիմնահարցը թողել է Ռուասատանի ուսերին […]


Փետրվար 1, 2010թ. 11:36

Հայտնի բան է. անգլիական դիվանագիտությունն աշխարհում սովորաբար համարվել է լավագույնը: Հարյուրավոր տարիներ առաջացրել է հիացմունք, շարժել նախանձ, կորզել ծափեր: Հետո, երբ աշխարհի քաղաքական պատմության մաս սկսեցին կազմել նաև օսմանցի թուրքերը, հնարամիտ խորամանկության կամ խորամանկ հնարամտության նոր օրինակներ մեջտեղ եկան: Բնավ պատահական չէր, որ թուրքերին սկսեցին անվանել «Արևելքի անգլիացիներ» նկատի ունենալով հենց արդյունավետ դիվանագությունը: Զորօրինակ առաջին […]


Հունվար 27, 2010թ. 12:45

Ներկայացումը վերջապես ավարտվեց: Միջազգային հանրությունն այլևս չի հավատում Թուրքիայի՝ արձանագրությունների վավերացումից հրաժարվելու անվերջ արդարացումներին: Հայ ղեկավարները, ովքեր միամտորեն կարծում էին, թե Թուրքիան կբացի իր սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ, սկսել են կասկածել թուրքերի անկեղծությանն ու խորհել արձանագրությունների հնարավոր տապալման մասին: Այժմ մեղադրանքներ ներկայացնելու ժամանակն է սկսվել: Ու՞մ մեղքով չեն վավերացվում արձանագրությունները: Իմ կարծիքով, […]


Հունվար 27, 2010թ. 10:53

Հիմնական հարցը, որն ամենաբարձր մակարդակով քննարկվում էր 2010թ. հունվարի 12-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում, էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցությունն էր: Բանակցությունների համատեքստը հաստատեց Թուրքիայի` խոշոր նավթա- և գազատարանցման հանգույցի վերածվելու հեռանկարները, ինչպես նաև այն, որ երկիրը պահպանում է ռուսական գազի նշանակալի սպառողներից մեկը լինելու կարգավիճակը: Թուրքիայի վարչապետի այցը շարունակությունն […]