Վերլուծական

Հունվար 26, 2010թ. 11:16

Ադրբեջանական կայքէջերին պարբերաբար հետևողները նկատած կլինեն, որ հատկապես վերջին շրջանում` քաղաքական և միջպետական հայտնի իրադարձությունների, հանդիպումների, քննարկումների փուլում, այդ կայքերում և ընդհանրապես ԶԼՄ-ներում ի հայտ է եկել մի երևույթ, որ պայմանականորեն կարելի է անվանել «քարտեզային հիստերիա»: Այն տպավորությունն է, որ ադրբեջանական քարոզիչները, մանավանդ ԱԳ նախարարությունում և դեսպանատներում աշխատող քարոզիչները, Հայաստան-Արցախի քարտեզը տեսնելիս անմիջապես ջղաձգվում են, […]


Հունվար 25, 2010թ. 12:50

Խոսելով հակամարտությունների կարգավորման մասին` միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ հաճախ   հայտարարում  են, թե քանի որ  յուրաքանչյուր հակամարտություն ունի իր պատմական, քաղաքական իրավական առանձնահատկությունները, հետևապես, տվյալ հակամարտության   յուրահատկությունից ելնելով էլ հարկ է փնտրել «համարժեք լուծումներ»: Այս մոտեցումը ընդունելի կլիներ, եթե  գերտերությունները չփորձեին «համարժեք լուծումները» փնտրել միայն սեփական շահերի տիրույթում: Բանն այն է, որ շատ հաճախ […]


Հունվար 25, 2010թ. 10:53

Արցախյան հակամարտության սկզբնական շրջանում, երբ կոմկուսի փեշերի տակ բոլոր հարցերը բացառապես  «խաղաղ» ճանապարհով էին կարգավորվում, բնականաբար, ասպարեզ հանվեցին փաստաթղթեր, պայմանագրեր և Արցախի հայկականությունն ապացուցող պատմական զանազան տեղեկագրեր, որոնց նպատակը կրեմլյան կլոր կամ քառակուսի գլուխների մեջ իմացական հանգույցներ աշխուժացնելով` պատմական ճշմարտությունը վերականգնելն էր: Այլ ճանապարհ ժամանակի տեսահորիզոնում չէր գծագրվում: Հայ-ադրբեջանական քարոզչական պայքարն էլ այդ ժամանակ /նաև […]


Հունվար 22, 2010թ. 12:50

Շարունակում ենք ներկայացնել ռուս վերլուծաբան, քաղաքագետ Վլադիմիր Զախարովի մեկնաբանությունները Ղարաբաղի խնդրի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների շուրջ։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կճանաչե՞ն ԼՂՀ անկախությունը Երբ Մայնդոֆում 2008թ նոյեմբերի 2-ին ստորագրվեց հայտնի հռչակագիրը, և երբ  պայմանավորվեցին, որ անհրաժեշտ է Ղարաբաղի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, Ադրբեջանն առաջինը խախտեց համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունը։ Ադրբեջանցիներին Նոր տարվա առթիվ շնորհավորելով՝ Իհլամ Ալիևն […]


Հունվար 22, 2010թ. 10:05

[Հապավումներով] Թուրքիայի Հանրապետությունը ներկայացնում է թուրք ժողովրդին և խոսում նրա անունից: Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) չի ներկայացնում համայն հայությանը, այլ ներկայացնում է միայն ՀՀ-ն բնակչությանը և կարող է հանդես գալ միայն նրա անունից, ինչպես արտոնում է ՀՀ-ն սահմանադրությունը, ըստ որի նրա իրավասությունները տարածվում են մոտ եռեսուն հազար քկ տարածքի և մոտ երեք միլիոն բնակչության վրա: Այս […]


Հունվար 21, 2010թ. 12:28

Վերջին օրերի թուրքական քաղաքական ջղաձգումները մեկ անգամ ևս փաստում են, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության մասին ճիշտ էր և Հայաստանի շահերից բխող: Այսօր ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքական դիրքորոշումները թե հայ-թուրքական սահմանի բացման և թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում առայժմ կարելի է բաժանել երկու փուլի` մինչև ՀՀ ՍԴ որոշումը և […]


Հունվար 21, 2010թ. 11:55

«Հայաստանը խախտեց խաղի կանոնները», «Կարգավորման գործընթացը բարդացավ», «Հայաստանի հետ կարգավորման գործընթացում` լուրջ խոչընդոտ», «Սառը ցնցուղի ազդեցություն», «Հայաստանի կողմից «ցեղասպանության» հարված արձանագրություններին». Այս ու նմանատիպ արտահայություններով թուրքական մամուլում բնութագրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ: Մեր երկրի գերագույն դատական ատյանը, ըստ էության, նախանշեց ու արգելափակեց բոլոր այն ծուղակներն ու խոռոչները, որտեղ դարանակալել էին […]


Հունվար 20, 2010թ. 13:52

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն անդրադառնալով  Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցելությանը` գրում է. « Ինչպես նշվում է մամլո հաղորդագրույթան մեջ, երկկողմ հարաբերությունների զարգացմանը զուգընթաց քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Ընդ որում, երկու երկրների ղեկավարները խոսելու շատ բան ունեին, քանի որ նախօրեին Ռուսաստան էր այցելել Թուքիայի վարչապետ […]


Հունվար 20, 2010թ. 12:30

ԽՍՀՄ ամենազարհուրելի  կառույցը կագեբեն էր: Իր ամրակուռ  համակարգով այն զբաղվում էր ոչ միայն պետանվտանգության  հարցերով,այլև իր հզորության մի մեծ մասը հատկացնում էր  ժողովրդի ըմբոստությունը  ոչնչացնելու,  բոլորին հլու կամակատար  դարձնելու   «վեհ»  գործին: Ոչ մեկի համար գաղտնիք չէր ,որ բացի հաստիքային, «երևացող»  աշխատակիցներից, կագեբեում հավաքագրված էին հազարավոր գործակալներ, որոնք  վխտում էին  մեր շուրջը և հոտոտում օդը, […]


Հունվար 20, 2010թ. 11:10

Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ աշխարհով մեկ հայերի` ամիսներ շարունակ տևած վիճաբանություններից հետո, հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրության համապատասխանության մասին: Դատարանի խնդիրն անհամեմատ ավելի հեշտ կլիներ, եթե գործ ունենար արձանագրությունների միայն իրավական հայեցակետերի հետ, որոնք այո կամ ոչ որոշում կպահանջեին` համառոտ մի բացատրությամբ: Հենց միայն այն փաստը, որ դատարանի որոշումը կազմված […]