Հայ-թուրքական հարաբերություններ

Հունվար 22, 2010թ. 11:45

« Այն ինչ արձանագրել է Հայաստանի Սահմանադրական դատարանը, չի հակասում արձանագրությունների ոգուն և տառին: Այլ բան է, որ թուրքական կողմն իր իսկ կողմից անհարկի ձգձգումներն ու նախապայմանների առաջադրումը քողարկելու համար, փորձում է մեղադրել հայկական կողմին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Փոխնախարարի գնահատմամբ, սակայն այսօր միջազգային հանրության ճնշումն   ուղղված է Թուրքիայի դեմ: «Թուրքական […]


Հունվար 22, 2010թ. 10:47

Թուրքիայի կառավարությունում նախօրեին գումարված նախարարների խորհրդի նիստն ընթացել է վարչապետ Թայիփ Էրդողանի նախագահությամբ և տևել շուրջ երեք ժամ: Կառավարության խոսնակ, պետնախարար և վարչապետի օգնական Ջեմիլ Չիչեքը նիստի ավարտից հետո հանդիպել է լրագրողների հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալությունը: Չիչեքը հայտնել է, որ նախարարական ժողովի քննարկման օրակարգում եղել են երկրի ներքին կյանքի […]


Հունվար 22, 2010թ. 10:05

[Հապավումներով] Թուրքիայի Հանրապետությունը ներկայացնում է թուրք ժողովրդին և խոսում նրա անունից: Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) չի ներկայացնում համայն հայությանը, այլ ներկայացնում է միայն ՀՀ-ն բնակչությանը և կարող է հանդես գալ միայն նրա անունից, ինչպես արտոնում է ՀՀ-ն սահմանադրությունը, ըստ որի նրա իրավասությունները տարածվում են մոտ եռեսուն հազար քկ տարածքի և մոտ երեք միլիոն բնակչության վրա: Այս […]


Հունվար 21, 2010թ. 20:00

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում թուրքագետ Հակոբ Չաքրյանը մեկնաբանելով այսօր տարածված այն լուրը, թե հայ-թուրքական  արձանագրությունները քննարկվում են Թուրքիայի  նախարարների խորհրդի նիստում` նկատեց. «Նախ հիշեցնեմ, որ հայ-թուրքական արձանագրությունները ներկայացվել էին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, սակայն դրանք դեռ հանձնաժողովում չեն քննարկվել: Այսօր շրջանառվող լուրը վերաբերում է նրան, որ նախարարների խորհրդը ոչ թե […]


Հունվար 21, 2010թ. 17:54

« Թուրքիան ձգտում է դուրս գալ հայ-թուրքական բանակցություններից` դրանք ձախողելու մեղքը փորձելով գցել Հայաստանի վրա»,- կարծում է  ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա համոզմամբ, դրա տրամաբանական բացատրությունն այն է, որ Առաջին. Թուրքիայի վարչապետ Էրդողանը, փաստորեն, հաջողության չի հասել ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում. հայ-թուրքական հաշտեցման եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացները շաղկապելու փորձերը աջակցություն չեն գտել ո’չ […]


Հունվար 21, 2010թ. 16:44

Այսօր Թուրքիայի նախարարների խորհրդի նիստում, Hurhaber կայքի փոխանցմամբ, քննարկվելու է ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը:  Նիստը նախագահելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ ArmAr.am


Հունվար 21, 2010թ. 13:11

«Հյուրրիեթ» թերթի տեղեկացմամբ, Թուրքիայի ԱԳՆ-ն փաստաթուղթ է նախապատրաստում, որում, հոդված առ հոդված անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, ներկայացվում է, որ Հայաստանը, ՀՀ ՍԴ որոշումով, փաստորեն, շրջանցել է ստորագրված արձանագրությունները: Փաստաթուղթն ուղարկվելու է Ցյուրիխ և ԵԱՀԿ միջնորդ երկրներ: ArmAr.am


Հունվար 21, 2010թ. 13:04

Թուրքական «Թուրքսամ» միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծությունների կենտրոնի նախագահ Սինան Օգանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումը, որը մի կողմից հաստատում է, որ հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են երկրի Սահմանադրությանը, իսկ մյուս կողմից, հիմնովին փոխում է Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները, Անկարային հնարավորություն տվեց փաստաթղթերը չներկայացնել խորհրդարան՝ վավերացնելու համար»: Նրա խոսքերով, Թուրքիան առաջ […]


Հունվար 21, 2010թ. 12:28

Վերջին օրերի թուրքական քաղաքական ջղաձգումները մեկ անգամ ևս փաստում են, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության մասին ճիշտ էր և Հայաստանի շահերից բխող: Այսօր ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքական դիրքորոշումները թե հայ-թուրքական սահմանի բացման և թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում առայժմ կարելի է բաժանել երկու փուլի` մինչև ՀՀ ՍԴ որոշումը և […]


Հունվար 21, 2010թ. 11:55

«Հայաստանը խախտեց խաղի կանոնները», «Կարգավորման գործընթացը բարդացավ», «Հայաստանի հետ կարգավորման գործընթացում` լուրջ խոչընդոտ», «Սառը ցնցուղի ազդեցություն», «Հայաստանի կողմից «ցեղասպանության» հարված արձանագրություններին». Այս ու նմանատիպ արտահայություններով թուրքական մամուլում բնութագրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ: Մեր երկրի գերագույն դատական ատյանը, ըստ էության, նախանշեց ու արգելափակեց բոլոր այն ծուղակներն ու խոռոչները, որտեղ դարանակալել էին […]