ԼՂ Հանրապետություն

Հունվար 25, 2015թ. 19:56

Հարցազրույց ռազմական քարոզչական ոլորտի հետազոտող ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ -Հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ լարվածություն է, որպիսին չի եղել 1994-ի զինադադարից հետո: Հունվարի սկզբից չեն դադարում կրակոցները, մեկը մյուսին հաջորդում են դիվերսիաները: Այն, ինչ կատարվում է սահմանին այլևս դժվար է սահմանային միջադեպեր համարելը. պատերա՞զմ է: -Նախ համաձայն չեմ <աննախադեպ> որակման հետ, որովհետև թե’ 2014-ի օգոստոսին, թե’ դրանից առաջ՝ […]


Հունվար 24, 2015թ. 21:28

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն առաջին իսկ հնարավորության դեպքում կբարձրացնի Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների և վերջին օրերին իրականացվող դիվերսիոն ներթափանցման փորձերի հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը: «Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում նման հարց ընդգրկված չէ, սակայն մենք […]


Հունվար 24, 2015թ. 21:22

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը միջազգային հանրությանը մեղադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կանգնեցնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու կամքի բացակայության մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Համփարյանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «ԵԱՀԿ խմբի միջոցով գործող միջազգային հանրությունն ունի իշխանություն, բայց չունի կամք` Ալիևին կանգնեցնելու համար»,- նշել է Համփարյանը: Ավելի վաղ […]


Հունվար 24, 2015թ. 20:51

Ադրբեջանը փորձում է խուճապ առաջացնել հայկական Զինված ուժերում, բայց դա նրան չի հաջողվում, քանի որ Հայոց բանակը զգոն է ու պատրաստ դիմագրավել ցանկացած հարձակման: Նման կարծիք է հայտնեց գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը: «Մեր բանակը ի վիճակի է կասեցնել ու հետ շպրտել ցանկացած գրոհ հակառակորդի կողմից կազմակերպված: Ադրբեջանցիները հատուկ ջոկատներ են պատրաստում, որ մեր […]


Հունվար 24, 2015թ. 20:36

Շահումյանի շրջանում ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ, ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովը առայժմ չի ցանկանում բողոքարկել Առաջին ատյանի դատարանի վճիռը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց ադրբեջանցի դիվերսանտի փաստաբան Էրիկ Բեգլարյանը՝ նշելով, որ Ասկերովը մինչև հունվարի 29-ը դեռ ժամանակ ունի որոշում կայացնելու համար: «Դատավճռից հետո տեսակցել […]


Հունվար 24, 2015թ. 18:50

«Համաշխարհային քաղաքականությունն այժմ խիստ զբաղված է ուկրաինական խնդրով։ Աշխարհի քաղաքական գործիչների հետաքրքրությունն այս տարածաշրջանում ուղղված է այն բանին, որ նոր պատերազմ չբռնկվի, այսինքն՝ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։ Եվ ներկայիս ստատուս քվոյի ցանկացած խախտում վատ կանդրադառնա թե Ադրբեջանի, թե Հայաստանի վրա», – ասել է ՌԴ նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների հարցերով […]


Հունվար 24, 2015թ. 14:20

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1800 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 20000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նույն ժամանակահատվածում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում ձեռնարկել են երկու տասնյակից ավելի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, […]


Հունվար 23, 2015թ. 21:33

Զորքերի շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները ԵԱՀԿ գործող նախագահին, Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ինձ հիմք են տալիս անհանգստանալու: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը: Նա նշել է, որ տեղեկություն է ստացել «հրադադարի ռեժիմի, ինչպես նաեւ սահմանի եւ շփման գծի» խախտվելու ժամանակ […]


Հունվար 21, 2015թ. 17:47

Այս օրերին հանրության ուշադրությունը սեւեռված է Գյումրիում կատարված ողբերգությանն ու կատարվածին առնչվող զարգացումներին: Սակայն միաժամանակ տագնապալի լուրեր են ստացվում սահմանից ու Արցախի պաշտպանության բանակի առաջնագծից:
Իրավիճակը իսկապես լարված է, ավելին՝ ադրբեջանական կողմը հետեւողականորեն շարունակում է մեծացնել լարվածությունը: Եթե հակիրճ, ապա բորենին, տվյալ դեպքում՝ ալիեւյան վարչախումբը, արյան հոտ է առել:


Հունվար 17, 2015թ. 23:56

Այն, որ արևմտյան ճնշումների տակ գտնվող Ռուսաստանին ձեռք չի տալիս մի նոր ճակատի բացումը՝ պարզ աքսիոմա է: Ռուսաստանի ռազմական դոկտրինայում ևս գրված է, որ ՌԴ համար լուրջ սպառնալիք է իր սահմանների մոտ հակամարտությունների առկայությունն ու սրումը: Իսկ Հարավային Կովկասը նրա կարևոր դարպասն է: