. մեզ հետ զրույցում ասաց Արեւմտահայոց ազգային համագումարի խորհրդի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը: Պատգամավորին վրդովվեցրել է Հիմնադիր խորհրդարան կոչվող ուժի քայլերը: : Արագած Ախոյանը խժդժություններ հրահրելու մտադրություն ունեցողներին հիշեցնում է՝պատերազմի մեջ ենք, Արցախում պետք է սահման պահել, կանգնել զինվորի կողքին, ոչ թե գնալ ու շոու սարքել: :
ԼՂ Հանրապետություն


Բացի այդ, Հայաստանը ռազմական ամուր դաշինք ունի Ռուսաստանի հետ և դիվանագիտական խորը հարաբերություններ Իրանի հետ: Այդ ամենը վատ նորություններ են թուրքերի, ադրբեջանցիների և, ինչու չէ, նաև անգամ հրեաների համար: Ահա թե որն է պատճառը, որ այս բոլոր խմբերը ֆինանսավորվում են՝ ժողովրդին հեղափոխություններ հրահրելու համար:

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խորհրդային այլախոհ ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ հետ -Հայաստանում իշխանափոխության իրականացման ցանկություն, նպատակ հետապնդող քաղաքական ուժը, շարասյուն կազմած մեկնեց Արցախ, որպեսզի Հայաստանի իշխանափոխության սկիզբը սկսի Արցախի Հանրապետությունից: Սա չի՞ նշանակում պատերազմական իրավիճակում գտնվող Արցախը ներքաշել հայաստանյան ներքաղաքական ինտրիգների մեջ: -Մեր ամբողջ ժողվուրդը պետք է գիտակցի, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել և ունենում: […]

Ակնհայտ է, որ վերջերս մեր հասարակություն ներթափանցել են կեղծ արժեքներ, հայտնվել են կեղծ հերոսներ և հայրենասերներ, ովքեր մեր պետության համար դժվարին ու վճռական պահերն օգտագործում են հանդես գալու իբրև հայրենասիրության շոումեններ: Այլ կերպ չենք կարող անվանել Արցախի իշխանությունների հորդորներն արհամարհող դեպի Արցախ ավտոերթի կազմակերպիչներին:

Հայաստանում կան ներքաղաքական խնդիրներ, ինչ-ինչ քաղաքական ուժեր խնդիրներ ունեն իշխանությունների հետ, դժգոհ են իշխանություններից, պետք է իրենց շարժումը ծավալեն Հայաստանում, իրենց գաղափարները հասանելի դարձնեն Հայաստանում, Ղարաբաղում նման բան անելն անիմաստ է, ուստի ինչո՞ւ ԼՂ-ին խառնել նման ներքաղաքական հարցերին:
«Շարժում 88» կուսակցության հայտարարությունը «Շարժում 88» կուսակցությունը խստորեն դատապարտում է հունվարի 31-ին ԼՂՀ եւ ՀՀ սահմանին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնությունները, ազատ կամարտահայտման եւ մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարումները։ Կատարվածի եւ դրան հաջորդած զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա։ Մենք կոչ ենք անում իշխանություններին զերծ մնալ մարդու իրավունքների ոտնահարմանն ուղղված […]

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով Բերձորում տեղի ունեցած ծեծուջարդին, ասաց, որ ինքը թեև չի ողջունում Ժիրայր Սեֆիլյանի ու նրա ընկերների իշխանափոխություն քարոզող ավտոերթը դեպի Արցախ, սակայն միաժամանակ ցնցված է Արցախի ոստիկանության հանցագործությունից: «Ես ունեմ իմ ուրույն տեսակետը էս հարցի վերաբերյալ: Նախ առաջինն ասեմ, որ շատ հարգելով պարոն Սեֆիլյանին` որպես Արցախի ազատամարտի կարկառուն ներկայացուցչի, […]

Նորատ Տեր-Գրիգորյանցը, խոսելով Բիշքեկի (1994-ի մայիսի 5-ին) զինադադարի մասին պայմանագրից, ասել է, որ հաղթանակած պետությանը վայել չէր ստորագրելու այդպիսի խայտառակ մի զինադադար, որը չէր բխում հայ ժողովրդի եւ Հայկական պետության շահերից։ Ըստ նրա, այդ խայտառակ պայմանագիրը ստորագրեցին մարդիկ, որոնք ընդհանրապես չէին հասկանում քաղաքական կամ ռազմական գործից, նրանք չգիտեին, թե ինչ է նշանակում ստրատեգիա:

«Այդ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւմն է Հայաստանի Հանրապետությունում նրանց ներկայության անհրաժեշտությունը,- ասաց նա:- Եթե կոնկրետ դեր ունեն այդ հարցերում, ուրեմն պետք է բարեխիղճ ձեւով կատարեն այդ դերը, իսկ եթե չունեն, ուրեմն թող բարի լինեն թողնել իրենց դիրքերը Հայաստանում, քանի որ որեւէ նպատակ մենք չենք տեսնում այդ դեպքում:
Բուլղարուհի հայտնի ռեժիսոր և լրագրող Ցվետանա Պասկալևան, ով Արցախյան ազատամարտի ընթացքում ռազմի դաշտում բազմաթիվ նկարահանումների հեղինակ է, այսօր Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահի կողմից արժանացավ «Երախտագիտության» մեդալի: Ելույթ ունենալով նախագահական նստավայրում՝ Պասկալևան ընդգծեց, որ բոլորս միասին ենք անցել Արցախյան ազատամարտի ճանապարհը, որը թեև լի էր դժվարություններով, սակայն տարավ դեպի թանկարժեք հաղթանակ: «Մենք […]




