ԼՂ Հանրապետություն

Փետրվար 9, 2015թ. 23:46

Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ իր առաքելության նպատակն է ազատ և բարգավաճ Հայաստանը` հարևանների հետ խաղաղության պայմաններում: Այս մասին գրում է ռադիոկայանը Այդ նպատակներին հասնելու համար, ըստ դեսպանի, առաջնահերթություն է լինելու աջակցել Հայաստանի կառավարությանը և մարդկանց, որոնք ամրապնդում են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, նաև՝ ազատականացնել տնտեսությունը և ընդլայնել առևտրաշրջանառությունը գործընկերների, այդ թվում՝ […]


Փետրվար 9, 2015թ. 23:45

Հարցազրույց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ -Օրերս Արցախում էր Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ ԼՂՀ իշխանությունների հետ Բերձորում կատարվածը քննարկելու նպատակով: Որքանո՞վ էր այցը արդյունավետ, ու եթե նկատի ունենանք, որ խմբում ներառված էին իշխանական և ընդդիմադիր պատգամավորներ, ապա Արցախի իշխանությունների դիտարկումները նրանց կողմից նո՞ւյն կերպ ընկալվեցին: -Մենք ողջունում ենք ՀՀ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների այցը Արցախ: […]


Փետրվար 9, 2015թ. 23:12

ArmarLur.am-ի հարցին, թե ակնարկել եք՝ , ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը պատասխանել է. -Այո, ես կարծում եմ սադրիչներին հաջողվել է Արցախի ոստիկանությանը հունից հանել՝ վատ խոսքեր ասելով, հայհոյելով, անգամ թուրք անվանելով: Բայց շրջանառվող տեսանյութերում ոչ մի ձայն, ոչ մի խոսք չի լսվում, ու դա վկայում է այն մասին, որ նրանք ոչնչացրել են ձայնագրությունները: Մինչ […]


Փետրվար 9, 2015թ. 22:16

Օրեր առաջ Իգոր Մուրադյանը հայտարարեց, թե Բերձորի դեպքերից հետո, ի պատասխան Արցախի ոստիկանության ցուցաբերած քայլերի, ինքը վերադարձնում է ԼՂՀ շնորհած մեդալը: ArmarLur.com-ի հետ հարցազրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը տեղկացրեց, թե Արցախ կատարած քաղաքական երթի Իգոր Մուրադյանը իրականում մեդալը չի վերադարձրել, այլ միայն վկայականը. , ասել է Դավիթ Բաբայանը:


Փետրվար 9, 2015թ. 21:58

Բոլոր այն ընկերներին, որոնք բուռն ցանկությամբ իմ ասածները շեղում են եւ փորձում են ենթարկել իրենց չափանիշներին: 1. Արցախի բոլոր ազատամարտիկներին, հերոսներին, ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ, բոլոր հերոսները արժանի են գնահատվելու եւ նույնիսկ գերագնահատվելու, ֆինանսապես, տնտեսապես եւ ՓԱՌՔՈՎ: 2. Նախախորհրդարանի կատարած երթը, խաղաղ երթ չէր, անհեռանկար, ապակայունացնող երթ էր:կապ չունի երթ կատարողը ազատամարտիկ էր, թե Հռոմի պապն […]


Փետրվար 9, 2015թ. 14:42

Արցախ մեկնած ԱԺ պատգամավորական խումբը վերադարձել է և այժմ աշխատում է հայտարարության տեքստի վրա: Տեղեկացնենք, որ հայաստանյան խումբը հանդիպել է ԼՂՀ նախագահի, ԼՂՀ ԱԺ նախագահի, ԱԺ խմբակցությունների , ուժային կառույցների ներկայացուցիչների և այլ պաշտոնատար անձանց հետ: Նաև զրույցել արցախցիների հետ:


Փետրվար 9, 2015թ. 14:03

Բերձորյան դեպքերի մասին Հիմնադիր խորհրդարանը պաշտոնական հայտարարություն է տարածել։ Հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ. 2015 թ. հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած ոճրագործությունը երևանյան ռեժիմի և նրա ստեփանակերտյան մասնաճյուղի կողմից նախապես մշակված լայնածավալ պետական ահաբեկչական պլանի առաջին ակտիվ գործողությունն էր: Միևնույն ժամանակ՝ այն ըստ էության նույն բաց շղթան կազմող Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի հերթական օղակն էր: […]


Փետրվար 6, 2015թ. 00:52

Ղարաբաղի իշխանությունները կարող են քննարկել ադրբեջանցի դիվերսանտներից մեկին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի հետ փոխանակման հարցը: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քատրուղար Դավիթ Բաբայանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: «Մենք կարող ենք մտածել դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներից մեկի փոխանակման առաջարկի մասին: Նրանցից մեկին փոխանակենք, օրինակ, Ռամիլ Սաֆարովի հետ (2004 թվականին Հունգարիայում կացնահարել էր […]


Փետրվար 6, 2015թ. 00:38

Ադրբեջանական զինվորները մասսայական հրաժարվում են կրակել հայկական ուժերի ուղղությամբ: Խախտելով իսլամի օրենքները ադրբեջանական զինուժը վերջերս ստիպված կատարում է գիշերային թաղումներ, իսկ այդ թաղումներ իրականացրած զինվորներն էլ հենց տարածում են իրենց այդ խայտառակության մասին լուրը և ինքնաբերաբար խուճապ առաջացնում Բաքվում: Բաքվում այսօր բացահայտ խոսում են Հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում կորցրած նոր դիրքերի և ազերիների կողմից […]


Փետրվար 5, 2015թ. 00:24

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ծեծի ենթարկելու փաստին, նշեց, որ «գրանտակերներն իրենց փողերն են աշխատում, իսկ Արցախում բոլորը վատ հոգեբանական վիճակում են»։ –Պարո՛ն Բաբայան, հայտնել էիք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները սադրանքի են ենթարկել ոստիկաններին՝ Բերձորի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում: Ինչո՞ւ եք այդպես կարծում: […]