ԼՂ Հանրապետություն

Հուլիս 13, 2011թ. 15:09

«Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի դեպքում Ադրբեջանը շատ ավելի մեծ կորուստներ կունենա»


Հուլիս 13, 2011թ. 14:54

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 14-ին ժամանում են Ադրբեջան: Այդ մասին հաղորդում են  ադրբեջանական լրատվամիջոցները: Բաքվում միջնորդները քննարկելու են արցախյան հիմնախնդրի կարգավորման հետագա գործընթացը: Համանախագահները հանդիպումներ կ ունենան Ադրբեջանի նախագահ  Ալիեւի եւ ԱԳ նախարար Մամեդյարովի հետ: Սպասվում  է համանախագահների այցը նաև Երեւան, ապա Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: ArmAr.am


Հուլիս 13, 2011թ. 14:01

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը հուլիսի 12-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ Իգոր Պոպովի, նաեւ իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Աժուբալիսը գոհունակություն է հայտնել համանախագահների կողմից գործադրվող ջանքերի առնչությամբ` բանակցություններում ճեղքում գրանցելու համար: Նա կոչ է արել քաղաքացիական հանրությանը ներգրավվել կողմերի միջեւ վստահության ստեղծմանն ու ամրապնդմանը: […]


Հուլիս 11, 2011թ. 10:35

Տիգրան Փաշաբեզյանը բանակցային կողմերին առաջարկում է նախ վերհիշել 1920-ի Հայաստանի խորհրդայնացումից հետո տեղի ունեցած իրադարձությունները. ինչը զարմանալիորեն անտեսել է նաև հայկական կողմը:


Հուլիս 7, 2011թ. 19:15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև հայ- ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: ArmAr.am


Հուլիս 7, 2011թ. 17:00

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7- ին ստորագրել է հրամանագիր Գեորգի Պետրոսյանին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն: Արտաքին գործերի նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Աթաջանյանին: Նախագահի նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով` Գեորգի Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդատուի պաշտոնում` հիմք ընդունելով ԼՂՀ […]


Հուլիս 7, 2011թ. 16:08

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 7-ի երեկոյան ժամանում է Երեւան: Հայաստանի ղեկավարության հետ հանդիպմանը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացնելու է ՌԴ նախագահի մոտեցումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Նման առաքելությամբ Լավրովը մեկնելու է նաեւ Բաքու: ArmAr.am

Թեգեր` []

Հուլիս 7, 2011թ. 14:03

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է ԱՄՆ-ից ժամանած մի խումբ բարերարների՝ Անդրեաս Ռուբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել արվեստի ոլորտին, մասնավորապես՝ մեր հանրապետությունում գեղանկարչության զարգացմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ գործում բարերարների աջակցությունը պահանջված է եւ հանդիսանում է ինչպես մատաղ սերնդի […]

Թեգեր` []

Հուլիս 7, 2011թ. 13:55

Պաղեստինը որոշել է իր անկախությունը ճանաչելու հարցը բարձրացնել սեպտեմբերին սկսվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

Թեգեր` [, ]

Հուլիս 6, 2011թ. 21:51

Հուլիսի 5-ին Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են մեր հանրապետությունում տոնական միջոցառումների նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցեր: Բակո Սահակյանը հանձնաժողովի անդամներին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նախատեսված միջոցառումները հաստատված ծրագրին համապատասխան կազմակերպելու եւ անցկացնելու […]