ԼՂ Հանրապետություն

Հունվար 25, 2012թ. 17:30

Բակո Սահակյան. Ստեփանակերտը, լինելով մեր հանրապետության դեմքը, որտեղ կենտրոնացված է բնակչության պատկառելի զանգվածը, պետք է ունենա հարմարավետ ապրելու համար համապատասխան պայմաններ եւ արժանավայել տեսք:


Հունվար 22, 2012թ. 19:49

Էժան տրանսպորտային միջոց, որը կարող է տեղափոխել մեծ քանակությամբ բեռներ և վայրէջք կատարել ցանկացած վայրում. օդապարիկների այս հատկությունն առավել գայթակղիչ է մի երկրի համար, որն անմիջականորեն կրում է տրանսպորտային շրջափակման դժվարությունը:


Հունվար 13, 2012թ. 13:28

Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն այսօր` հունվարի 13-ին, ընդունել է բրիտանական ոչ կառավարական The HALLO TRUST կազմակերպության ղարաբաղյան գրասենյակի ղեկավար Նիկ Սմարթին: Նիկ Սմարթը հաղորդել է, որ արտաքին քաղաքական գերատեսչություն իր այս այցելությունը կրում է ճանաչողական բնույթ: Նա ներկայացրել է կազմակերպության 2012 թ. ծրագիրը, նշելով, որ կգործադրվեն բոլոր ջանքերը` շարունակելու եւ զարգացնելու […]


Դեկտեմբեր 22, 2011թ. 12:14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ /Մոսկվա, 21 դեկտեմբերի 2011թ. / Սրբազան հայր, Հարգարժան դեսպան,  Տիկնայք եւ պարոնայք, Ուրախ եմ ողջունել ձեզ եւ ի դեմս ձեզ` Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին: Հեռուստամարաթոնի շրջանակներում, ինչպես գիտեք, տեղի են ունեցել շատ հանդիպումներ աշխարհի տարբեր երկրներում: Այսօրվա հանդիպումն ունի առանձնահատուկ նշանակություն` […]


Դեկտեմբեր 22, 2011թ. 12:13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին Մոսկվա քաղաքում այցելել է Ռուսաստանում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակության նստավայր: Նախագահը Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի  հետ շրջել է նոր մայր տաճարի եւ եկեղեցական համալիրի շինահարթակում ու ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Այնուհետեւ Բակո Սահակյանը Եզրաս եպիսկոպոս […]


Դեկտեմբեր 19, 2011թ. 15:55

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև մշակույթի, կրթության և գիտության, առողջապահության, քաղաքական բնագավառներում Արցախի Հանրապետության համար մատուցած ծառայությունների համար Բեռլինի Ազատ համալսարանի գիտաշխատող և ցեղասպանագետ դր. Տեսսա Հոֆմաննը պարգևատրվեց «Երախտագիտություն» մեդալով: Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ և գիտության և կրթության ոլորտում ցուցաբերած բացառիկ գոծունեության համար Հայաստանի Հանրապետության […]


Դեկտեմբեր 16, 2011թ. 13:24

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտարի մշակույթի պալատի ռեժիսոր Ռաշիդ Աղամալյանին շնորհվել է ԼՂՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:


Դեկտեմբեր 12, 2011թ. 13:11

«Ցեղասպանություն ապրած և հայրենազրկված ժողովրդի միջից Ղարաբաղյան հաղթա-նակով պարտվողի և կորցնողի կարծրատիպը մեկընդմիշտ ջնջվեց: Մեր մեջ բույն դրած նահատակ հայի կերպարը խորտակվեց, և փարոսի նման հառնեց հաղթող, պահանջատեր հայը»


Նոյեմբեր 28, 2011թ. 19:12

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նշել է, որ ցանկացած քայլ դեպի խաղաղություն իրենց՝ կրոնական գործիչներին, շատ ուրախացնում է: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել խնդրի լուծմանը, ինչին երկու երկրների հոգևոր առաջնորդները պատրաստ են սատարել:


Նոյեմբեր 28, 2011թ. 19:08

«Չի’ կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը եւ մահմեդականությունը, որոնք դավանում են մեր ժողովուրդները, փորձեն հակադրել միմյանց: Առավել եւս անթույլատրելի ենք համարում հակամարտության քողի տակ պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության հուշարձանները ոչնչացնելու գործողությունները»: