ԼՂ Հանրապետություն

Հուլիս 2, 2011թ. 12:26

Իրանի խոհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, որը եռօրյա պաշտոնական այցով Բաքվում է, իրանական «ԻՌՆԱ» գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը կարծիք է հայտնել, թե «Ղարաբաղում արևմտյան խաղաղարարների ներկայությունը խնդիրների աղբյուր է վիճարկվող տարածաշրջանում»: Ըստ նույն աղբյուրի, Լարիջանին նաև ասել է. «Տարածաշրջանային խնդիրների լուծման լավագույն ձևը տարածաշրջանի երկրների ձեռքում է»: «Թեհրան Թայմս» թերթը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ […]


Հունիս 29, 2011թ. 11:14

Ադրբեջանահայության համախմբումն ու տարածաշրջանում ի նպաստ հայության հզոր քաղաքական գործոն դառնալուն միտված ադրբեջանահայերի ջանքերը դուրս են թե’ արտաքին, թե’ ներքին որոշ ուժերի սցենարներից:


Հունիս 29, 2011թ. 10:50

Վաֆա Գուլուզադեի ջղաձգումներն անցել են բոլոր սահմանները. «Ադրբեջանական բանակը թեկուզ հենց այսօր պատրաստ է Հայաստանից քարը քարին չթողնել», ասել է ադրբեջանցին ու լեզուն կծել, հանկարծ «հիշելով»…


Հունիս 28, 2011թ. 19:09

Սլովենիայի նախագահի խնդրանքով, Սերժ Սարգսյանը ներկայացրել է Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքները: Դանիլո Թյիրկը կարծիք է հայտնել, որ միայն խաղաղ բանակցություններով է հնարավոր լուծել ԼՂ խնդիրը և ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը համարել է անընդունելի: ArmAr.am


Հունիս 25, 2011թ. 19:35

Բանակցային ողջ գործընթացի ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կողմերի տեսակետները մոտեցնելու ավելի հարմար պահ, քան ստեղծվել էր Կազանից առաջ, չի եղել, սակայն համանախագահների լավատեսական կանխատեսումները չիրականացան, հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի անդամ հանդիսացող Լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա միաժամանակ կանխատեսեց, որ Կազանից հետո բանակցությունները նույն ձեւաչափով կշարունակվեն մինչեւ այս տարվա վերջ։ «Ենթադրում եմ, որ […]


Հունիս 25, 2011թ. 10:54

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը “Ազգ” օրաթերթի հարցին Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի նոր պնդումները, թե իբրեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հինգ, երեք կամ անգամ մեկ տարածքի վերադարձի վերաբերյալ: Պատասխան. Հայաստանը չի բանակցել Թուրքիայի հետ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, եւ բնականաբար ո´չ հինգ, ո´չ երեք, ո´չ էլ նույնիսկ մեկ շրջանի […]


Հունիս 25, 2011թ. 10:52

Կազանում Ադրբեջանը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ է առաջարկել և դա է պատճառը, որ ԼՂ խնդրի կարգավորման գործում բեկում չեղավ։


Հունիս 24, 2011թ. 22:20

Շուրջ երեք ժամ տեւած հանդիպման ավարտին հրապարակված այս հայտարարությունը դիվանագիտական խոսքի շրջանակում է, սակայն վկայում է, որ նախագահների միջեւ համաձայնություն այդպես էլ չի կայացել։


Հունիս 24, 2011թ. 19:45

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ այսօր Կազանում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ նվիրված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: ArmAr.am


Հունիս 24, 2011թ. 17:15

«Հիմնարար սկզբունքները, պետք է ասեմ, խաղաղ համաձայնագիր չեն: Դրանք շրջանակային փաստաթուղթ են: Դրանք հինգեւկես էջ զբաղեցնող 14 կետից բաղկացած ուղեցույց են կողմերի համար…»