Հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայն հիմնականում բարոյապես մաշված է, իսկ նորը դեռ շատ սակավ է, օրախնդիր է դարձել այդ մեքենաների տեխզննության անհրաժեշտությունը։ Ներկայացնելով «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ այդ մասին հաղորդեց գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը։ Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հիմնավորմամբ՝ այդպիսով իսկ սեփականատիրոջը հնարավորություն է ընձեռվում զերծ մնալ ամենամյա տեխզննության նպատակով […]
ԼՂ Հանրապետություն
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ տեղի ունենալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման նախօրեին: Նախագահ Սարկոզին նշել է, որ ի շարունակություն մայիսի վերջին Նախագահ Օբամայի, Նախագահ Մեդվեդևի և իր կողմից Դովիլում արված հայտարարության, ցանկանում է համոզմունք հայտնել, որ եկել է պահը ամրագրելու […]
Հարցին, թե Ադրբեջանը ի ՞նչ է պատրաստվում առաջարկել Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման դեպքում, Ալիևը պատասխանել է. «Իրականում մենք մտադիր չենք առաջարկել ինչ-որ բան դարեր շարունակ Ադրբեջանին պատկանող Լեռնային Ղարաբաղի դիմաց. այն միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական տարածք է»:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի Հայտարարությունը ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն սույն թվականի հունիսի 24-ին ղարաբաղա- ադրբեջանական հակամարտության հարցով Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ Հայստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների` Կազանում կայանալիք հանդիպման առիթով հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ. Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում խաղաղության պահպանման գործընթացում. Ողջունելով բանակցային գործընթացում կողմերին առաջարկված միջազգային իրավունքի երեք […]
ՀՀ նախագահի ելույթում կային մի քանի ոչ ճիշտ ներկայացված արտահայտություններ: Բայց դրանցից երեքը պետք է ինչ-որ ձևով հերքվեն իշխանությունների կողմից:
… միջանկյալ կարգավիճակի ընդունման ակտը ուժի մեջ մտնելուն պես ԼՂՀ-ն դադարեցնում է իր փաստացի գոյությունը:
Ստրասբուրգյան ամբիոնը պետք է ճիշտ օգտագործվի: Նախագահի ելույթը այն տպավորությունը թողեց, որ նրա ելույթը երեք տարբեր մարդիկ են կազմել, մեկը գրել է առաջին էջը, մյուսը գրել է երկրորդ էջը և երրորդը գրել է մյուս հատվածները»,-ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահի երեկվա ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստում: Սաֆարյանը նշեց, որ նախագահի ելույթում […]
Կազանում ՌԴ նախագահի նախաձեռնած` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հունիսի 24-ի հանդիպման առնչությամբ «Ժառանգությունը» հայտարարում է. 1. Մենք մերժում ենք ավելի քան մեկ տասնամյակ ԼՂՀ օրինական իշխանությունների բացակայությամբ Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով հանդիպումներն իբրեւ բանակցություն ներկայացնելու եւ դրանց արդյունքում լուծումներ պարտադրելու փորձերը: Գնահատելով միջնորդների գործադրած ջանքերը, այդուհանդերձ, որդեգրված ուղին համարում ենք ոչ միայն փակուղային, այլեւ նորանոր վտանգներ հարուցող […]
Հունիսի 23-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/, Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և […]
Արևելյան Անդրկովկասի հայերի հայտարարությունը փոխանցվել է ԼՂՀ ներկայացուցչություն, Ֆրանսիայի, ԱՄՆ, ՌԴ, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի, Ադրբեջանի դեսպանատներ, ՄԱԿ-ի առաքելություն:




