ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախօրեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Մայրենի լեզվի օր» պետական տոնին նվիրված հանդիսությունը: Երեկույթին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում տարբեր երկրների արտակարգ և լիազոր դեսպաններ, Երևանի քաղաքապետարանի […]
Հասարակություն
Հայաստանի բնակչության ավելի քան 70%-ը գիրք չի կարդում, իսկ վերջին 10-15 տարվա ընթացքում հանրապետությունում տպագրվող գրքերի, թերթերի ու ամսագրերի տպաքանակը նվազել է մի քանի անգամ, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: «Կարելի է ասել, որ Հայաստանում հիմա գրքի ճգնաժամ է: Եվ դա դառնում է ռազմավարական խնդիր, քանի որ կիսագրագետ սերունդը […]
Մի խոստումնալից միջակություն մի անգամ ասաց, որ ժամանակակից աշխարհում մամուլը հնացած, իր դարն ապրած երևույթ է. ապագան համակարգիչներինն է: Ակամայից հիշեցի «Մոսկվան արցունքներին չի հավատում» կինոնկարը, որի հերոսներից մեկը հեռուստատեսության արշալույսին պնդում էր, որ ապագայում չեն լինի ոչ կինո, ոչ թատրոն, այլ միայն հեռուստատեսություն: Հիմա կա մամուլ, որ ի հեճուկս ժամանակից շուտ ապագա հասած «մարգարեների»` […]
Ընթացիկ տարվա մարտին Մոսկվայում տեղի կունենա ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի 18-րդ նիստը, որի օրակարգում Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գործունեության համադրման հարցերն են։ Հայաստանի Ազգային ժողովի կողմից հանձնաժողովում առաջատար դեր են խաղում Հայաստանի Հանրապետական Կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները: Թե ինչպիսին էր Հայաստանի համար անցած տարին, ի՞նչ նախագծերով է ընթացիկ տարի մտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, […]
Փետրվարի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ԱԳՆ դիվանագիտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արարողությանը բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով դպրոցի հիմնադրումը ԱԳՆ կարեւոր խնդիրներից մեկն էր հռչակել: Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին` դպրոցի ստեղծման գաղափարին սատարելու եւ […]
Ադրբեջանական լրատվամիջոցները կյանքն Ադրբեջանում հիմնականում ներկայացնում են վարդագույն երանգներով, իբր թե հայր ու որդի Ալիևների «հզոր» հովանու ներքո այս երկրում ամեն ինչ հիանալի է. ապրում են ուրախ, երջանիկ, կուշտ ու անհոգ կյանքով: Սակայն, երբեմն-երբեմն այս բռնատիրական երկրում գրաքննության ենթարկվող լրատվամիջոցներում պատահաբար հայտնվում են այնպիսի նյութեր, որոնցում պարզորոշ երևում է այդ երկրի այլասերված դիմնագիծը: Թշվառություն, թմրամոլություն, […]
Հայաստանում աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը տարիներ շարունակ բազմաթիվ փորձությունների միջով անցնելով, այսօր էլ արդիկան է և շարունակում է մնալ պետական մարմինների ուշադրության կենտրոնում: Այս ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների դրական արդյունքները պարբերաբար լուսաբանվեցին զանգվածային լրատվամիջոցների կողմից: Սակայն անհերքելի փաստ է, որ աղքատության մակարդակը Հայաստանում նվազման չնչին տոկոսներ է գրանցել: 2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ավելի բարդացրեց իրավիճակը: […]
Նախորդ տարի Ուսանողության միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը խոստացել էր պարբերական դարձնել ուսանողական խորհուրդների հետ հանդիպումները: Այսօր նախարարը հանդիպեց ՀՀ պետական և ոչ պետական մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների նախագահների հետ: Հանդիպման ընթացքում նախարարը հանգամանալից անդրադարձավ ուսանողությանը հուզող բազմաթիվ խնդիրների: Առաջին խնդիրը, որը կարևորեց նախարարը, բարձրագույն կրթության ոլորտում […]
Երեւան, 9 փետրվարի, 2010թ.: Գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում կառուցում է համայնքային կենտրոն: Ծրագրի հովանավորությունը ստանձնել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը (բարերար` ֆրանսաբնակ Թավիդյանների ընտանիք): Շուրջ 560 բնակիչ ունեցող Ակնաղբյուրում սա արդեն Հիմնադրամի թվով չորրորդ ձեռնարկն է. ներկայումս հաջողությամբ շահագործվում են գազամատակարարման, խմելու ջրի եւ ոռոգման համակարգերը: Այս մասին […]
Դիտելով Euronews-ի փետրվարի 1-ի ՙԼեռնային Ղարաբաղ. Ադրբեջանի փախստականնեի ճամբարում՚ հաղորդումը, Մալթայի հայկական համայնքն իր վրդովմունքն ու հիասթափությունն է հայտնել. ՙՄենք կարծում ենք, որ կոռեկտ չէ միակողմանի մեկնաբանել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը, առավել ևս՝ հավանություն տալ և հեռարձակել պատերազմ սկսելու կոչերը՚,-ասվում է հայտարարության մեջ: Համայնքի ներկայացուցիչները նաև հույս են հայտնել, որ Եվրոպայի ամենահարգված ու հանդուրժողականությամբ […]




