Այս տարի գարնանը մեկնարկելու են Դիլիջան քաղաքում միջազգային դպրոցի հիմնման շինարարական աշխատանքները, առաջին քայլն արդեն արված է: Այս մասին լրագողների հետ զրույցում հայտնեց «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: «Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա դպրոցը պատրաստ կլինի 2013թ.-ին»,-հայտարարեց Ռ. Վարդանյանը: Այն, ինչպես մանրամասնեց «Ամերիաբանկի» խորհրդի նախագահն իր խոսքում, նախատեսված է 13-18 տարեկան երեխաների համար: Ըստ […]
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրքը մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին` նրա ծննդյան օրվա կապակցությամբ: Վարչապետի այցելության պահին Եռաբլուրում ընթանում էր նաեւ «Երկրապահ» կամավորական միության կազմակերպած միջոցառումը: Դիմելով կազմակերպության շարքերը համալրելող երիտասարդներին վարչապետն ասել է. «Սրտանց ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդներին, որոնք […]
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախքան օրակարգին անցնելը նա դիմել է ներկաներին. «2010թ. մեզ համար կարեւոր նշանակություն է ունենալու: Գյուղատնտեսության ոլորտում մենք պարտավոր ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք ապահովեն ոլորտի առնվազն 5 տոկոս տնտեսական աճ: Սա նշանակում է, որ այն սուղ ֆինանսական միջոցները, որ մենք բյուջեից […]
Հայտնի գրող, հրապարակախոս Զորի Բալայանին շնորհվել ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում` հասարակական ակտիվ գործունեության համար: Դիպլոմի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նախօրեին` ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստի ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից: «Վերջերս լրացավ, հայրենասեր հրապարակախոս, գրող, բժիշկ, ծովագնաց Զորի Բալայանի 75-ամյակը: Նրա կյանքի հիմնական խնդիրն անկախության հաստատումն ու պահպանումն է»,- […]
Թուրքիայում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի բնակչության 40 տոկոսը իրեն թուրք չի համարում: Սա նշանակում է, որ 40 տոկոսը սկսել է կասկածի տակ դնել իր թուրք լինելն ու փորձում է հրաժարվել թրքությունից: Այս կերպ մտածողները փորձում են պեղել-գտնել իրենց իրական էթնիկ արմատները: Ու չնայած ասում են, որ իրենք Թուրքիայի քաղաքացի են, բայց միաժամանակ […]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, 2009թ. երկրորդ, երրորդ եւ չորրորդ եռամսյակներում ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը 10%-ով ավելացել է 2008թ. համանման ժամանակահատվածի համեմատությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ մամուլի ծառայությունը: Շարունակում է ընդլայնվել ԼՂՀ այցելող օտարերկրացիների աշխարհագրությունը: Անցյալ տարի առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են […]
Փետրվարի 28-ին Վանքուվերի Սուրբ Վարդան հայկական եկեղեցու սրահում տեղի է ունեցել 2010թ. Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցած հայ մարզիկների՝ Քրիստինե Խաչատրյանի, Անի-Մատիլդա Սերեբրակյանի, Սերգեյ Միքայելյանի եւ Արսեն Ներսիսյանի մեծարման հանդիսավոր երեկոն: Միջոցառմանը ներկա էին Վանքուվերում բնակվող ավելի քան երկու հարյուր հայեր եւ օտարազգի հյուրեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի հետ կապերի վարչությունը: Արարողության […]
Մարտի 3-ին լրանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 18 տարին: 1992թ.-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվեց հրամանագիր, որն ամրագրեց Հիմնադրամի հիմնումը` ՙՀայկական պետականության կայացման ու զորացման գործին համայն հայության ուժերի ու կարողությունների համախումբ գործադրման նպատակով՚: Հիմնադրամի անցած ուղին բնութագրվում է միմյանց հաջորդող տարաբնույթ ծրագրերով, որոնք կենսական կարեւորություն ունեն մեր հայրենիքի համար: Աշխարհասփյուռ հայության նվիրատվություններով այսօր […]
«Հայաստան» համահայկական հիմնադրամը փետրվարին մեկնարկել է Կոտայքի մարզի ք. Աբովյանի ծննդատան ծնարանային- վիրահատական բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագիրը հովանավորում է Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը` ի դեմս կանադահայ բարերարներ Վրեժ եւ Իմաստուհի Նիկողոսյանների: Այս մասին ArmAr.am–ին փոխանցում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվական ծառայությունից: Քանդման աշխատանքներն ավարտված են, ներկայումս կառուցվում են միջնորմային պատերը: Կնորոգվի բաժանմունքի հատակը, կփոխարինվեն դռներն […]
Հավաքին հրավիրվել էին և իրենց մասնակցությունն ունեցան մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, երիտասարդներ, «Սարդարապատ» շարժման համակիրներ: Հավաքի սկզբում մեկ րոպե լռությամբ մասնակիցները հարգեցին 2008թ. մարտի 1-ին զոհված հայորդիների հիշատակը: Կարևորելով այդ օրվա պատմական նշանակությունը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը շեշտեց, որ Մարտի 1-ի տաս զոհերը Հայաստանի երրորդ Հանրապետության Անկախության համար զոհված անձինք էին, և […]




