Մշակույթ

Մարտ 29, 2011թ. 21:28

Քրդերը պետք է հրաժարվեն Արևմտյան Հայաստանում հայոց մշակույթը ոչնչացնելուց, հայոց ունեցվածքին տեր լինելուց, գոնե դադարեցնեն ոսկի փնտրելու սին հույսով ավերել հայկական մշակութային կոթողները:


Մարտ 29, 2011թ. 19:16

Ցավոք, մենք մեր հայրենիքի մի մեծ հատվածից տեղեկացված չենք: Ճարտարապետներից մեկն իր զեկույցում ասաց` «Արևելյան Անատոլիա…», մոտեցա, ասացի` Արևմտյան Հայաստանը Արևելյան Անատոլիա չէ, ի՞նչ կարիք կա հնչեցնել թուրքական հորինվածքը:


Մարտ 21, 2011թ. 12:47

Մարտի 17-ին Մադրիդի կենտրոնում տեղակայված  խոշորագույն  „Գրքի Տուն” գրախանութի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Մարկո Պոլոյի անունը կրող հեղինակավոր տուրիստական գործակալության (Club Marco Polo) կողմից կազմակերպված շնորհանդեսը` նվիրված Հայաստանին: Բանախոսն էր գործակալության կոմերցիոն տնօրեն Խոսե Լուիս Անգուլոն, որը վերջերս  Հայաստան այցելելուց հետո իր տպավորությունները կիսեց դահլիճում հավաքված գործընկերների եւ հանրության առջեւ` […]


Մարտ 15, 2011թ. 13:25

Մարտի 11-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը «Embassy Series» հայտնի կազմակերպության հետ համատեղ Վաշինգտոնի դիվանագիտական շրջանակների երաժշտասերների համար կազմակերպել է հայաստանցի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը։ Նարեկ Հախնազարյանը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է, ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս-Անջելեսում, Բոստոնում, Նյու-Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաեւ Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաներում։ Այդ համերգին Պագանինիի, Բրամսի, […]


Մարտ 14, 2011թ. 09:10

Ռ. Կորիւնի գրքի շնորհանդէսի առիթով Նոր հայերէն գիրք էր լոյս տեսել և կազմակերպւել էր գրքի շնորհանդէսը Կալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան կողմից: Ինչ գեղեցիկ աւանդոյթ` մեծարել հեղինակին, այսինքն` փառաբանել հայ գիրն ու գրականութիւնը, փառաբանել նրա արարողին` Սբ. Մեսրոպ Մաշտոցին և նրանից շառաւիղւող ոսկեայ շղթան բիւր օղակներով:  Իւրաքանչիւր հայ գրքի հեղինակ օղակւում է այդ շղթային: Շղթան հազարագանձ […]


Մարտ 9, 2011թ. 10:00

Մարտի 4-ին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ հուշ-երեկո` նվիրված գրող, թարգմանիչ եւ բանաստեղծ Խաչիկ Դաշտենցի ծննդյան 100-ամյակին: Բացման խոսքով ելույթ ունեցավ դեսպան Մարգարյանը: Իր խոսքում նա հակիրճ անդրադարձ կատարեց հայ մեծանուն գրողի կերպարին եւ նրա թողած ստեղծագործական ժառանգությանը: Այնուհետեւ ցուցադրվեց տեսաերիզ` նվիրված Խաչիկ Դաշտենցի կյանքին եւ գործունեությանը: Ասմունքով հանդես եկավ այս առիթով Հայաստանից ժամանած ՀՀ […]


Փետրվար 3, 2011թ. 10:00

Այն ժամանակ Եվրոպայի Խորհուրդը Ջուղայի խաչքարերի ոչնչացումը դատապարտող որոշում ընդունեց, բայց դրանից ոչինչ չփոխվեց:


Դեկտեմբեր 28, 2010թ. 11:13

Վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ ներկա է գտնվել «Գլաձոր» կառավարման համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը։ Տիգրան Սարգսյանը  կառավարության անունից շնորհավորել է համալսարանին` 20-ամյակի առթիվ` հոբելյանը կարևորելով նախևառաջ համալսարանի` մասնավոր կրթական հաստատություն  լինելու հանգամանքով, և այն առումով,  որ  20 տարիների ընթացքում կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները և կայանալ որպես համալսարան` ի շնորհիվ դասախոսական կազմի, ուսանողների։ […]


Դեկտեմբեր 27, 2010թ. 11:18

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 26-ին կայացավ Հայկական ռոք ասոցացիայի հիմնադրմանը նվիրված փառատոն։ Միջոցառմանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել ասոցիացիայի անդամ հայաստանյան 9 ռոք խմբեր։ ArmAr.am


Դեկտեմբեր 22, 2010թ. 12:29

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել հերթական երկու աշխատությունները` Կալլիստոս եպիսկոպոսի <Ուղղափառ ուղին> և <Վարք սրբոցի> աշխարհաբար թարգմանության Դ հատորը: 20-րդ դարի բյուզանդական ուղղափառ աստվածաբանական մտածողության բացառիկ ներկայացուցիչներից մեկի` եպիսկոպոս Կալլիստոս Վեարի <Ուղղափառ ուղին> գիրքն առաջին անգամ է հայերեն հրատարակվում: Գիրքն անգլերենից հայերեն է թարգմանել Հասմիկ Մուրադյանը: Մյուս աշխատությունը`  <Վարք Սրբոցի> Դ […]