Տնտեսություն

Հոկտեմբեր 23, 2010թ. 19:59

Ամեն ժամ մեր բանակը դառնում է ավելի մարտունակ, մեր բանակն ավելի է կատարելագործվում, և վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ ուղղակի պետք է հպարտանա մեր զինված ուժերով


Հոկտեմբեր 23, 2010թ. 19:47

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Հանրապետության ղեկավարը եղել է Ախուրյանի տարածաշրջանում կառուցված շաքարի գործարանում: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց գործարանի արտադրամասերում, ծանոթացել կատարված աշխատանքներին, առկա խնդիրների և զարգացման ծրագրերի մասին զրուցել գործարանի ղեկավարության ու աշխատակիցների հետ: 2006 թվականից Ախուրյանի տարածաշրջանի Արևիկի նախկին բազայի տարածքում շաքարի գործարանի կառուցումը նպատակ ունի Հայաստանում […]


Հոկտեմբեր 23, 2010թ. 18:05

Մենք ՌԴ-ից ստացանք 500 մլն դոլարի վարկ, որպեսզի իրականացնենք հակաճգնաժամային մեր ծրագրերը։ Այդ միջոցներն ուղղվեցին աղետի գոտու խնդիրների իրականացմանը, ինչպես նաեւ վարկերի տեսքով հանձնվեցին փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկություններին…


Հոկտեմբեր 23, 2010թ. 16:48

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Եկատերինբուրգում այսօր վաղ առավոտյան այցելել է Ուրալի դաշնային համալսարան, հանդիպել տեղի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, լսարանին ներկայացրել աշխարհում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ իր տեսակետը և պատասխանել  մի քանի հարցերի։ Ողջունելով բարձրաստիճան հյուրին` համալսարանի ռեկտոր Վիկտոր Կոկշարովը նշել է, որ բուհում ուսանում են նաև հայազգի ուսանողներ, իսկ իրենց նպատակն է համագործակցել […]


Հոկտեմբեր 22, 2010թ. 19:36

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն։ Կառավարության ղեկավարը Եկատերինբուրգ է մեկնել հայ- ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական` տասներկուրերորդ նիստին մասնակցելու նպատակով։ Վարչապետի գլխավորած պատվիրակությանը Եկատերինբուրգի «Կոլցովո» միջազգային օդանավակայանում դիմավորել են Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ- ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ Իգոր Լևիտինը, Եկատերինբուրգի մարզի նահանգապետ Ալեքսանդր Միշարինը և […]


Հոկտեմբեր 22, 2010թ. 18:11

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորը, նեոնատոլոգներ Արշակ Ջերջերյանը, Պավել Մազմանյանը, և Fisher & Paykel Healthcare ընկերության Մեծ Բրիտանիայի մասնաճյուղի ղեկավար Նիկոլաս Կոննոլին համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում ներկայացրել են նեոնատալ խնամքին ուղղված ծրագրի նոր փուլը: 2010 թվականին ծրագրի ուշադրության կենտրոնում են լինելու Հայաստանի ամենախոցելի մարզերը և սահմանամերձ […]


Հոկտեմբեր 21, 2010թ. 18:47

Մենք շահագրգռված ենք, որ «Էրիքսոն»-ն ավելացնի իր գործունեությունը մեր շուկայում` խթանելով մրցակցությունը ու բերելով բիզնես միջավայրում նոր վարվելաձև


Հոկտեմբեր 21, 2010թ. 14:05

Համաշխարհային տուրիստական քարտեզի վրա այսօր կա աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը, բնականաբար, էապես բարձրացնում է Հայաստանի տուրիստական գրավչությունը։


Հոկտեմբեր 21, 2010թ. 10:25

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կա­տա­րելու մասին, «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքն  ուժը  կորցրած  ճանաչելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատա­րելու մասին, «Ներքին շուկայի պաշտպանության […]


Հոկտեմբեր 20, 2010թ. 17:38

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային վիճակագրական ծառայությունում (ԱՎԾ) մասնակցել է Վիճակագրության համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։  Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Վեհաժողովի հռչակագրով 2010թ. հոկտեմբերի 20-ը  հռչակվել  և աշխարհում առաջին անգամ նշվում է որպես Վիճակագրության համաշխարհային օր։ «Ծառայություն, արհեստավարժություն և բարեխղճություն» կարգախոսի ներքո նշվող մասնագիտական այս տոնի նպատակը ողջ աշխարհում վիճակագրության կարևորության ճանաչումն է և […]