Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսեսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, էկոլոգիայի, ջրային պաշարների արդյունավետ օգտագործման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է վերոհիշյալ ոլորտներում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության ընդլայնման կարեւորությունը` հավելելով, որ այն կնպաստի երկու հայկական պետությունների […]
Տնտեսություն
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության առևտրի նախարար Վալենտին Չեկանովին։ Նա տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահն է և Հայաստան է ժամանել` մասնակցելու հանձնաժողովի ութերորդ նիստի աշխատանքներին, որը մեկնարկել է Երևանում սեպտեմբերի 27-ին։ Ողջունելով հյուրին` վարչապետը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև ծավալված դինամիկ փոխգործակցության և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին` […]
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել առողջապահության ոլորտում իրականացվող պիլոտային ծրագրի արդյունքների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են խոշոր բուժհաստատությունների տնօրեններ։ ՀՀ Ազգային Ժողովի առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Արա Բաբլոյանը զեկուցել է համավճարի սկզբունքի կիրառմամբ իրականացված պիլոտային ծրագրի շրջանակներում հուլիս-օգոստոս […]
«Ի դեմս Իսաբեկյանի մենք տեսնում ենք ոչ միայն նկարչի, ով ունի հստակ քաղաքացիական դիրքորոշում և մտավորականի կեցվածք, այլև անհատականության, ով դաստիարակում է երիտասարդ սերունդներ»,- իր խոսքում նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը նկարիչների միությունում այսօր բացված Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսի ժամանակ: Միջոցառմանը ներկա էին Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակույթի բազմաթիվ գործիչներ: Շրջելով […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Ռատնա Սահայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։ Կողմերը քննարկել են Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրի մանրամասներ։ Ռատնա Սահայը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ծրագրի կատարողականի մակարդակը ի […]
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, ՀՀ մաքսային օրենսգրքում և ևս 14 ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նախագիծը մշակվել է` ի կատարումն ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 21-ի որոշմամբ հաստատված «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների» ծրագրի։ […]
Նախագահը բարձր է գնահատել “ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ”-ի մասնակցությունն ու ներդրումը Հայաստանի բանկային համակարգում, նշելով, որ բանկն էական մասնակցություն ունի մեր տնտեսության, մասնավորապես` գյուղատնտեսության զարգացման գործում: “Կարծում եմ, մի կողմից շատ լավ ֆինանսական ներդրում եք կատարել, մյուս կողմից էլ` նոր մշակույթ ներմուծել մեր ֆինանսական շուկա, ինչը չափազանց կարեւոր է մեզ համար”,-ասել է Նախագահ Սարգսյանը: “ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ” բանկի […]
«Մեզ համար մեծ հպարտություն Է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձը մենք ձեզ հետ միասին նշում ենք քաղաքակրթությունների հանդիպման հարթակում՝ ՙՇանհայ Էքսպո-2010՚ ցուցահանդեսում, որն այսօր հայտարարել Է Հայկական օր՚,-սեպտեմբերի 21-ի երեկոյան Չինաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ համընկնումը նա որակել է կարևոր, որովհետև մի կողմից` բացառիկ հնարավորություն […]
«Այսօր մենք ականատեսն ենք, թե ինչպես Է Շանհայը աճելով դարձել աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը, որի հիմնադիրները ևս ժամանակին ունեցել են երազանք»։
Լիյ Թիայ Յին.«Հայաստանը, որը գտնվում Է Եվրոպան Ասիայի հետ կապող խաչմերուկում, նպատակային շարժվում Է իր լուսավոր ապագայի կառուցմանը»




